Monday, September 27, 2010

ПРИЗРАК БРОДИТ ПО АРМЕНИИ-ПРИЗРАК ИДИОТИЗМА

«ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐ, տեր կանգնեք ձեր ընկերուհիների բաց պորտերին, մենք ՀԱՅ ենք»

«ՈՉ էրոտիկ կայքերին և համասեռամոլությանը»

«ՈՉ թուրքամետ ԱՄՆ-ին, ԱՅՈ Ռուսաստան-Հայաստան դաշինքին»

«Տեր կանգնենք մեր գենին»


Սրանք մեջբերումներ են ՄԵԿ ԱԶԳ կազմակերպությունների դաշինքի «գոհարներից», որոնք զարդարում են մեր քաղաքը։ Ասել թե այս «գոհարները» բթամտության ու իդիոտության զգալի չափաբաժիններ են պարունակում, նշանակում է ոչինչ չասել...

Իդիոտիզմի դրսևորումներ կարելի է բնորոշել օրինակ Տիգրան Կարապետիչի հեռուստաելույթներն ու «վերլուծությունները», որտեղ նա կենսաթոշակի բարձրացման անհրաժեշտության թեմայի կողքին շոշափում է քաղաքակրթությունների տրասֆորմացիաների հիմնախնդիրներ ու խոսում դասական տրամաբանության պատմությունից։ Իդիոտության տարրեր են պարունակում նաև Արտաշես Գեղամյանի «գրքերն ու վերլուծությունները», որտեղ նա խոսում է ժողովրդավարությունից և ազատականությունից, մինչդեռ իր կուսակցիներից մեկը ոչ վաղ անցյալում գերազանցեց ընտրություններ կեղծելու բոլոր ռեկորդներն ու դարձավ պատգամավոր։ Մեր իրականությունում կան նաև բթամտության այլ երևելի կրողներ, սակայն հայ իդիոտիզմի լավագույն ավանդույթներն իրենց ողջ պերճանքով ու ճոխությամբ արտահայտվել են հենց ՄԵԿ ԱԶԳ-ի ուղերձներում, որոնց ականատեսն ենք լինում ամեն օր։
Սկսենք ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐԻ մասին մտքերից։
ՄԵԿ ԱԶԳ-ն ունի հայեցիության ու զույգերի հավատարմության մասին իր ուրույն պատկերացումները, որտեղ շատ մեծ տեղ է հատկացվում աղջկա պորտի բացվածության մակերեսին։ Այսինքն, եթե քո ընկերուհին ամառը շոգում է (կամ էլ ուղղակի սիրում է բաց զգեստ) և կրում է հագուստ, որը բաց է թողնում փորի մասը, ապա դուք նախ հայ չեք, ապաև ՌԱԳԱՆՈՍԵՑ եք։ Ես գիտեմ դեպքեր, երբ մարդկանց ուրացող և անգամ հայատյաց են անվանել Արարատ լեռը չսիրելու, հայոց պատմության երևելի անձանց նկատմամբ ակնածանք չտածելու, նույնիսկ թուրքերին չատելու մեղադրանքով, սակայն որ հայ լինել կամ չլինելու չափորոշիչ սահմանվի պորտի բացվածությունը, ես չէի էլ կարող պատկերացնել... Այսինքն, եթե դու փողոցում ունես բաց պորտ, ապա քո բոլոր արժանիքներն ու ծառայությունները հայրենիքին չեղյալ են հայտարարվում, և դու ենթարկվում ես բանադրանքի։ Համաձայնվեք, որ իդիոտությունը մեղմ է ասված։
ՈՉ էրոտիկ կայքերին ու համասեռամոլությանը...
