Ինչ-որ մեկը կարող է գիտե, դեպի ուր է գնում այս կամ մեր երկիրը, տեղյակ պահեք խնդրում եմ, ասեք, միգուցե ճանապարհը ես եմ կորցրել, ես փոխեմ ճանապարհը, ես էլ ձեր հետ գամ, կարևոր չէ, թե ուր, գլխավորը կգամ, դադարից գոնե դուրս կգամ, մնացածն էլ կարևոր չէ, սար ու ձորով էլ է հնարավոր քայլել, նույնիսկ հաճելի է ու օգտակար: Չես հասկանում, «վռոդի բը» վատ չէ, աշխատանք, ընտանիք, առողջ, փառք Աստուծո ու թու թու ու թու, ընկերներ, հարազատներ, բայց թե ախմախ վիճակ է, ուրիշ բառ չի լինում գտնել ավելի ճշգրիտ նկարագրելու համար:
Tuesday, May 10, 2011
Wednesday, April 27, 2011
«Այս երկիրը երբեք հնարավոր չի լինի սիրել:( Պետք էլ չէ, երևի»
Մոտ մի շաբաթ առաջ էր, աշխարհից չարացած Facebook-ում գրեցի, հեռախոսից՝ «ays erkiry erbek hnaravor chi lini sirel :( petk el che, erevi»: Պատասխանը չուշացավ. «Shoushan Arshakyan - Isk indz tvum a amaena mets Hayatyacnery amena mets Hayrenasernern en»: Իմը նույնպես՝ «Marat Yavrumyan - Երբեք չեմ մտածել դրա մասին, միգուցե, պետք էլ չէ մտածել։ Բայց առանձին գրվածքի թեմա պիտի որ լինի, փակցնեմ, բլոգում, Ձեզ կուղարկեմ, անպայման։ Շնորհակալ եմ»: Գլխի ընկաք, ենթադրում եմ, ինչի մասին է լինելու:
Tuesday, April 26, 2011
ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ
Հայ ազգի մտավորականության առաջադեմ հատվածը շատ է սիրում խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքի և այդ պատմական պրոցեսում ՀԿ-ների ծանրակշիռ դերի մասին։ Ընդ որում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ դասին պատկանող կազմակերպություններն իրենց գոյության և «քաղաքացիական հասարակությունակերտ» գործունեության միջոցները քաղում են Արևմտյան պետությունների գանձարաններից, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում սատարել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են ժողովրդավարության ներդնումը, միջէթնիկական հանդուրժողականության սերմանումը, և, իհարկե, գենդերային խտրականության ու նմանատիպ այլ կարծրատիպերի փոշիացումը։ Բայց...Thursday, April 21, 2011
Ոչ մի Մարատ ու ոչ մի իրիկուն
Իրերը զարգացման երկու հնարավորություն ունեն՝ կամ լինում են կամ չեն լինում։ Զարգացման հնարավորություններին մոտենալու կամ պրեսուբպոզիցիայի կամ նախա-տրամադրվածության ևս երկու տարբերակ կա՝ կամ՝ լինելու է ու «հեսա լավ ա լինելու» տրամաբանությամբ, կամ էլ՝ չի լինելու ու «Աստված հետը»։ Չես հասկանում, ինչ է լինելու ու ինչու է լինելու։
Thursday, April 14, 2011
Արժեքների առաջնայնության մասին
Երբեմն փակցվածքի եմ վերածում որոշ գրառումներ, ավելի շուտ նկարներ, որոնք արվում են ինչ-որ սեմինարի կամ դասախոսության կամ քննարկման կամ կոնֆերանսի կամ չգիտեմ ինչի ընթացքում: Նկարելը, երբեմն ամենաարժեքավորն է, ինչ կատարվում է այդ ընթացքում: Ինչ կտեսնեք ներքևում, մտորումներ են այդպիսի մի սեմինար/համաժողովից, «Եվրոպական մասնակցային ինտեգրման» շուրջ, որի կազմակերպիչները հ/կ-ականներ են: Նրանց նկատմամբ առանձին վերբերմունք ունեմ. ստորև...
