Tuesday, August 21, 2012

Ի՞նչ տարբերություն— մի բան, էլի

Տեսնես վերջն ինչ է լինելու։ Վերջի մասին դեռ վաղ է խոսել, եթե խոսքը հենց սկզբում էլ մեկ մարդու երկրային կյանքի մասին է։ Երկնայինը դեռ ժամանակ կունենանք ստուգելու, եթե նման հնարավորություն նախատեսված է ի սկզբանե։ Տեսնես վերջն ի՞նչ է լինելու։


Մեկին գիտեմ, քամահրանքով է վերաբերվում այս հարցին, նույնքան քամահրանքով, որքան ես իրեն։ Չնայած իրար չենք էլ ճանաչում։ Համեստությունը կամ կա, կամ չկա։ Կողմնորոշվող համեստություն չեմ սիրում։

Վերջ չի լինելու, հարցը վերաձևակերպում է պահանջում։ Բայց այն բառերի մեջ չէ, արտացոլման մեջ է։ Վերջը հիմա է, ու երեկ էր ու վաղը ու չգիտես էլ ինչքան հետո։ Վերջը ժամանակային չափում չէ։ Խոհ է երևի։ Հետաքրքրասիրություն։ Անորոշություն։ Հույս ու հուսահատություն։ Հստակություն ու խարխափ։ Փախուստի փորձ։ Խեղճություն։

Լինելու է, հաստատ մի բան լինելու է։ Կարևոր էլ չէ թե ինչ։ Ի՞նչ տարբերություն մի բան, էլի։ Լավ էլ է լինելու։ Չնայած՝ լավ-վատ, ո՞վ է որոշում։

Արև է, քամի։

Երեքշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment