Նամակ էի գրում, որում շարադրվող խնդիրը նախապատմությանն անդառնալու անհրաժեշտություն էր պահանջում։ Նամակի լեզուն հայերենն էր, ու նամակը, թեև կարևոր էր, արագ էր գրվում՝ առավել ուշադիր լինելու, խոսքերի ընտրության անհրաժեշտություն չէր առաջանոմ։ Ուստի հանգիստ շարադրում էի, մինչև ինչ-որ անհանգստություն կրկին չառաջացավ մտքիս ստորընկա շերտերում՝ ինձ խանգարելով նամակս ավարտին հասցնել։
Ստիպված եղա ուշադիր տեսածրել արդեն իսկ գրված հատվածը, և այս անգամ բավականին արագ (ի տարբերություն նախորդ դեպքի՝ տե՛ս. http://yavrumyan.blogspot.com/2010/12/blog-post_11.html) հայտնաբերեցի «բանասիրական բորբոքման օջախը»՝ իրար հաջորդող մի քանի նախադասությունների մեջ մի քանի անգամ կրկնվում էր առաջ բառը կամ ձևույթը, որն ակնհայտորեն տանում էր շարադրանքը ժամանակի առանցքով մեկ դեպի անցյալ, մեկ դեպի ապառնի՝ մեջբերում եմ կրճատումներով. «Ինչպես Ձեզ հայտնի է, այս խնդրով ես սկսել եմ հետաքրքրվել դեռևս մի քանի տարի առաջ (անցյալ, սկզբնակետ), ...., բայց առաջ (ապառնի, նպատակակետ) անցնելով պետք է ասեմ, որ ...։ Այդ խոչընդոտներից, ըստ էության, կարելի է առանձնացնել գլխավոր երկուսը. նախ և առաջ...»։
Ստիպված եղա ուշադիր տեսածրել արդեն իսկ գրված հատվածը, և այս անգամ բավականին արագ (ի տարբերություն նախորդ դեպքի՝ տե՛ս. http://yavrumyan.blogspot.com/2010/12/blog-post_11.html) հայտնաբերեցի «բանասիրական բորբոքման օջախը»՝ իրար հաջորդող մի քանի նախադասությունների մեջ մի քանի անգամ կրկնվում էր առաջ բառը կամ ձևույթը, որն ակնհայտորեն տանում էր շարադրանքը ժամանակի առանցքով մեկ դեպի անցյալ, մեկ դեպի ապառնի՝ մեջբերում եմ կրճատումներով. «Ինչպես Ձեզ հայտնի է, այս խնդրով ես սկսել եմ հետաքրքրվել դեռևս մի քանի տարի առաջ (անցյալ, սկզբնակետ), ...., բայց առաջ (ապառնի, նպատակակետ) անցնելով պետք է ասեմ, որ ...։ Այդ խոչընդոտներից, ըստ էության, կարելի է առանձնացնել գլխավոր երկուսը. նախ և առաջ...»։
Դարձյալ ճեպապտույտ կատարելով ինձ հասու այլ լեզուներով, հայտնաբերեցի, որ այս անգամ գործ ունեմ եթե ոչ համընդհանուր, ապա առնվազն բավականին տարածված երևույթի հետ (ռուս. вперёд, впереди, բայց՝ перед [тем]; արաբ. قابل (եկող, մոտեցող), բայց՝ قبلَ (նախքան), կամ՝ قادم (եկող, գալիք), բայց՝ قديم (հին, ծեր); նույն պատմությունը գրեթե, որքան հասկանում եմ, անգլերենում՝ before that, բայց՝ there is a great task before us և գերմաներենում՝ vor dem Essen, բայց՝ wir stehen vor einer schwierigen Aufgabe)՝ կարծես անցյալն ու ապագան վերադրված և սերտաճած լինեն միմյանց մարդկային գիտակցության մեջ իր անխուսափելի արտացոլումը գտնելով լեզվում թե՛ անցյալի, թե՛ ապագայի համար կիրառվող կրկնակի նշանակության համանման գործիքներում։
