Տարին ավարտվում է՝ հերթական տարին, հերթական անգամ։ Ոչ սովորական, ոչ կրկնվող, պարզապես հերթական։ Ինչով այն սովորական չէր, երևի ամեն ինչով։ Չէի ասի թե այն արտառոց էր, չնայած իրադարձությունները, հիշարժան իրադարձությունները բավականին շատ էին։ Տոնը, կարծես թե ամփոփիչ է ստացվում, ինքս էլ եմ ուզում ինչ-որ կերպ ամփոփել։ Այն կարծես թե պիտի թույլ տա տեսնել այն, ինչը հնարավոր չէ նկատել ամենօրյա վազքի մեջ։ Ինչ տվեց տարին, ինչ էի ծրագրում ես ինքս, ինչը ստացվեց ու ինչու ստացվեց։ Ահա թե ինչի մասին պիտի լինեն հաջորդող տողերը, իհարկե, եթե ընթացքում միտքն այլ ուղղությամբ չգնա։
Բլոգից սկսեմ. բլոգը սկսեցի փետրվարից, հետո միացավ Ս.Բ.-ն, հետո Հայկ Զ.-ն, հետո այն ակտիվացավ ու սկսեց ապրել իր համար, իր կյանքով։ Իհարկե, շատ հեռու չենք ծրագրում, բայց հուսանք այն կշարունակի ապրել։ Կապրի այնքան, քանի դեռ այն պետք է մեզանից յուրաքանչյուրին, ինչ-որ մի բան մյուսների հետ կիսելու համար, երբեմն «փուքսը թափելու» համար, երբեմն անհամաձայնությունն արտահայտելու համար, երբեմն ինչ-որ մտքեր, գաղափարներ տարածելու համար, երբեմն պարզապես, մարդկային վիրտուալ շփման համար, երբեմն ասելու համար այն, ինչը ոչ մի ուրիշ տեղ չէր ասի, կամ չէր ուզի ասել։ Երբեմների շարքը շարունակել կարող են նաև Ս.Բ.-ն ու Հայկ Զ.-ն։
Բլոգն իր հետ բերեց հետաքրքրություն նաև այն ամենի նկատմամբ, ինչն անվանում են բլոգոսֆերա։ Սկսեցի հետաքրքրվել նաև ուրիշ բլոգներով ու փնտրել այնպիսիք, որոնք հագուրդ կտային սեփական ցանկություններին։ Ինչն է հետաքրքիր. այդպիսիք գտնելը չափազանց բարդ է։ Դրանք խնամքով թաքցված են։ Այն ինչ բոլորի աչքի առաջ է, այնքան էլ հետաքրքրի չէ, կամ այն չէ, ինչ ես ակնկալում եմ բլոգներից։ Իսկ ես առաջին հերթին հեղինակային դեմք եմ ակնկալում։
«Հազարավորները» (այն բլոգները, որոնց այցելուների թիվը օրական կտրվածքով անցնում է հազար այցելուից) ավանդական լրատվականի մի փոքր այլ տեսակն են. դրանք հետաքրքիր չեն, եթե լուր կամ ռեպլիկ չես ուզում։ Իսկ լուրեր ու ռեպլիկներ կարելի շատ ավելի լավ վայրերում գտնել։ Մի խոսքով. տարվա փնտրտուքն ընդամենը երկու բլոգ բերեց՝ Սուրեն Մանուկյանինն ու «Օվանիտասինը»։ Վերջինիս հետ կուզենայի իհարկե նաև ծանոթանալ։ Օվանիտասը կարծեք թե բռնել է «հազարավորների» վտանգավոր ուղին։ Չէի ուզենա, իհարկե, ամեն դեպքում, իր որոշումն է։
