Дорожный посох Петра, выскользнув из его руки, упал наземь, глаза были устремлены вперед, на лице изображались изумление, радость, восторг.
Внезапно он бросился на колени, простирая руки, и из уст его вырвался возглас:
- Христос! Христос!
И он приник головою к земле, будто целовал чьи-то ноги. Наступило долгое молчанье, потом в тишине послышался прерываемый рыданьями голос старика:
- Quo vadis, Domine?
... до ушей Петра донесся грустный, ласковый голос:
- Раз ты оставляешь народ мой, я иду в Рим, на новое распятие.
Monday, January 31, 2011
Գիտնականի թանաքի և մարտիրոսի արյան մասին: մաս առաջին
Ողջույն, հարգելի ընթերցող, այլևս բուռն քննարկումների ակնկալիքով գրելու եմ ազգայնականության, ազգային գաղափարախոսության, պետության, ազգի, հայրենիքի, սփյուռքի, ցեղասպանության և նման այլ թեմաներով, որոնք իմ ուղեղն արդեն երկար ժամանակ խառնել են իրար, և բլոգում գրելու մեթոդով ուզում եմ ձերբազատվել ինձ տանջող մտքերից, որոնք հուսով եմ .... չգիտեմ ինչ եմ հուսով... Մի խոսքով` սկսեմ, ընթացքը ցույց կտա:
Friday, January 28, 2011
Հայացք անցյալից կամ դասավորում էի գրադարակս
Thursday, January 27, 2011
Հավես չկա
Մի ամբողջ կիրակի բոլոր ալիքներով ցուցադրում են ընտրված հաղորդումների ողջ շաբաթվա կրկնությունը: Ուզում ես զանգել հեռուստաընկերություն ու ասել «եղբա՛յր, դու ալիք ես պահում, ցույց տալու բան չունե՞ս: Էս ինչ տափակություն է»: Ուզում ես ու երբեք չես զանգում. չես զանգում, որովհետև «հավես չկա», մի կիրակի ունես, որ վայելես, հանգստանաս, անբանություն անես ու նայում ես այն, ինչ կա: Sunday, January 23, 2011
Էլի Wikileaks
Saturday, January 22, 2011
Գնա՞լ, թե չգնալ...
Այս շարադրանքս ընթացքում մի քանի անգամ ընդհատվեց։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես արձագանք Մարատի այս դիտարկմանը. «Վերջին շրջանում, թերևս միշտ, գրառումների հիմնական թեմաներից մեկը պետության ու հայրենիքի ու երկրի ու ազգի ու ճանապարհի ու ժողովրդի ու հասարակության մասին է եղել ու դեռ երկար կմնա, կարծում եմ...»։ Երբ անցա գրելուն, բլոգում հայտնվեց Հայկի հերթական գրառումը՝ իր դառը արձանագրումով ...Friday, January 21, 2011
ԴԱՍԵՐ ՕՎԿԻԱՆՈՍԻ ԱՅՆ ԿՈՂՄԻՑ
Տիգրան Կարապետիչի մասին գիտեն բոլորը։ Կայարանցի ջեբկիր, որ այժմ քաղաքագիտության դոկտոր է և ազատության բոցավառ մարտիկ։ Իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ սույն էակը աշխարհի ամենահիմար ու անբովանդակ հեռուստաալիքի տնօրենն էր, Սերժ Սարգսյանի հավատարիմ վասալը, և, ընդհանրապես, հերթական գող-ավազակը, որը քողարկման համար ընտրել էր հանրային ծաղրածուի բեմական դիմակը։Thursday, January 20, 2011
Մնաք բարով կամ մոսկովյան կյանքին ընդառաջ
Երբեք չեմ մտածել, որ այսքան կարոտելու եմ Երևանը, Հայաստանը: Դեռ չգնացած` նեղվում եմ արդեն: Բայց դե ծառայությունը մնում է ծառայություն: Ընկերներս ասում են` միևնույնն է չենք հանդիպում, իսկ ինտերնետ Մոսկվայում էլ կա, բայց գիտեք որքան էլ ծիծաղելի լինի, միայն գիտակցությունը, որ ամեն վայրկյան կարող եմ տանից դուրս գալ ու ամենաշատը 40 րոպեից հանդիպել ընկերներիցս յուրաքանչյուրին, մի տեսակ ուժ է տալիս:Մոսկվայում կյանքն ուիրշ է: Հիշում եմ, երբ վերջին անգամ գնացել էի, ոչ մի բանի ժամանակ չկար: Հասցնում էի միայն աշխատել ու քնել: Շաբաթ օրերին զբաղվում էի կենցաղային հարցերով, իսկ կիրակի փողոց էի դուրս գալիս, որ գոնե շնչեմ Մոսկվայի անտանելի օդը: Նույնիսկ նորմալ սպիտակել չէի հասցրել... Մոսկվայում կյանքը սկսվում է առավոտ 6.00-ին ու չի ավարտվում:
«Պեպան ջան, արի բարիշենք»
Բազմաթիվ հեղինակներով բլոգը հետաքրքրի մի առավելություն ունի. հեղինակների համար այն կարճ ժամանակ անց վերածվում է քննարկումների հարթակի։ Քննարկումները և՛ առանձին գրառումների, և՛ բլոգում հայտնվող արձագանքների, մեջբերումների, մեկնաբանությունների, կարճ ռեպլիկների տեսքով են, և՛ զրույցների, որոնք բանավոր են, հեռախոսազրույցներ են կամ էլ չաթային զրույցներ։ Մի խոսքով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ անկախ ամեն ինչից, հեղինակները համահեղինակներ են ու գաղափարակիրներ։
Tuesday, January 18, 2011
Это не переводится
Մի երկու օր առաջ ընկերուհուս հետ էի խոսում: Մոսկվայում է ապրում, հայերենն էլ կենցաղային-խոսակցական մակարդակի է: Զանգել է թե` Машка, а как на армянском подкаблучник? Հարցուփորձ արեցի ինչի համար է պետք, համոզեցի, որ ռուսերեն անհամեմատ ավելի դիպուկ է: Ցրեցի մի խոսքով:) Ակամայից հիշեցի 90-ականներին շատ ակտուալ Это не переводится-ն, ու որոշեցի գրառումն էլ այդպես վերնագրել:Ուղղակի
Կյանքում լինում են պահեր, երբ ակամայից սկսում ես հասկանալ շատ կարևոր ու ճակատագրական բաներ: Թե ինչը ստիպեց հենց ինձ հենց այսօր հասկանալ, երկար ու ձանձրալի կլինի պատմել ու առավել ևս գրել: Այդ իսկ պատճառով անցնենք մեր ոչխարներին: Բոլոր կանայք մի օր հասկանում են, որ շատ կարևոր է կյանքում ունենալ ինչ-որ հենարան, այնպիսի մի հենարան, որի վրա հույս կդնես միշտ ու վստահ կլինես, որ քեզ անպայման կօգնի: Բացարձակապես բոլոր կանայք են ուզում ունենալ այդպիսի մի հենարան, բայց դե ուզելը մեր օրերում շատ էլ բավարար չէ:
Subscribe to:
Posts (Atom)