Եթե մի բանին ոչ ես ասում, ապա դա համարում ես վնասաբեր ու կործանարար հասարակության և ազգիդ համար։ Իսկ թե ինչպե՞ս են խարխլում էրոտիկ-կայքերը մեր պետականության հիմքերը կամ էլ այլասերում ժողովրդին, ես այդպես էլ չկարողացա հասկանալ։ Հարգելի ընթերցող, եթե դու հասկանում ես, ապա բացատրիր նաև ինձ։
Ինչ վերաբերում է համասեռամոլության դեմ քարոզարշավին, ապա մտածում եմ, որ պայքարել համասեռամոլության դեմ նշանակում է ոչ միայն ոտնահարել քեզ հավասար այլ մարդկանց բնական իրավնունքները, այլև նմանվել Դոն Կիխոտի խղճուկ ծաղրանկարին, որը կռիվ է տալիս իրենց էությամբ անհաղթահարելի երևույթների դեմ։ Կարծում եմ, որ նույն հաջողությամբ կարելի է պայքարել ասենք Գոլֆստրիմ հոսանքի, արևադարձային անձրևների կամ էլ հյուսիսային արջերի դեմ։
Այժմ ՄԵԿ ԱԶԳ-ի քաղաքագիտական կոնցեպցիաների մասին։
Անգամ Տիգրան Կարապետիչի նման խոշոր կալիբրի «իմաստունն» իրեն երբեք թույլ չի տվել ՈՉ ասել ԱՄՆ-ին։ Թույլ չի տվել, որովհետև գիտակցում է, որ ոչ ասել հնարավոր է միայն այն երևույթներին, որոնք գտնվում են քո վերահսկողության տակ և որոնց վրա ներգործելու հնարավորություն ունես, իսկ ԱՄՆ-ի դեպքում մենք կարող ենք ընդամենը հարմարվել և ընտրել առաջարկած տարբերակկներից լավագույնն ու ամենանպատակահարմարը։ Բացի այդ, ոչ ասել ԱՄՆ-ին, նշանակում է ոչ ասել միլիոնավոր դոլարներին, որ ամեն տարի Վաշինգոտնի որոշմամբ հոսում են Հայաստան, նշանակում է զրկվել Ռուսաստանի դեմ մեր ունեցած միակ հակակշռից ու ամբողջությամբ հայտնվել հյուսիսային «եղբոր» ողորմածությանը, ինչը համահավասար է Երևան Սիթի-ի օղիները խմելուն (դանդաղ ինքնասպանություն)։
Դե իսկ գենի մասին մտքերը իդիոտությունների այս շարքի արժանի պսակն են։ Եթե անգամ ընդունենք, որ հայ գենը որևէ կերպ առանձնացնում է մեզ մյուս ազգերի շարքում, ապա դատելով մեր ազգի ներկա վիճակից, որն այնքան էլ բարվոք վիճակում չէ, հարկ է մտածել ոչ թե գենի պահպանման, այլ դրա շուտափույթ բարեփոխման մասին։ Բացի այդ, գենի մաքրության և պահպանման մասին կարգախոսներով 21-րդ դար մուտք գործել նշանակում է ստորագրել սեփական մահապատիժը, որովհետև դա կնշանակի մեկուսանալ ողջ աշխարհից ւ համաշխարհային գործընթացներից, ամփոփովել Հայաստանի աշխարհագրական ու մշակութային սահմաններում, որոնք, ի դեպ, բավական խղճուկ են։
Սակայն իդիոտիզմի այս շարքում կա լուսավոր մի կետ. ՄԵԿ ԱԶԳ-ի գործունեությունը սահմանափակվում է պատերն ու սյուները «գոհարակիր» պաստառներով աղտոտելով։ Մնում է հուսալ, որ ապագան այս առումով որևէ փոփոխություն չի բերի, այլապես «ազգայինի» նկատմամբ սիրո ավելցուկը կարագացնի հայ ազգի առանց այն էլ մոտեցող կործանումը։

