Մի պահ պատկերացրեք, Երևանում են գիտնականները բողոքի ցույցի դուրս գալու։ Ու ի՞նչ են առաջին հերթին պահանջելու նրանք։ Կարծում եմ մարդավայել աշխատավարձ։ Միայն դրանից հետո է հնարավոր այս երկրում խոսել ինչ-որ ուրիշ բաների մասին՝ գիտության ոլորտում։ Մնացածը ստից-մտից հայտարարություններ են կամ կպցնելոցի՝ այստեղից, այնտեղից, ամենուրից, ինչպես և որ է հիմա ։)
Հետո էլ՝ թե գնում են, մնում են, չեն գնում, վերադառնում են։ Ով հնարավորություն ունի, գնում է ու գնալու է։ Իսկ ինչո՞ւ չպիտի գնա, ի՞նչն է պահելու։
Երեքշաբթի առավոտ, Մարատ
--
Է՜խ հարգելիս, Հայաստանու՞մ...
ReplyDeleteԵրբ պետական համալսարանում գիտաշխատողը ստանում է 55000 դրամ, իսկ անվտանգության աշխատակիցը (պահակ) ~150000 դրամ, իսկ քարտուղարուհիները էլ ավել, էլ ի՞նչ կարող եմ ասել. ողբամ մեր գիտության վիճակը
Աչքիս դասերից հետո գնամ պահակ աշխատեմ, ավելի հանգիստ գործ է, փողն էլ վատ չի՝ նարդի խաղալու դիմաց։)
ReplyDelete100%, օրինակ մեր ֆակուլտետի պահակները ստանալով այդքան գումար ամբողջ օրը կամ նարդի են խաղում, կամ TV նայում, իսկ մենք գիտաշխատողներս չնչին գումար ստանալով բացի մեր գործից նաև ստիպում են կատարել պահակների գործը՝ հերթապահություն անել միջանցքներում
ReplyDelete