Լուրեր.com-ում այսպիսի հրապարակում կա. «Բաց նամակ՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի անարգել գործունեության մասին», որը ստորագրված է «ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայցուցիչներ»:
Որպեսզի նամակի ամբողջ բովանդակությունը չփոխանցեմ ու նամակի ոգին էլ պահեմ, այն պարզապես վերապատմեմ.
Monday, December 17, 2012
Friday, December 14, 2012
Ինչ է լինելու ...
Աչքիս Բայրոյթի համալսարանում Հովնի հետ պրոյեկտ եմ անելու կամ էլ Հովնը գնալու է Ամերիկա ու ամբիոնը ինձ է թողնելու ու էլ Ֆեսում կամ Մարաքեշում մի հատ տուն եմ առնելու (Նորվեգիան էլ վատ չէ) ու «ալամ-աշխարհը» ՅԱՎՐՈՒՀՐԱՏ է կարդալու ու Լևոն-Տեր Պետրոսյանը նախագահ է դառնալու, կամ էս դեկտեմբերին աշխարհը կործանվելու է, ու Լեննագանի էէէէն տունն եմ առնելու, որը իրար հետ հավանեցինք, ու երրորդ երեխա ենք ունենալու ու Ժուկ եմ առնելու աղջակ համար ու իմ համար՝ Ֆոլց կամ Նիսսան ու տղուս համար G55 AMG, համալսարանի ռեկտորը փոխվելու է, Ղուկասյանը թույն տեղ է դառնալու, ամեն օր սեղան տղեքի ու հորս հետ եմ նստելու, թափառելու եմ Ղուկասյանի դաշտերով ու խանձած խոտի հոտ եմ առնելու, Kindle-ով լիքը գրքեր եմ կարդալու, (շարունակելու եմ էգոսիտ մնալ), հանրապետականները զանգվածաբար գնալու են Կապսի ձորը քցվեն կամ Ախուրյանում խեղդվեն, ու ՆԺԴԵՀ-ի ոգին էլ կանգնած է լինելու ձորի գլխին ու ինքն է հանրապետականներին հրելու ձորից կամ էլ հատ-հատ խեղդելու է ախուրյանում, Դաշնակները գնալու են Ստամբուլը իրենց արյունով ներկեն, համ մենք կպրծնեն, համ թուրքերը, Ասադը հաղթելու է Սիրիայում, արաբական գարունը գնալու է Կատար ու Սաուդյան արաբիա, հայկական գինին ավելի լավն է լինելու, քան վրացականը, դու խինկալի ես սարքելու, որը նույնքան համով է լինելու, ինչքան մորս ու Կարին հորքուրի խինկալին է, իսկ ամենահավանակը՝ բան էլ չի փոխվելու ։)
Sunday, December 9, 2012
Միայն ապրելը քիչ է
Չգիտես ինչու, թվում է, թե այս իրականության մեջ հնարավոր է գտնել մի կետ, որը տարբերվելու է իրականությունից։ Ասենք՝ ավելի լավ դպրոց, ավելի լավ համալսարան կամ ֆակուլտետ, կամ ամբիոն համալսարանի մեջ, ավելի լավ աշխատատեղ, ավելի լավ քաղաք կամ թաղամաս քաղաքի մեջ, ավելի լավ գյուղ և այլն։ Թվում է, թե այն պիտի պատրաստ լինի, իսկ մենք պիտի գաղթենք դեպի այդ լավը ու մենք էլ վայելենք այդ լավից։ Իսկ թե որտեղից այդ լավը, քիչ է հետաքրքրում։ Գլխավորը, մեր ունեցածը լավը չէ։ Պատրաստին որոնելը ավելի հեշտ է, պիտի միայն գաղթել։
Friday, November 23, 2012
Ազգայի՞ն՝ որտեղի՞ց
Պարզվում է Հայաստանի երկու բնակչից միայն մեկն է վերջին տարում գիրք կարդացել (համաձայն Սիվիլիթաս հիմնադրամից հարցման, տե՛ս «Կարդալու ժամանակ չկա. Թվերը խոսում են»). մենք շատ զբաղված ենք, ժամանակ չունենք։ Թվում է, վատ չէ, ամեն երկրորդը կարդում է։ Չնայած ամեն երկրորդը չի կարդում ու հազիվ էլ կարդա։ Ու խնդիրը ժամանակը չէ, չնայած դա էլ կա։ Մի կողմ ենք թողնում՝ ինչ է կարդում։ Գիրքը միտք է, գաղափար, ընկալում, իրականություն տեսնելու ցանկություն, բանավեճ։ Ցանկը երկար կարելի է շարունակել։ Ես բանավեճի վրա եմ ուզում կանգ առնել։
Monday, November 19, 2012
Բա՞նկ. միգուցե վաշխառո՞ւ