Երբեմն նաև Տիգրան Սարգսյանի բլոգը ... չեմ շարունակում, բայց հիանալի մի օրինակ. հայագիտության ոլորտում նրա բլոգում հայտարարված մրցույթում հաղթեց մեկը, ում բլոգը ռուսերեն է։) Ես կողմ եմ օտարալեզու դպրոցներին, ռուսերենին դեմ չեմ, չեմ կարծում որ ռուսերենով հնարավոր չէ գրել հայագիտության մասին, բայց խորհրդանշական է, կարծում եմ։ Չեմ կարծում որ վարչապետն ինքն է վարում իր բլոգը, եթե անգամ վարում էլ է, ապա ոչ այնքան պայծառ, իհարկե, նա ավելի կարևոր բաներով է զբաղված, բայց ... ամեն դեպքում, Աստված նրա ու նրա բլոգի հետ ։)
Բլոգները մասմեդիա կամ զանգվածային լրատվամիջոցներ կամ զլմ-ներ չեն՝ դասական ընկալմամբ։ Չպիտի նրանց նայել այս ուղղությամբ, պիտի դիտարկման ավելի լայն դաշտ վերցնել ու դրանցում փորձել տեսնել ու հասկանալ ու առաջ մղել բլոգի էությունը։ Իսկ թե ինչ ... մանրամասնելու փոխարեն ես կիրառել կնախնըտրեի՝ Ուրբաթ իրիկունում ու լուրջ դեմքով ծխական վարժապետի դեր չէի ուզենա ստանձնել ։)))
Հետո բլոգների հիմնական մասը «Կենդանի մատյանում» է, ու ռուսերեն. սա իհարկե նույնպես ցուցանիշ է. Wordpress-ում Blogspot-ում քիչ են մերոնք, կամ ես չեմ հանդիպում։ Փոխադարձ քննարկումները ակտիվ են միայն «Կենդանի մատյանում» ու դրանք հիմնականում հայաստանցիներ են։ Արևմտահայերենով բլոգ դեռևս չեմ հանդիպել, չնայած շատ կուզենայի։ Իրանահայ մեկը գիտեմ։
Ամեն դեպքում, չեմ կարծում, որ բլոգների ձևաչափը սպառել է իրեն, ինչքան էլ հաճախակի լինեն նման պնդումները։ Պիտի միայն ժամանակ առ ժամանակ վերանայել այն, ինչ հետաքրքիր էիք համարում մի ամիս առաջ։
Ամեն դեպքում, սֆերան գնալով ակտիվանում է, ընդլայնվում, ավելանում մրցակցությունը, համագործակցության մասին շատ չեմ կարող պնդել, որովհետև գրեթե տեղյակ չեմ, մի քանի էլնամակներից հետո դադարեցի համագործակցության փորձերը, որովհետև կամավորությունն ու փոխադարձ հարգանքը ու գնահատանքը պիտի որ լինի այն, ինչն առաջ է մղելու այս սֆերան։ Մերոնք կարծեք թե շատ ուժեղ չեն այս ուղղությամբ։
Մեր բլոգի մասով՝ ... միգուցե շարունակել այնպես, ինչպես սկսել ենք, մեզանից յուրաքանչյուր մեզ հատուկ ձևով, ոճով ու ցանկություններով ու նպատակներով ու խնդիրներով։
Տարին ավարտվում է, հերթական անգամ մտածելու տեղիք տալով, թե արդյոք այն հաջողված էր ճանապարհին, որը նախանշում էիր անցնել տարեսկզբին։ Իսկ միակ նախանիշը թերևս բախտն օտար ափերին որոնելն էր, ափսոս, իհարկե։
Որոնել ստացվեց մասնակիորեն, ափսոս, իհարկե։
Նոր տարվա նախանիշը կարծեք թե էականորեն չի փոխվել, էլի ափսոս, իհարկե։
Ուրբաթ իրիկուն, 31 դեկտեմբերի 2010թ. ու Շնորհավոր Ամանոր, Մարատ
