Sunday, September 19, 2010

Ատամները սեղմած ...

Բոլոր անասուններից ամենաանասունը մարդն է։ Անասուն արտասանելիս հիշեք ամենազզվելի բանը ձեր կյանքում, հետո ամուր, ինքան ծնոտում ուժ ունեք, սեղմեք ատամներն ու առանց ատամները շարժելու, արտասանեք՝ անասուն։ Այդ այդ ժամանակ միգուցե և պարզ լինի, թե ինչ տեսակ մարդկանց նկատի ունեմ ես։ Մտածում ես, պիտի որ շատ չլինեն նման անասուն մարդիկ, ափսոս միայն մտածում ես։ Անասուն մարդկանց մասին։

Մեզանից ամեն ոք իր աշխարհում է ապրում, այն աշխարհում, որին հարմարվում է ինքը, կամ այն աշխարհում, որը ինքն է փորձում կառուցել, կամ հարմարեցնել իրեն։ Արդյունքը միջինացված մի տարբերակ է, որտեղ իրեն ժամանակ առ ժամանակ հարմար է զգում և աշխարհը, և այդ աշխարհի յուրաքանչյուր մեկը։ Իհարկե, անհատական այդ աշխարհները տարբեր են լինում, երբեմն շատ տարբեր, երբեմն համագործակցում են միմյանց հետ, երբեմն էլ բախվում, որովհետև սպառվում են համագործակցության եզրերը, կամ այդպիսի եզրեր ըստ էության լինել չեն կարող։
Ես նույնպես իմ աշխարհն ունեմ։ Անկախ նրանցից, թե ով է իմ այդ աշխարհի կազմում ու անկախ նրանից, որ նրանք կամ ես նրանց աշխարհում եմ ու են, նրանք, նորմալ մարդիկ են։
Ես ամեն աշխարհ կհասկանամ, կհանդուրժեմ, կհամագործակցեմ, բացառությամբ մեկի՝ որտեղ բարոյականություն չկա։ Բարոյականությունը շատ լայն մի հասկացեք, չնայած այն պիտակ է ու ըստ էության լղոզված պիտակ է։ Ընդունեք այդ բարոյականությունը ինչպես ինքներդ կպատկերացնեք, բայց այն հասարակության վրա մի տարածեք, ավելի նեղ՝ մարդկանց ու ընտանիքների կատեգորիաներով չափեք այդ բարոյականությունը։
«Պոլոզանալը» այն բառը չէ, երբ մտածում ես, որ դեռ կան մարդիկ կամ աշխարհներ, որտեղ խեղված է այդպիսի բարոյականությունը, իսկ այդպիսի մարդիկ ձեզ հետ նույն ավտոբուսում են, նույն շենքում, մի խոսքով՝ ձեր կողքին են ու ձեր օդն են շնչում։
Մտածում ես, պիտի որ այդպիսի մարդիկ քիչ լինեն, վերջը՝ «որ թիվն է», ինչքան էլ երկիրն անբորայական լինի, բայց գոնե մեր ինքնության, ազգային ինքնության, գիտակցության, հիշողության մեջ տարրեր կան, որոնք անձեռնմխելի են, սրբազան, որոնց նկատմամբ ոտնահարությունը ընկալելի չէ։ Ինձ թվում էր, թե ընտանիքը կամ ուրիշի ընտանիքը այդպիսի կատեգորիաների թվում է։
Պատկերացրեք անասուն, որն անասուն է (ատամները սեղմված են դեռ)։
Պատկերացնել, ես՝ ինքս դժվարանում եմ, դժվարացել եմ, բայց հիմա էլ չեմ դժվարանում, պարզապես դեռ չեմ կարողանում ընկալել։ Ծայրահեղական եմ ես այս հարցում, ոչ ոք չի կարող ինձ այլ բան համոզել, որ անբարոյական մարդիկ անասուն չեն (ատամները կրկին սեղմված են)։ Ձեզ էլ՝ հավատացած եմ։
Դե, իհարկե, պիտի ամեն ինչ անել, որպեսզի այդպիսի անասունները չհայտնվեն, ավելի ճիշտ մարդկային դիմակի տակ չխցկվեն քո աշխարհ կամ պարզապես չպարտադրվեն քո աշխարհին։
Անասունների հետ վարվելու տարբերակների ... սա այլ պատմություն է։
Ինձ մի ուրիշ բան է էլ ավելի «պոլոզացնում»։
Դե որ իրենք անասուն են, իրենք էլ գիտեն, հակառակ դեպքում պարզերես կկանգնեն ու կասեն որ իրենք անասուն են ու հետո քեզանից ներողություն կխնդրեն, չնայած անասնական արարմունքներին ներողություն չկա։ Ֆիզիկական ցավը անասունի կողմից պատճառածի հանդեպ խաղ ու պար է, ցավ չէ։ Այդպիսի ցավը ներել հնարավոր չէ։ Այն երբեք չես մոռանա, մի քիչ կբթանա կամ կսրանա, խրոնիկական հիվանդության պես, բայց կմնա ընդմիշտ։ Անասուն անասունի անասուն քայլ, որը «ափերից հանել» ասելը ոչինչ ասել չէ։
Շշմում ես ինքդ քեզ վրա, որ անասունին դեռ քո աշխարհի պատկերացումներում ես չափում՝ հո իր անասնական աշխարհով չես չափելու, ու քայլեր անում ես, իհարկե, սեփական աշխարհի չափումներում։ Բայց դա անասունի համար ոչինչ է։ Ինքն էլի իր անասունն է, մինչև մեկ ուրիշի հանդեպ էլի նույն անասնական քայլն անի։
Իմ վրա եմ շշմում, ես սպասում եմ, որ անասունը իր անասնությամբ գոնե դեբիլ չի լինի, չի փախնի, էնքան անասնություն կունենա, որ կընդունի, կամ գոնե կկանգնի՝ որպեսզի իրեն ֆիզիկական հնարավորություն ունենաս բացատրել իր անասնությունը։
Ավելի պարզ, չի փախնի ու անասնության պահին ու անասնության վայրում ու անասնության խոսքը բերանում չի հրաժարվի իր անասնությունից։ Դե անբորայականից ես բարոյականություն եմ ուզում կամ պահանջում կամ փորձում ստիպել որ ինքն ընդունի։
Անիմաստ աշխատանք ու ջանք է։
Անիմաստը դեռ թքած, ես անասուններին ճիշտ ուղու բերելու միսիոներական առաքելություն չունեմ։
Բայց անասունների հետ պիտի ինչ-որ բան անել՝ բացի քո աշխարհից վռնդելուց ու պատժելուց։ Ինքն իր անասնությունը իր հոգու խորքում հաստատ երբեք չի ընդունի, որովհետև չի էլ հասկանա, որ անասուն է, թեև իր փոխարեն ներողություն կխնդրեն ուրիշները, իսկ ինքն իր անասնությամբ կգնա, բայց իր անասնական արարքի սպին քո հոգում կմնա։
Մեկ շաբաթվա ընթացքում երկու անասնություն, ու այդ անասնությունների վրա ինչ որ հաշվարկներ կառուցող կիսաանասուն կամ մարդու դիմակի տակ
վարպետորեն թաքնվող անասնական մի հոտը ինչ-որ շատ է ինձ համար։ Հաստատ ինչ-որ մի բան այն չէ այս քաղաքում, կամ այս երկու օրը, կամ այս մարդկանց մոտ, կամ էլ Ղուկասյանն է շատ-շատ բարձր ու կտրված, իսկ աշխարհը սկսել է դեպի անասնություն գնալ։

Կիրակի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment