Առավոտվանից ինչ-որ բան պակաս է, շատ է պակաս։ Տեղ կա ջրերը հիմա հելել են ու հեղեղել դաշտերը, ծաղիներ են երևի բացվել, ամեն ինչ կանաչ է ու կանաչի մեջ ծառեր չկան, ցեխ ու ցուրտ ու արևի մի երկու շող. դրանք միայն հողը չեն տաքացնում, հոգին էլ են տաքացնում։
Արաբերենն է պակաս, դրա համար էլ ամբողջ օրը եգիպտա-շամյան արաբերենով ինչ-որ երգ եմ լսում՝ e-stichrak։
Գրքերն են պակաս, գրքերը, որոնք հասկանալու համար մի քանի անգամ պիտի կարդաս, ու ամեն բառը մի երկու անգամ պիտի կարդաս ու հետո, մի քանի տարի հետո միայն հասկանաս։
Գրադարանի աթոռներն են պակաս ու միմյանց սաստող հայացքները, եթե մի փոքր շեղվում ես։ Հետո սուրճը, որը քաշում ես գլուխդ, ոչ ստամոքսդ, որ մի փոքր հովացնի։ Հետո տասը րոպեանոց ընդմիջումները, աննպատակ թափառոցը, որի ընթացքում փորձում ես մարսել այն, ինչ կարդացել ես նախորդող հիսուն րոպեներին։ Հետո մի քանի տողը, որոնք գրելու համար մի քանի ամիս է պետք։
Լավ է, որ դրանք հեռու են ինձանից՝ ի՞նչ էի կարոտելու ...
Առավոտ, Մարատ
Հ.Գ. Գույները Մինասի մոտ տեսե՞լ եք, Գազազի մտքի գազազած թռի՞չքը, Հակոբյանի զուսպ արծա՞թը։
--
No comments:
Post a Comment