Հայաստանի բանկային կամ ֆինանսական (նկատի ունեն երևի բանկայինը) համակարգի մասին որպես կանոն՝ կա՛մ դրական, կա՛մ ոչինչ. ամենակայունն է, ամենազարգացածը։ Ժամանակներ կային՝ տարածաշրջանային հավակնություններ ուներ։ Հիմա էլ կարծեմ ունի։
Sunday, November 11, 2012
Ո՞վ է հաշվելո՜ւ…
Ազգային ժողովում քննարկվում է պետբյուջեի 2013թ. նախագիծը։ Առայժմ մշտական հանձնաժողովների մակարդակում, ոլորտ առ ոլորտ։ Կրթությունն էլ բացառություն չէ։ Հիմնական պահանջը գործադիրից ու մի քիչ էլ օրենսդիրներից է՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը, գոնե մի՜ քիչ, մի՜ պուճուր։
Կավելացնե՞ն։
Monday, November 5, 2012
Քաղաքական հիգիենան կարևոր է
Կառավարության որոշմամբ Երևանի մշակույթի պետական քոլեջը միացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, իսկ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։
Wednesday, October 17, 2012
Թե ինչու չեմ ուզում Մարատին հիշե´լ
Վաղու՜ց, շատ վաղուց չեմ մտել «Ուրբաթ»` որպես հեղինակ: Պատճառներ չկան, կամ կան, բայց այնքան խորքային են, որ դրանց վերլուծությունը անխուսափելիորեն տանելու է ազգային մակարդակ, իսկ դրանից վաղուց արդեն խուսափում եմ: Խուսափում եմ, որովհետև, ըստ էության, վերլուծությունն արդեն վաղուց արված է` այն էլ բազմակողմանի, տարբեր գաղափարախոսությունների ոսպնյակով զննված, փորձարկված: Գոնե ես ինձ համար վերլուծել եմ: Ախտորոշումն էլ պարզ է` ախտանիշները այնքան ցցուն են. եթե «բարձրագույն» մակարդակում քննարկման է դրվում «երկիրդ երկիր չի» ասույթի խնդիրը և դրան «գաղափարախոսական հակահարված» է տրվում, դա ախտանիշ է, որովհետև նման բանաձևերը արմատախիլ են արվում ոչ թե գաղափարախոսական հակահարվածներով, այլ երկիրը գրագետ կառավարելով, նման կարծրատիպերի կենսունակության համար նպաստավոր միջավայրը վերացնելով: Ահա տեսեք` ճիշտ էի, որքան էլ խուսափեցի, բայց հենց խորքային պատճառներից խոսեցի, ինձ անմիջապես տարավ-հանեց ազգային մակարդակ :)Tuesday, October 2, 2012
Մի քանի փոր հաց ու գրանիտ Պանթեոնում
Վրացական ընտրությունների մասին դեռ երկար կխոսեն։ Կարծիքների տարափ կտեղա, համեմատականների՝ ևս, նաև Հայաստանի հետ։ Ձեռքի հետ կհիշեն հայ-վրացական դարավոր բարեկամության կամ թշնամության կամ վրացիների ապերախտության կամ հայերի նվիրվածության մասին։ Շատ բան կհիշեն։
Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն էր, ինչ ընտրատեղամասերին փակումից հետո գոնե Թբիլիսիի մայր պողոտայում էր ու Ազատության հրապարակում։ Վերջինը ծանոթ է չէ հնչո՞ւմ...
Friday, September 21, 2012
Շնորհավո՛ր տոնդ երկիր
Առավոտվանից էի փորձում ինչ-որ բան գրել։ Մի կես էջ ստացվեց անգամ, կիսահեգնական։ Բայց չշարունակվեց։ Իմաստ չուներ շարունակել, ջնջեցի։ Օրը տարօրինակ ստացվեց, ստիպում էր անընդհատ ամփոփելու, ինքդ քեզ հաշիվ տալու մասին մտածել։ Անկախ ապրելու իրավունք ու կյանքի ևս մեկ տարի։
Sunday, September 16, 2012
Կարկանդակներ։ Այսպիսի
Անում եմ ամեն ինչ, ինչ անիմաստ է ու անպետք։ Չնայած ով է գլուխ հանում, ինչն է իմաստով ու պետքական։ Կարկանդակներ։ Այսպիսի։ Ջա՜ն, Գլախո։ Ափսոս չեմ հասկանում։ Կարևոր չէ։ Մեկը լինի հարցնի՝ հասկացածներդ ի՞նչ ես անում։
Subscribe to:
Posts (Atom)