Friday, December 14, 2012

Ինչ է լինելու ...

Աչքիս Բայրոյթի համալսարանում Հովնի հետ պրոյեկտ եմ անելու կամ էլ Հովնը գնալու է Ամերիկա ու ամբիոնը ինձ է թողնելու ու էլ Ֆեսում կամ Մարաքեշում մի հատ տուն եմ առնելու (Նորվեգիան էլ վատ չէ) ու «ալամ-աշխարհը» ՅԱՎՐՈՒՀՐԱՏ է կարդալու ու Լևոն-Տեր Պետրոսյանը նախագահ է դառնալու, կամ էս դեկտեմբերին աշխարհը կործանվելու է, ու Լեննագանի էէէէն տունն եմ առնելու, որը իրար հետ հավանեցինք, ու երրորդ երեխա ենք ունենալու ու Ժուկ եմ առնելու աղջակ համար ու իմ համար՝ Ֆոլց կամ Նիսսան ու տղուս համար G55 AMG, համալսարանի ռեկտորը փոխվելու է, Ղուկասյանը թույն տեղ է դառնալու, ամեն օր սեղան տղեքի ու հորս հետ եմ նստելու, թափառելու եմ Ղուկասյանի դաշտերով ու խանձած խոտի հոտ եմ առնելու, Kindle-ով լիքը գրքեր եմ կարդալու, (շարունակելու եմ էգոսիտ մնալ), հանրապետականները զանգվածաբար գնալու են Կապսի ձորը քցվեն կամ Ախուրյանում խեղդվեն, ու ՆԺԴԵՀ-ի ոգին էլ կանգնած է լինելու ձորի գլխին ու ինքն է հանրապետականներին հրելու ձորից կամ էլ հատ-հատ խեղդելու է ախուրյանում, Դաշնակները գնալու են Ստամբուլը իրենց արյունով ներկեն, համ մենք կպրծնեն, համ թուրքերը, Ասադը հաղթելու է Սիրիայում, արաբական գարունը գնալու է Կատար ու Սաուդյան արաբիա, հայկական գինին ավելի լավն է լինելու, քան վրացականը, դու խինկալի ես սարքելու, որը նույնքան համով է լինելու, ինչքան մորս ու Կարին հորքուրի խինկալին է, իսկ ամենահավանակը՝ բան էլ չի փոխվելու ։)

Ու այս ամենը արձագանք էր սրան.

Կարիճների համար գալիք տարին լի է բացահայտումներով ու նոր իրադարձություններով՝ թե՛ դրական, թե՛ բացասական: Նոր հաճելի ծանոթությունները փոփոխություն կբերեն կարիճների գործնական ու անձնական կյանքում: Նոր տարին կարիճներին կօգնի ազատվել անցյալի տհաճ դեպքերից ու զարգանալ, տեղափոխվել մի նոր վայր, երբեմն՝ անկախ իրենց ցանկությունից: Հենց այս տարի է, որ կարիճները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց կյանքի երազանքը, իսկ տարվա վերջում տեղի կունենա մի իրադարձություն, որ կվերափոխի նրանց ողջ կյանքը:

Մարատ, ուրբաթ
--

No comments:

Post a Comment