Պտտվում է ու պտտվում։ Չլինի՞ մտածում էի, ինձ է սպասելու։ Ես ի՞նչ։ Եթե անգամ ինձ սպասելիս էլ լինի, միևնույն է, ես ոչինչ։ Իջնե՞լ, վաղուց է իջած։
Գնալ՝ բոլոր կողմերով ու միանգամից։ Նաև հնարավոր բոլոր ծոցերով։ Ցանկալի է կրկին միանգամից։
Տեսնե՞լ։ Ի՞նչը։
Փորձե՞լ։ Երևի։ Արժե։
Ցերեկ էր, արարատյան դաշտի անիմաստ ցերեկներից մեկը։ Հեռվում ոչինչ չէր երևում, նույնիսկ Արարատը։ Գըռ-բըռ։ Ծուխ։ Ցերեկ էլի։ Էլ ինչպես են լինում ցերեկները։ Նայելու տեղ էլ չկա։ Հարևանը վարագույները քաշել է ...
Չէ, փորձել էլ չարժե։
Վրացերեն իմացող չկա՞, վերջը տեսնենք էս Գլախոն ինչ է երգում։
Մարատ, կիրակի
--
No comments:
Post a Comment