Հայկ, Կիրակի իրիկուն
--

16 comments:

  1. լավ ես դրԱնց մտցրել ցեխը...ցավոք դրանցից մեկը համակուրսեցիս ա :-(((((

    ReplyDelete
  2. Ի գիտություն քեզ ողորմած պարոն հակահայ. քո հոդվածը մեկ բան է փաստում , որ դու տարրական բարոյական նկարագրից,տարրական տղամարդկային ինքնասիրության գաղափարից,նույնիսկ մարդկային արժանապատվությունից զուրկ անձ էս և քո էությամբ դու մինիմալը`ազգի դավաճան էս, իսկ մաքսիմումը` ամն-ի կամ թուրքիայի քաղաքական լրտու:Որքան քո նմանները իրենց տերերի ձեռքը բռնած քարկոծեն Մեկ Ազգ դաշինքի քաղաքական գործունեությունը ի շահ հայոց պետականության ,այն ևս մեկ անգամ էլ ավել նպատակասլաց է դարձնում Մեկ Ազգ դաշինքի գաղափարական շարքերին , որոնք լի են Նժդեհական վճռականությամբ պայքարելու անբարոյական բարքերի դեմ, ապազգային մտածելակերպի դեմ ու այդ ամենը հովանավորողնորի դեմ:Հայտնիր քո քաղաքական պատվիրատուին , որ մենք ձեզ մեծն Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո մեր գաղափարներով , այսինքն մեր ազգանվեր գործունեությամբ ոտնատակ ենք անելու : Մեջբերում ենք Գյոթեի խոսքերը :Մեկ Ազգ դաշինքը իր ճկույթի եղունգով կվերացնի այդ նույն ոչիլին , որի անէությունը քո և քո նմանների կերպարի մեջ է թաքնվում: Մեկ Ազգ դաշինքի ազգանվեր պայքարը բնական է, որ իր գաղափարական թշնամիների մանր աշխարում առաջացնում է տնքոցներ և ցավեր, որը արտահայտվում է նմանատիպ հոդվածներով:

    ReplyDelete
  3. Դու, անանուն, խոսում ես "տարրական տղամարդկային ինքնասիրության գաղափարից", բայց վախենում քո անվամբ հանդես գալ։ Եթե դու մարդ ես, այլ ոչ թե հերթական թռուցիկներից մեկը, բացի՛ր դիմակդ, հայտնվի՛ր հանրությանը, այդժամ ես կխոսեմ քեզ հետ։

    ReplyDelete
  4. Կարծիքները, խնդրում եմ, միայն հիմնավորված ու տեղին ու առանց սպառնալիքների։ Մեկնաբանությունները հեռացնելու, արգելափակելու, խմբագրելու հնարավորություններ կան, ինչքան ուզեք, բայց բազմակարծությունն այստեղ, այս բլոգում առաջին տեղում է !!!!

    ReplyDelete
  5. Anonymous, ես իհարկե չունեմ քո պաթետիկ տոնն ու "նժդեհական վճռականությունը", սակայն կփորձեմ մի երկու նկատառում արտահայտել կեղծ հայրենասիրության, նողկալի դատարկաբանության ու գոյություն չունեցող տղամարդկության մասին։
    Ինձ անվանում ես դավաճան, լրտու, տղամարդկությունից զուրկ անբարո անձ. բան չունեմ ասելու, եթե քեզ համար հայրենասիրության գնահատականը ուղիղ համեմատական է պորտի բացվածքի մակերեսի մեծությանը, եթե դու տղամարդկություն ես համարում ուրիշ զույգերի անձնական գործերի մեջ քիթ խոթելը, համասեռամոլների դեմ պաստառներով պայքարելը, եթե դու ժողովրդի նկատմամբ հոգատարությունդ դրսևորում ես աշխատանքային պայմանագիր պահանջելու կոչով ինչ-որ հիմար պաստառներ փակցնելով, ապա քո գիտակցության մեջ իմ անձի ընկալումը հենց այդպիսին էլ լինելու էր։
    Էական է այն, թե ինչքանով են քո չափորոշիչները համապատասխանում իրականությանը։ Դու, այ anonymous-իկ, խոսում ես հայրենասիրությունից, մինչդեռ խղճուկ պաստառներումդ չկա այսօրվա իրական խնդիրներից և ոչ մեկի քննադատությունը. ոչ ես ասում համասեռամոլներին, մինչդեռ երկրումդ ծաղկում է գանձագողություն և կոռուպցիա, ամեն քայլափոխին ոտնահարվում են մարդու տարրական իրավունքները։ Ի՞նչ է, համասեռամոլությունն ու բաց պորտերն ավելի հրատապ ու ազգակործան ֆենոմեններ են, քան թե բակտերիոզ տարրերն ու երևույթները, որ վխտում են մեր իրականությունում։ Թե՞ Բաղրամյան 26-ից "լեն սիլա" ստանալու վախը կաշկանդել է "նժդեհական վճռականությունդ"... այ սուտի տղամարդ։
    Խոսում ես լեզվի ու գենի պահպանման անհրաժեշտության մասին, բայց քո կազմակերպության էլեկտրոնային փոստը mail.ru տիրույթում է, որը չի վերարտադրում հայկական տառատեսակներ։ Ավելին. ուզում ես պահպանել լեզուդ, բա ինչու՞ ոչ չես ասում Օտարալեզու դպրոցներին։ Թե կրկին վախենում ես դաղող աքացի ստանալ Բաղրամյան 26-ից...այ լժե-հայրենասեր, որի դուխը հերիքում ա ոչ ասել միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, ասես ներկա իշխանությունները հրեշտակ են ու գառնուկ։
    Էլ չեմ ընդլայնվում և սահմանափակվում ես այսքանով։ Ուղղակի հավելեմ, որ մեկնաբանությամբդ հաստատեցիր գրառմանս վերնագրի ճշմարտացիությունը։
    Ինչ վերաբերում ա Գյոթեից մեջբերմանը (չնայած այդպես էլ չհասկացա թե որն էր մեջբերումը), ապա ցավալի ա, որ գերմանացի մեծ հումանիստի ու փիլիսոփայի անունը հոլովում ա նման անհանդուրժող "հայրենասեր", որ իր հայրենակիցներին բաժանում ա երկու տեսակի. մեկում "նժդեհական վճռականույթամբ լցված" ինչ-որ կասկածելի տարրեր, իսկ մյուսում կրթված ու առաջադեմ, երկրին ու ազգին իրական գործով նպաստ բերելու պատրաստակամությամբ լեցուն, համամարդկային արժեքներ կրող համասեռամոլ ու բաց պորտով "անբարոյական ու անինքնասեր լրտուներ"։

