Friday, May 18, 2012

Մի քիչ էլ՝ ինչ անել

Երկար նրանց չէի տեսել։ Փոխվել էին՝ հոգնել մի տեսակ։ Օրը երկար էր եղել, իրենք՝ աջ ու ձախ։ Խոսեցինք, խոսեցինք, խոսեցինք. մի քիչ՝ ընտրություններից, մի քիչ՝ դեսից-դենից, մի քիչ՝ ոչնչից ու մի քիչ էլ՝ ինչ անել։

Ամեն ինչ պարզվեց, հասկացանք, ծիծաղեցինք՝ բացի ինչ անելուց։ Այդպես էլ չպարզվեց՝ ինչ անել։ Հարցականը մնաց։ Չնայած երկար խոսեցինք։ Ինչպես միշտ, երբ հանդիպում ենք։ Երբ։

Ծրագրեր, ծրագրեր, որոնք ծրագիր էլ մնում են։ Գործի քիչ են վերածվում։ Չգիտես ինչու։ Չնայած անհնարին ու հնարավոր շատ են եղել։

Իհարկե, ինչպես միշտ՝ չգիտեմ, չգիտեմ ու չգիտեմ։ Ո՞վ գիտի, իսկ ո՞վ պիտի իմանա իմ փոխարեն։ Իհարկե՝ ոչ ոք։ Ես՝ իհարկե։ Բայց թե ես դեռ չգիտեմ։ Դե՞ռ։

Չեմ կարծում, որ նրանք էլ գիտեին՝ ինչ են ուզում։ Չգիտեմ։

Ուրբաթ, կեսօր
--

No comments:

Post a Comment