Երեկ հրաժեշտ տվեցինք Հակոբ Հակոբյանին։ Շատերը՝ ո՛չ ես. ինչպես Վլադիմիր Աբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, ժամանակին Հրանտ Մաթևոսյանին։ Տարիներ անց մտածելու եմ՝ կարող էի, բայց...
Friday, March 15, 2013
Wednesday, March 13, 2013
Աշխարհը որոշ չափով րաֆֆիացել է
Հացադուլի երրորդ օրն է։ Ինչ-որ բան հստակ է։ Ի՞նչ,- կհարցնենք։- Չգիտեմ։ Հույս ունեմ` Րաֆֆին գիտի։ Նա խոսում, ասում է՝ հանրահավաքներին, մամուլի ասուլիսներին, բարևելիս։ Ասում է արևելահայերենի ու արևմտահայերենի խառնուրդով։ Ափսոս խառնուրդից միայն արևելահայերենին եմ տիրապետում։ Տիրապետում, ոչ թե՝ հասկանում ընդհանուր գծերով կամ ենթադրելով։
Saturday, March 9, 2013
Կատվի պոչի տակ
Վաղուց հոգի չկա. տրամադրություն միգուցե կա, բայց հոգի չկա։ Հիմա էլ չկա։ Ավիշայ Կոհեն, միայնակ, հիմարացած՝ անիմաստությունից։ Երևի այլ կերպ չի էլ լինում։ Տարիքով էլ չենք, որ... Չնայած հազիվ թե տարիքից է։ Ծխամորճ կսազեր։ Չնայած շիշան էլ վատ չէր լինի ու մի բաժակ ֆուլ՝ կծու-կծու։ Ավելի լավ է՝ երկու բաժակ։
Friday, March 1, 2013
Րաֆֆու պատուհասը
Փետրվարի 19-ից հետո նախընտրել եմ լռել։ Շատերն են նախընտրել լռել։ Ոչ թե նրա համար, որ համակերպվել եմ իրողության հետ։ Շատերը չեն համակերպվել ու չեն էլ համակերպվելու։ Լռել եմ միայն նրա համար, որ հանկարծ հիմարություն դուրս չտամ, որը անմտորեն, չմտածված, երեխայական շտապողականության ու չարաճճիության պես կվնասի նրան, ինչ տեղի է ունենում այսօր։
Thursday, February 28, 2013
Համալսարանյուգենդի հրամայականը
Համալսարանական ինքնավարության մասին շատ է խոսվել։ Գործողության մեջ այն դեռ չի հաջողվել տեսնել։ Միգուցե թեթև մի բացառությամբ՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, նրան հաջորդած «ուսանողական ընդվզումը», ֆեյսբուքյան քննարկումները, դատական լսումները ու հետո տարօրինակ ինչ-որ լռություն։
Sunday, February 17, 2013
Լրջանալու պահը
Կոտրած տաշտակը հիշում եք։ Ճպուռին էլ եք հաստատ հիշում։ Ժամանեցինք, ավելի շուտ՝ հո՛պ, հասանք։ Իսկ ինչ էինք ուզում՝ սա Ֆեյսբուք չէ, որ նստես, նայես դիմացդ, հավանես, մի երկու տող գրես, պարպես ինչ կար ներսումդ, գոհ դեմքով սպասես, մինչև մյուսները հավանեն։ Հետո մի քիչ էլ ծիծաղես կամ «բոցես» ու գնաս տուն՝ ընթրելու։ Ոչ էլ խոհանոց կամ ակումբ, որ երեկոյան, մի շիշ գարեջրի շուրջ՝ «երկիրը երկիր չէ» ասես։ Չէ, եղբայր, սա Հայիթի չէ, անգամ Հոնդուրաս չէ։
Sunday, February 10, 2013
Է՜, թամաշից նախագահ կընտրվի՞
Միանգամից սկսեմ, առանց մուտքի։
Նախագահական ընտրություններից սպասելիքներ չկան։ Լավ է լինելու՝ ահա միակ իրական սպասելիքը։ Սկզբում հույս էլ չկար, որ գոնե թամաշա կլինի։ Գոնե թամաշայով կմխիթարվեինք։ Բայց այստեղ էր, ո՜ր…
Saturday, January 26, 2013
Կարևորը՝ ապահով
Հայաստանի ամերիկյան համալսարանում 2013թ. հունիսին կրթական նոր ծրագիր կմեկնարկի։ Կպատրաստվեն տնտեսագիտության մագիստրոսներ: Ծրագրի նախաձեռնությունը Կենտրոնական բանկինն է: Դասավանդվելու է անգլերենով, դասընթացների մի մասն անցկացվելու է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հրավիրվելու են արտասահմանցի հայտնի տնտեսագետներ։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է, Հայաստանի քաղաքացիների համար ուսման վարձը՝ 1,8 մլն դրամ է, արտասահմանցիների համար՝ 3,3 մլն։ Համալսարանի փոխնախագահները վստահ են, որ «ընդունելությունը կլինի խիստ մրցակցային» (տե՛ս ՍիվիլՆեթ)։
Sunday, January 20, 2013
«Յա Գարեգին Նժդեհ»
Գարեգին Նժդեհի մասին Հրաչ Քեշիշյանի ֆիլմի տխուր հեռանկարին առաջինն արձագանքեց «Յա Գարեգին Նժդեհ» հոլովակների շարքը։ Ֆիլմը դեռ չկա։ Ֆիլմի մասին չէ խոսքը, խոսքը միգուցե կինոքննադատներն ու պատմաբանները ասեն, չնայած՝ հազիվ թե։ «Հայ իգական սեռի» մասին ՀՀԿ-ական վերջին հրապարակումը վկա։
Saturday, January 19, 2013
Ոչինչ չգիտենք՝ ինչ անել տատիկների հետ
Հրանտ Դինքի մահվան վեցերորդ տարին անկախ ինձանից ահա թե ինչի հետ համընկավ։ Ասիական Բուքերի ցանկում ներառվել է Օրհան Փամուկի «Լռության տունը» (Sessiz Ev) և ես որոշեցի այն կարդալ։ Սկսեցի, մի գլուխ ավարտեցի։ Մինչ այդ որոշել էի ՅավրուՀրատ-ով Ռ. Մելքոնյանի թարգմանությամբ Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» հրատարակել։ Ու սկսեցի այն կարդալ ու սղագրել։ Ու ինձ հանկարծ բռնացրեցի մտքի վրա՝ որ էլ չեմ ուզում Փամուկ կարդալ։ Հետո լսեցի սա - Hrant Dink için Arto Tunçboyacıyan'dan ağıt - ու որոշեցի, որ պիտի գրել։ Զուտ զգացում։
Thursday, January 10, 2013
30 արծաթ ու ամեն ինչ լավ է
Հեղափոխականության փոշին կարծես նստեց, ավելի շուտ՝ ցրվեց, անէացավ (շատերը չեն համաձայնի)։ Ինքնականխորոշվեց նոր ջրբաժան՝ 2013թ. փետրվարի 18։ Ինչ կլինի դրանից հետո, վախենամ՝ Աստված էլ չգիտի։ Անքննելի են ճանապարհները, այս անգամ երևի թե՝ այն ինչ անվանվում է՝ իշխանությունների։
Subscribe to:
Posts (Atom)