    ReplyDelete
  6. Ողորմած պարոն եթե դուք նույնպես դեմ եք Մեկ Ազգ դաշինքի ազգանվեր գործունեությանը, ուրեմն այս պատասխանը ուղված է նաև ձեր նմաններին:Մենք ոնց հասկացանք դուք ակտիվ լևոնական եք,այսինքն ակտիվ հհշ-ական, մենք գործ ունենք հերթական լևոնականի հետ: Մեկ Ազգ դաշինքը շարունակելու է իր պայքարը ոչ թե հոդվածների տեսքով ինչպես ձեր նմաններն են լոկ հոդվածներ գրում , այլ ազգանվեր գործունեություն ծավալելով , իսկ դուք ընդամենը նախկին բռնակալի կամակատարներից մեկնեք և վերջ ,այն էլ վարձկաՆ կամակատար : ՄԵԿ ԱԶԳ ԴԱՇԻՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՄԱԿԻՐՆԵՐ

    ReplyDelete
  7. ՄԵԿ ԱԶԳ ԴԱՇԻՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՄԱԿԻՐՆԵՐ-ին
    Ախր թարսի պես ես ոչ լևոնական եմ, ոչ սերժական և ոչ էլ եսիմ ինչական։
    Մնում ա զարմանալ, որ հակահիգիենիկ երևույթների քննադատության ամեն դրսևորում ընկալում եք որպես "լևոնականության", էն էլ "ակտիվ լևոնականության" ցուցիչ։
    յուրաքանչյուր նորմալ երկրի նորմալ քաղաքացին իր բարոյական ու հասարակական անուղղակի պարտքն ա համարում ամեն առիթով փիս բաներ ասել էտ նողկալի երևույթների հասցեին (կաշառակերություն, մարդու իրավունքների ոտնահարում, կամայականություններ, դիրքի չարաշահում և այլն...) ու միայն ստրկամիտ ու կամակատար մարդկանց, ավելի ճիշտ "մի խումբ համակիրների" մտքով կանցնի իմ գրածը որպես լևոնականություն ընկալել։
    Հիմա հավես չունեմ մանրամասն պատասխանել ձեր "խմբակային" մտքին. էս քանի օրը հատուկ մի գրառում կնվիրեմ "լևոնականության" ու քաղաքացիական մտածողության տարբերությունների թեմային։
    Ձեզ էլ հաջողություն եմ մաղթում էրոտիկ կայքերի, համասեռամոլության դեմ անձնուրաց պայքարի, ինչպես նաև հայ ազգի գենի պահպանման երախտավոր գործում։
    Մեկ էլ մի խնդրանք։ Ձեր էդ պաստառների դիզայնը մի քիչ փոխեք. նման հանճարեղ մտքերն արժանի են ավելի հնարամիտ ու արտահայտիչ դիզայնի...