Հ.Գ. Իսկ եթե ավելի սթափ ու վիճակագրության վրա հիմնված. տարին հաջողված էր ու (ֆիզիկական ու հոգևոր) վազքի մեջ. միանշանակ հաջողված՝ մասնագիտական առումով, ընտանիքի հետ ու առողջ, ընկերների հետ երբեմն, առանց մեքենայի ու բնակարանամուտի հույսով, մի խոսքով՝ ՓԱՌՔ ՏԻՐՈՋԸ։
--
բարև :Ճ
ReplyDeleteՇնորհավոր Սուրբ Ծնունդ
Կաշխատեմ «հազարավորների» ուղին չբռնել :ՃՃ (Ինձ էլ էդ մեյնսթրիմն ու քոփի փեյսթինգը դուր չի գալիս, չնայած, գուցե դրա կարիքն էլ կա... ես դրան թափանիվ եմ անվանում... հետո մի օր էդ մասին կգրեմ երևի):
Ծանոթանալը՝ հաճույքով: Մի օր երևի կհարմարեցնենք :ՃՃ
Սուրեն Մանուկյանի բլոգի հասցեն կտա՞ս: Հետաքրքրեց:
Լավ մնա ;)
Անգետիս մի բան կբացատրե՞ս: Ես ինչպես կարող եմ հետևել քոմմենթի պատասխանին: Թե՞ դրա հնարավորությունն էստեղ չկա: (էս առումով ԿՄ-ն իրոք հարմար է էլի)
ReplyDeleteՈղջույն, Շնորհավոր Սուրբ Ծնունդ.
ReplyDeleteՍուրենի բլոգի հասցեն՝ http://orientalian.livejournal.com/
Թափանիվի «հայերենը» գիտես չէ՝ «մախավիկ» ։)
Իհարկե, բոլորիս էլ երևի թե հաճելի է, երբ այցելուների թիվը շատ է՝ սեփական գաղափարների պիտանելիությունը կարծես թե այցելուների թվով ենք փորձում հաշվել։) Կարծես թե դա է միակ ուղին, առայժմ։
Բարևներ
Իսկ մեկնաբանություններին հետևելու համար, վերևում, ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ ու Comments։
Շնորհակալություն... փաստորեն իրեն էլ էի կարդում :ՃՃ
ReplyDeleteԱմեն դեպքում քոմմենթներին հետևելը էստեղ լավ չի արված... ԿՄ-ում մեյլով տեղեկանում ես, երբ մեկը հենց քո գրածին է պատասխանել: Շատ հարմար է էդպես:
Գաղափարների պիտանելիության մասին ... եսիմ, երբեմն ցանկություն ա առաջանում նոր բլոգ բացել, որի մասին ոչ ոք չիմանա, ու թաքուն բաներ գրել... ընթերցողները լավ են ու... պարտադրող :ՃՃՃ Չնայած թափանիվի մասին էդ ենթատեքստով չէի գրել: Նկատի ունեի, որ երբեմն որևէ նորության կամ իրադարձության կարևորությունը կամ հասարակական հնչեղեությունն ընդգծվում է հենց մի շարք բլոգգերների կողմից դրան անդրադարձ կատարելու շնորհիվ: Էսպես ասած՝ կարևորության էքստենսիվ մեծացում է կատարվում: Բնապահպանական մի քանի էդպիսի խնդիրներ եղան, էմոների մասով, և այլն... Սրա ավելի վառ արտահայտումն էսօր կարելի է ռուսական բլոգերում հետևել, որը ազատ խոսքի միակ հանգրվանն է մնացել էդ երկրում: Մեր մոտ ինտերնետ հասանելիության թվի աճի հետ, հուսամ, մարդիկ ավելի շատ կսկսեն բլոգերում գրառումներ անել, թեկուզ հասարակ քոփի-փեյսթի տեսքով, քան ադնակլասսնիկներում պարապ սիրաբանել...