Friday, November 23, 2012

Ազգայի՞ն՝ որտեղի՞ց

Պարզվում է Հայաստանի երկու բնակչից միայն մեկն է վերջին տարում գիրք կարդացել (համաձայն Սիվիլիթաս հիմնադրամից հարցման, տե՛ս «Կարդալու ժամանակ չկա. Թվերը խոսում են»). մենք շատ զբաղված ենք, ժամանակ չունենք։ Թվում է, վատ չէ, ամեն երկրորդը կարդում է։ Չնայած ամեն երկրորդը չի կարդում ու հազիվ էլ կարդա։ Ու խնդիրը ժամանակը չէ, չնայած դա էլ կա։ Մի կողմ ենք թողնում՝ ինչ է կարդում։ Գիրքը միտք է, գաղափար, ընկալում, իրականություն տեսնելու ցանկություն, բանավեճ։ Ցանկը երկար կարելի է շարունակել։ Ես բանավեճի վրա եմ ուզում կանգ առնել։

Monday, November 19, 2012

Բա՞նկ. միգուցե վաշխառո՞ւ

Հայաստանի բանկային կամ ֆինանսական (նկատի ունեն երևի բանկայինը) համակարգի մասին որպես կանոն՝ կա՛մ դրական, կա՛մ ոչինչ. ամենակայունն է, ամենազարգացածը։ Ժամանակներ կային՝ տարածաշրջանային հավակնություններ ուներ։ Հիմա էլ կարծեմ ունի։

Sunday, November 11, 2012

Ո՞վ է հաշվելո՜ւ…

Ազգային ժողովում քննարկվում է պետբյուջեի 2013թ. նախագիծը։ Առայժմ մշտական հանձնաժողովների մակարդակում, ոլորտ առ ոլորտ։ Կրթությունն էլ բացառություն չէ։ Հիմնական պահանջը գործադիրից ու մի քիչ էլ օրենսդիրներից է՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը, գոնե մի՜ քիչ, մի՜ պուճուր։ Կավելացնե՞ն։

Monday, November 5, 2012

Քաղաքական հիգիենան կարևոր է

Կառավարության որոշմամբ Երևանի մշակույթի պետական քոլեջը միացվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին, իսկ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։

Wednesday, October 17, 2012

Թե ինչու չեմ ուզում Մարատին հիշե´լ

Վաղու՜ց, շատ վաղուց չեմ մտել «Ուրբաթ»` որպես հեղինակ: Պատճառներ չկան, կամ կան, բայց այնքան խորքային են, որ դրանց վերլուծությունը անխուսափելիորեն տանելու է ազգային մակարդակ, իսկ դրանից վաղուց արդեն խուսափում եմ: Խուսափում եմ, որովհետև, ըստ էության, վերլուծությունն արդեն վաղուց արված է` այն էլ բազմակողմանի, տարբեր գաղափարախոսությունների ոսպնյակով զննված, փորձարկված: Գոնե ես ինձ համար վերլուծել եմ: Ախտորոշումն էլ պարզ է` ախտանիշները այնքան ցցուն են. եթե «բարձրագույն» մակարդակում քննարկման է դրվում «երկիրդ երկիր չի» ասույթի խնդիրը և դրան «գաղափարախոսական հակահարված» է տրվում, դա ախտանիշ է, որովհետև նման բանաձևերը արմատախիլ են արվում ոչ թե գաղափարախոսական հակահարվածներով, այլ երկիրը գրագետ կառավարելով, նման կարծրատիպերի կենսունակության համար նպաստավոր միջավայրը վերացնելով: Ահա տեսեք` ճիշտ էի, որքան էլ խուսափեցի, բայց հենց խորքային պատճառներից խոսեցի, ինձ անմիջապես տարավ-հանեց ազգային մակարդակ :)

Tuesday, October 2, 2012

Մի քանի փոր հաց ու գրանիտ Պանթեոնում

Վրացական ընտրությունների մասին դեռ երկար կխոսեն։ Կարծիքների տարափ կտեղա, համեմատականների՝ ևս, նաև Հայաստանի հետ։ Ձեռքի հետ կհիշեն հայ-վրացական դարավոր բարեկամության կամ թշնամության կամ վրացիների ապերախտության կամ հայերի նվիրվածության մասին։ Շատ բան կհիշեն։ Բայց կարևորը սա չէ։ Կարևորն այն էր, ինչ ընտրատեղամասերին փակումից հետո գոնե Թբիլիսիի մայր պողոտայում էր ու Ազատության հրապարակում։ Վերջինը ծանոթ է չէ հնչո՞ւմ...

Friday, September 21, 2012

Շնորհավո՛ր տոնդ երկիր

Առավոտվանից էի փորձում ինչ-որ բան գրել։ Մի կես էջ ստացվեց անգամ, կիսահեգնական։ Բայց չշարունակվեց։ Իմաստ չուներ շարունակել, ջնջեցի։ Օրը տարօրինակ ստացվեց, ստիպում էր անընդհատ ամփոփելու, ինքդ քեզ հաշիվ տալու մասին մտածել։ Անկախ ապրելու իրավունք ու կյանքի ևս մեկ տարի։

Sunday, September 16, 2012

Կարկանդակներ։ Այսպիսի

Անում եմ ամեն ինչ, ինչ անիմաստ է ու անպետք։ Չնայած ով է գլուխ հանում, ինչն է իմաստով ու պետքական։ Կարկանդակներ։ Այսպիսի։ Ջա՜ն, Գլախո։ Ափսոս չեմ հասկանում։ Կարևոր չէ։ Մեկը լինի հարցնի՝ հասկացածներդ ի՞նչ ես անում։

Tuesday, August 21, 2012

Ի՞նչ տարբերություն— մի բան, էլի

Տեսնես վերջն ինչ է լինելու։ Վերջի մասին դեռ վաղ է խոսել, եթե խոսքը հենց սկզբում էլ մեկ մարդու երկրային կյանքի մասին է։ Երկնայինը դեռ ժամանակ կունենանք ստուգելու, եթե նման հնարավորություն նախատեսված է ի սկզբանե։ Տեսնես վերջն ի՞նչ է լինելու։

Wednesday, July 25, 2012

Կմնան միայն պաստառները

Վրաստանից դեպի Գյումրի տանող ճանապարհին՝ Մայիսյանի նորակառույց Մշակույթի տան ճակատին բավական մեծ պաստառ կա (մինչև անցած կիրակի կար)՝ ՀՀԿ-ի զինանշանով ու խորհրդարանական քարոզարշավի պաստառների գույների ու ոճի մեջ։ Փակցվել է բացման արարողության ժամանակ, վերջերս՝ գույները թարմ էին։ Բացմանն էլ հանրապետության նախագահն է մասնակցել, որովհետև պաստառն արձանագրում է՝ «Շնորհակա՛լ ենք, մեծարգո նախագահ»։

Wednesday, July 18, 2012

Թանձր օդի քուլաներ՝ վեր գալարվող

Չի գրվում, որովհետև չեմ ուզում։ Եթե գրվի, արդեն ինձ է նվնվոց հիշեցնելու։ Պոկվել է պետք դրանից։ Նոր հավակնություններ չկան, եթե ոչ միայն զուտ նյութական։ Դա էլ է կարևոր, երևի։ Իմաստ, բան՝ նորմալ է։ Ապագա, հեռանկարներ, բան՝ էլի նորմալ է։ Լրիվ նորմալ է։