Monday, April 11, 2011
Աստված գիտի, ինչ է ուզում հոգին
Չգիտես ինչու միայն անորոշ է գրվում, ինչ գրվում է անցյալ հունիսից: Դե, ավելի շուտ գիտեմ, անցյալ հունիսին առաջին անգամ զգացի, թե ինչպիսին կարող էին լինել անցած 5 տարիները՝ մի փոքր ես ոչ ավելի ակադեմիական ու ոչ ավելի «ճիշտ» լինեի ... ու ինչպիսին են այդ տարիները հիմա: Տարբեր են ... միգուցե բարին էլ հենց դա է, միգուցե, Աստված գիտի ... Շուկան չգիտես ինչու հզոր բառի է վերածվում, շատ հզոր: Ու մտածում ես, միթե պիտի ամեն ինչ հենց այդ շուկան կարգավորի ու հենց այդ շուկան թելադրի: Չեմ ուզում, ինչքան չեմ ուզում ...
Tuesday, April 5, 2011
Երևի թե սրա մասին էի ուզում գրել ...
Tuesday, March 29, 2011
«Չիդեմի» փիլիսոփայությամբ
Ինչքան փոքր են մարդիկ երբեմն իրենց վերաբերմունքում ու վարքում. չափազանց փոքր, փոքրոգին անգամ այդ բառը չէ: «Մենք ենք մեր սարերի», ֆիլմի, նախաբանը հիշո՞ւմ եք, ատոմային ռումբն ու սարերը: Իհարկե, ֆիլմում հակադրությունն իր խորհուրդն ունի, բայց տարբերությունը դրանից ավելի ահռելի է: Համեմատությունն էլ տեղին չէ, ֆիլմի խորհուրդը բոլորովին այլ է, ամեն դեպքում: Աշխարհը պտտվում է, մարդիկ՝ իրենց առօրյայում: Շատ քիչ մարդկանց գիտեմ, ում հաջողվում է ինչ որ չափով վեր մնալ առօրյայից, ու աշխարհի հետ պտտվել:
Friday, March 18, 2011
Փարաքար-Թաիրովի պետական համալսարան
Վերջին մի քանի օրերը խառն էին, ինչպես և մյուս բոլորները :) Իրադարձություններ ու իրադրություններ, որոնք նոր էին իմ համար ու բավականին արագ։ Դրանք հայաստանյան իրականության մեջ արագ կողմնորոշվելու ու արագ որոշումներ ընդունելու հմտություններ էին պահանջում։ Հետո դուխը չգցելու, հետո ընկերների աջակցության, հետո մարդկանց հետ ավելի կոշտ ու հրամայական ու ինչն իմ համար զզվելի էր, արհամարհական, ուրիշին արհամարհելու չափ չհարգելու տոնով խոսելու, «ապե(ր)»-ով հաղորդակցվելու հմտություններ էին պահանջում։ Վերջինը առանձին փակցվածքի թեմա է, իսկ հիմա ուրիշ բանի մասին։
Wednesday, March 9, 2011
Անգամ մսաղացի մսի գնով ...
Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ բան գրելուց առաջ համարյա պատկերացում չունես, թե ինչի մասին է ի վերջո լինելու այն, ինչ Ս.Բ.-ն վերջերս սկսել է փակցվածք անվանել: Մոտավորապես պատկերացնում ես, ինչի մասին է դա, անգամ զգում, կոնկրետ դեպք կամ դեպքերի շարան գիտես դրա մասին սեփական ու ոչ սեփական «կյանքի փորձից», եթե վերջին այս կապակցությունն այստեղ տեղին է, բայց գրել կարծես թե չի ստացվում, որովհետև գրելը պարտավորեցնող է, մանավանդ, երբ հետին ինչ-որ գիտակցում կամ փառամոլություն գիտակցում ունես, որ միայն քո համար չէ որ գրում ես կամ ուզում ես գրել: Ամեն դեպքում ...
Saturday, March 5, 2011
ԵՐԿՈՒ ԽԵՂԿԱՏԱԿ
Մի 2-3 շաբաթ առաջ հարցազրույց էի նայում, որտեղ գիտության հետ առանձնապես կապ չունեցող դեմքով մի երիտասարդ, գունազարդ ու պատկերավոր ներկայացնում էր իր բուռն կյանքի նունքան բուռն ուղին, մասնավորպաես, թե ինչպես է հերքել նյուտոնյան ֆիզիկան ու Էնշտեյնի հիմնարար ուսումնասիրությունները, ինչպես է ինչ-որ աստղ հայտնագործել, ինչպես է պատրաստվում Հայաստանը դարձնել տիեզերագնացության համաշխարհային կենտրոն...
Subscribe to:
Posts (Atom)








