Ինձ ինչ-որ մեկը կբացատրի, ինչի համար է ընտանիքը: Ինչու է նվազագույնը օղակը, որի շուրջ համախմբվում է մարդ տեսակի ինչ-որ մի հատված, ընտանիքը: Ինչու է ընտանիքի կառուցվածքն այնպիսին, ինչպիսին է: Խնդրում եմ միայն՝ ո՛չ կենսաբանական ու ո՛չ սոցիալական հիմնավորումներ, առավել ևս էվոլյուցիոն ու հասարակագիտական, անգամ հասարակության պատմության տեսության շրջանակներում: Միգուցե դետերմինիզմը ամեն ինչ ունակ է բացատրել, հազիվ թե հոգուն նույն հաջողությամբ է հանգստություն բերում:
Friday, July 22, 2011
Thursday, July 21, 2011
Ո՞վ է խանգարում ...
Ի՞նչ է, ամեն ինչ կախվա՞ծ է մեզանից, թե միայն այդպես է թվում, թե դա մարդ տեսակի մեծամտության հերթական դրսևորումն է ու սեփական ուժերի ու կարողության նկատմամբ գերագնահատված ընկալում։ «Ո՞վ է խանգարում՝ արա»։ Մի՞թե այսպիսին է բանաձևը, որը գործում է, կամ պիտի որ գործի, ինչպես Հայկն (©, Հ.Ք.) է ասում՝ ՀԱՅՈՑ ՄԵՋ։
Tuesday, July 19, 2011
Ոչ մի շնչով էլ չի ստացվում
Տեսնես ինչից է, որ այս երկրում ամեն ինչ արկածախնդրություն է հիշեցնում, ոչ մի բան որևէ կերպ տրամաբանված չէ։ Երբեմն թվում է, թե ինչ-որ անհասկանալի ու անընկալելի իրերի դասավորվածությունը երբեք էլ չի վերջանալու ու սկսում ես ինքնախաբեությամբ զբաղվել, թե իմ մոտ մոտեցումները ճկուն են, իմ մտքի թռիչքը ճկուն է, այնինչ իրականում հասարակ առևտրային խաբեբայություն է ...
Wednesday, July 6, 2011
Իրերի ընթացքը դու մի խախտիր, քուրմը կանչեց
Վերնագիրը, իհարկե, իմը չէ, թե ումն է, թողնում եմ Ձեր գուշակությանը: Ընթացքը հազիվ թե հնարավոր է խախտել, ընթացքն իր ընթացքն ունի, գործողությունների հաջորդականությունը, «միջամտող» գործողությունների հաջորդականությունը հենց այդ ընթացքի մեջ է: Լինելու է այն, ինչ լինելու է: Սա, իհարկե, մաս չէ նրան, ինչ հաջորդում է:
Friday, June 17, 2011
Աստված իմաստություն տա մեր եկեղեցուն
Monday, June 13, 2011
Չեմ հասկանում, էլի արծրունիություն անե՞նք
Հիմա էլ չեմ հիշում ով, բայց շրջապատում մեկը պնդում էր, թե առաջին արձագանքը ամենաճիշտն է, նաև ամենատեղինն ու ամենաադեկվատը: Իհարկե, ինչ հաջորդելու է, ամենաառաջինը չէ, մի գիշեր արդեն իսկ անցել է, առաջինը էլփոստի միջոցով, իհարկե մի փոքր ինքնագրաքննված արդեն իսկ ուղարկել եմ, բայց հոգիս ինչ-որ հանդարտ չէ, ոչ մի կերպ չի հանդարտվում, չի խաղաղվում:
Saturday, June 4, 2011
Ինչ-որ ոչ մի տեղ էլ չի գնում
Սկսելը դե կսկսեմ, բայց թե ուր կգնա հետո, այդ դա է հարցը. երկար է, ինչ դադար էր ու ընդմիջում, ոչ առօրյայում ու ոչ էլ մտքում, ոչ գաղափարներում ու ոչ էլ քննարկումներում, վերջիններիս նկատմամբ հիմա շատ ավելի սառն եմ, անտարբեր, ավելի շուտ։
Monday, May 23, 2011
ԳԻԼՅՈՏԻՆ, ԹԵ՞ ԿԱԽԱՂԱՆ
Բացում ես ճաշացանկն ու տեսնում ճիշտ է, թանկ, բայց հետաքրքիր ու քիմք գրգռող ուտեստներ։ Մոտ տաս րոպե ծանր ու թեթև անելուց հետո ընտրում ես դրանցից մեկն ու կանչում մատուցողին։ Պարզվում է, որ կրակոցը շեղ էր, այսինքն, ուտեստը գոյություն ունի միայն թղթի վրա, այլ ոչ թե «Պիցցա դի Ռոմայի» խոհանոցում։ Առանձնապես չես տխրում, քանի որ ճաշացանկը հարուստ է ու բազմազան։Monday, May 16, 2011
«Իմը գողականը չէ, իմը մարդկայինն է …»
Փակցվածքները, որոնք կարդում եք այստեղ ու որոնք հետո հավանում եմ ես ինքս, գրվում են զգացումների պոռթկումների պահին։ Այդ պահին բանականությունը, իհարկե, տեղի չի տալիս, պարզապես ավելի անկեղծ է գրվում ու ավելի իրական ու ավելի մարդկային։ Մարդկային բառի հետ ինչ որ հուշեր կան, 1996-ից, երբ կուրսում ու թաղից կամ քուչից ոմանք պնդում էին, թե իրենցը գողական չէ, իրենց մարդկայինն է. հետաքրիր տարիներ էին ։)
Երազանք ունե՞ք դեռ ...
Բլոգի աջ հատվածում հղումներ կան այլ բլոգների վրա. դրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է իր ոճի մեջ. նրանց ոմանց մոլի ու մշտական ընթերցողն եմ: Հեղինակները և մեր իրականությունից են և՝ արևմտյան: Արևմտյաններն մի տեսակ այլ հետաքրքրությամբ են կարդացվում, ոչ թե արևմտամոլ եմ կամ էլ «դեպի արևմտյան արժեքներին ինտեգրման եմ ձգտում» :), այլ նրանցում ինչ-որ յուրօրինակ տեմպ կա, տեմպ, որը կարծես թե անհասանելի է: Գրեցի «կարծես թե» ու մտածեցի, «կարծես թե»՝ այո, թե՞ «կարծես թե»՝ ոչ:
Tuesday, May 10, 2011
Միևնույն է, թե ...
Ինչ-որ մեկը կարող է գիտե, դեպի ուր է գնում այս կամ մեր երկիրը, տեղյակ պահեք խնդրում եմ, ասեք, միգուցե ճանապարհը ես եմ կորցրել, ես փոխեմ ճանապարհը, ես էլ ձեր հետ գամ, կարևոր չէ, թե ուր, գլխավորը կգամ, դադարից գոնե դուրս կգամ, մնացածն էլ կարևոր չէ, սար ու ձորով էլ է հնարավոր քայլել, նույնիսկ հաճելի է ու օգտակար: Չես հասկանում, «վռոդի բը» վատ չէ, աշխատանք, ընտանիք, առողջ, փառք Աստուծո ու թու թու ու թու, ընկերներ, հարազատներ, բայց թե ախմախ վիճակ է, ուրիշ բառ չի լինում գտնել ավելի ճշգրիտ նկարագրելու համար:
Subscribe to:
Posts (Atom)