    ReplyDelete
  8. Շնորհակալություն լավ հոդվածի համար: Առաջին անգամ եմ տեսնում, որ "Մեկ Ազգին" էնքան մարդատեղ դնեն, որ նման պատասխանի արժանացնեն:
    Իրոք, էդ հիմարությունները ուղղակի իռացիոնալ են: Հակասություններն ուղղակի անթաքույց են. իրնեց երազած "Հզոր Հայաստանում" "Ռագանոսեցներ" տերմին են գործածում... Էդ աբսուրդիզմից հետո էլ ի՞նչ բարոյական իրավունք կունենան խոսել "Հզոր Հայաստանից": Փողոցային, ռուսախառը լեզվով` Հզոր Հայաստա՞ն...

    Լավ են մտածել, հետևյալ օրինակները կարող են հետագայում դրանց փողոցային 'գոհարների' շարքը լրացնել. http://chtesutyun.arnet.am/index.php?title=Մեկ_Ազգ

    ReplyDelete
  9. Gevorgyan Hayk04 March, 2011 17:53

    Yes et pastarnery teselei, cicaxic mera u zarmaca, te mardiq inch astichani annasun karox en linel!!!!!

    ReplyDelete
  10. Asdgh Marjanian04 March, 2011 17:54

    Ձեր գրուածն ըստ ձեզ խելոքութեան գոհար է, հա:

    Ամոթ է:

    ReplyDelete
  11. Haik Zargaryan04 March, 2011 17:55

    Asdgh Marjanian, ես, իհարկե, գրածս իմաստության ճաճանչ չեմ համարում, բայց դե ամաչելու բան էլ չեմ տեսնում դրանում:

    Եթե Դուք տեսնում եք որևէ բան, որից ես պետք է ամաչեի, խնդրում եմ նշեք. միգուցե իրոք ամոթ է...

    ReplyDelete
  12. Hovhannisyan Mary04 March, 2011 17:57

    վայ Հայկ ջան, կակ ռազ :)))) երեկ քայլում էի Կիևյանով տուն ու տեսա էդ հրաշք մեջբերումները, մտածում էի ցուցակով մեջբերեմ facebook-ում, մեկ էլ հոդվածդ տեսա:
    Էլ երևի չեմ էլ գրի. միայն ավելացնեմ
    ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՃԱՆԱՉԵԼ ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ, ՈՐԸ ԱՆԱՄՈԹԱԲԱՐ ՀՈՐԻՆՈՒՄ Է ԱՅԴ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
    Ուզում եմ հասկանալ, թե ով է դրանց իրավունք տվել խոսել ազգի անունից, հայրենասեր ձևանալ ու հայոց լեզվի տարրական ուղղագրություն ու կետադրություն չիմանալ ու չկիրառել:

    ReplyDelete
  13. Melkonyan Arman04 March, 2011 17:58

    "Два плаката на автостраде с интервалами в километр. Первый:
    "Догоним и перегоним Америку..."
    Второй:
    "В узком месте не обгоняй!" Сергей Довлатов "Соло на ундервуде" :)

    ReplyDelete
  14. Anush Begloian04 March, 2011 17:59

    շաատ լավ է գրել..

    ReplyDelete
  15. Mariam Manukyan04 March, 2011 18:00

    Ցավում եմ որ Հայաստանում կան մարդիկ , որոնք ազգի պահպանումը դեկորացիաների մեջ են տեսնում,ինչպես օրինակ Asdgh Marjanian-ը,հուսով եմ որ մի օր հայ կանայք դուրս կբերեն իրենք իրենց Իբր Քրիստոնեական սուտ բարեկրթության շղարշի տակից,հուսով եմ մի օր կհասկանաք որ անգամ առողջ սեքսուալությունը հայրենասիրության հետ կապ չունի:

    ReplyDelete
  16. Sevak Kirakosyan04 March, 2011 18:01

    Jamanakn e, jamanakn e nman hodvatsneri` lurdj hakakshir idiotizmin, "Mek Azgi" azganverutyan@.
    Sranqel en lav tarberakner Mek Azgi hamar: http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D5%84%D5%A5%D5%AF_%D4%B1%D5%A6%D5%A3

    ReplyDelete