Առավոտվանից էի փորձում ինչ-որ բան գրել։ Մի կես էջ ստացվեց անգամ, կիսահեգնական։ Բայց չշարունակվեց։ Իմաստ չուներ շարունակել, ջնջեցի։ Օրը տարօրինակ ստացվեց, ստիպում էր անընդհատ ամփոփելու, ինքդ քեզ հաշիվ տալու մասին մտածել։ Անկախ ապրելու իրավունք ու կյանքի ևս մեկ տարի։
Անկախության մասին առավոտյան Ս.Բ.-ն էր գրել, դրանից հետո էլ չուզեցի, տրամադրությունները հակադարձ էին։ Ս.Բ.-ի մոտ շունչ կար՝ օդ, ու չուզեցի իմը փչացնել։ Չնայած առավոտյան քայլելիս մտածում էի՝ այս ամենի իմաստը երևի որոշում կայացնելու իրավունք ունենալու մեջ է։ Ափսոս դեռ որոշումներում իմաստը քիչ է, շատ է քիչ։ Ոչինչ, լավ է լինելու, վերջը հաստատ լավ է լինելու։
Շնորհավո՛ր տոնդ երկիր... ու ոչինչ ոչ առայժմ երկիր չես։
Մարատ, ուրբաթ իրիկուն
Հ.Գ. «Բոլորին, ում հոգում «արժանապատվություն», «հպարտություն», «ազատություն» բառերը ինչ-որ բան են շարժում, շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ։ Քծնամոլների, սնապարծների և ստրկամիտ որկրամոլների համար (ովքեր - ավա՜ղ - իրենց իսկ «լեզվով» ասած «ռուլիտ են անում» մեր այսօրվա կյանքի բոլոր ոլորտներում), ըստ էության, ավելի հարմար է ապրելը ոչ թե ինքնիշխան երկրում, այլ որևէ այլ պետության, օրինակ, Ռուսաստանի, երկրամասում: Վերը թվարկվածներին, հետևապես, չեմ շնորհավորում, այլ ուրախությամբ կարեկցում եմ՝ ձեր երազանքը, անհարգելիներս, չի´ կատարվելու։ Երբե´ք։ Մոռացե´ք։ Դե´, մե´ր կենացը՜ :)» Ս.Բ.
---
No comments:
Post a Comment