Կարճ շրջապտույտից հետո վերադարձա հայրենի՝ հայերենի հող (հաճելի կրկնաբանություններից է)։ Վերջերս, հատկապես, «արտագնա լեզվաբանական աշխատանքից» հետո առավել հաճախ եմ վերադառնում՝ «օտարալեզու ճանապարհներից» երևի բերելով որոշակի փորձառություն, որը կարծես դրդում է ինձ կիրառել այն մայրենիի նյութի նկատմամբ, փորձելով մի փոքր թափ հաղորդել «ավանդական» կամ «աթադան-բաբադան» եկող պատկերացումներով առաջնորդվող ինքնամեկուսացված, եթե չասենք գավառական նիրհում քաղցր փսփսացող մեր հայերենագիտությանը։
Դա է երևի ի վերջո այն, ինչ ի նկատի ուներ Հր.Աճառյանը, երբ խոսում էր արևելյան լեզուների ուսումնասիրության կարևորության մասին հայագիտության համար, և հաստատ այն չէ, որ գռեհկացնելով այդ միտքը շարունակ փորձում են պնդել այսօրվա մեր բանասիրության տերերը՝ թե իբր ու՞մ է պետք զբաղվել, օրինակ, բելուջական որևէ ցեղի կամ արաբերենի քերականական որևէ միջնադարյան աղբյուրի ուսումնասիրությամբ, և անգամ ակադեմիական առումով ծիծաղաշարժ փաստարկներ բերել, թե իբր նրանք ինքներն ավելի լավ կանեն դա, եկե՛ք թողնենք այդ ամենը և լծվենք հայերենի ենթակաները, ստորոգյալներն ու խնդիրները անվերջ սերտելու և անկենդան թելադրություններ գրելու հայրենանվեր գործին։
Գուցե շեղվեցի, բայց քանի գնում համոզվում եմ, որ հայերենագիտության շարունակական «առևտրայնացումը» ընդունելության քննությունների և համալսարանական պարտադիր ծրագրերի ճիրաններում էլ ավելի է խորացնում այն օրըստօրէ աղաղակող դարձող խզումը, որն առաջանում է Հայաստանի՝ որպես պետության և հայերենի՝ որպես պետական լեզվի վիճակի, մի կողմից, և մյուս կողմից՝ այն բազմաթիվ ակադեմիական, պետական, հասարակական, տեղեկատվական և այլ խնդիրների, կամ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ մարտահրավերների միջև, որոնք այսօր կանգնած են մեր առջև։
Ինչևէ՝ վերադառնալով հայրենի լեզվաշխարհ, նկատեցի, որ նույն բանն է տեղի ունենում հետո, կամ հետ բառերի հետ՝ առաջ (նախորդող) սա, հետո (հաջորդող) դա, բայց՝ հետ նայել (դեպի անցյալ) – առաջ նայել (դեպի ապագա)։ Եվ այսպես շարունակ՝ հետ ու առաջ, առաջ ու հետ՝ տպավորությունն այն է, որ անցյալն ու ապագան շարունակաբար վերաշրջվում են, և մեկ անցյալն է դառնում ապագա, մեկ ապագան է հայտնվում անցյալում։ Բայց եթե խորանաս՝ արդյունքը նույնը չէ՞։ Եվ ոչ միայն լեզվական նշանների, այլ նաև մեր իրական կյանքում։
Իսկ դու՞ք ինչ կարծիքի եք։
Շաբաթ իրիկուն, Սամվել Կարաբեկյան
--
առաջ նայելը նշանակում է ուղղություն, ոչ թե ժամանակ: մնացածում ճիշտ է, սեմանտիկան փափուկ է այդ բառերի,
ReplyDeleteկարելի է մտորել թե ինչի. առաջին, ետին... նայիր առաջ, նայիր քեզնից հետո ինչ է գալիս, ևն. կարելի է մի հոյակապ ֆանտաստիկա հնարել կոնտրամորների մասին)
Առաջ նայելը նշանակում է ուղղություն նաև ժամանակի առանցքով՝ "առա՛ջ՝ դեպի [պայծառ] ապագա" ծանոթ բանաձևը կարելի է հիշել, ինչպես նաև տխրահռչակ "առա՛ջ, Հայաստանը"-ը։ Բայց իհարկե կարևորն այստեղ հենց այդ քո ասած փափուկ սեմանտիկան է։
ReplyDelete