Saturday, March 9, 2013

Կատվի պոչի տակ

Վաղուց հոգի չկա. տրամադրություն միգուցե կա, բայց հոգի չկա։ Հիմա էլ չկա։ Ավիշայ Կոհեն, միայնակ, հիմարացած՝ անիմաստությունից։ Երևի այլ կերպ չի էլ լինում։ Տարիքով էլ չենք, որ... Չնայած հազիվ թե տարիքից է։ Ծխամորճ կսազեր։ Չնայած շիշան էլ վատ չէր լինի ու մի բաժակ ֆուլ՝ կծու-կծու։ Ավելի լավ է՝ երկու բաժակ։

Կատվի պոչի տակ. հայերենը չեմ գտնում։ Չկա երևի։ Ոչ ոք իր տեղում չէ։ Միգուցե տեղը չկա։ Չի լինում, երևի։ Կատվի պոչի տակ. ափսոս էր, իհարկե։ Ավանդական՝ ինչ ենք փնտրում։ Թվում է՝ փնտրում ենք։

Մեսչյան, «Կիլիկիա»։ Տրամադրությունը փոխվեց՝ վերջ։

Մարատ, շաբաթ
--

No comments:

Post a Comment