Tuesday, May 15, 2012

Մնում է վերբալացնել շահը

Ամեն մի նոր գրառում պարպում է էներգիան։ Չնայած դրա համար էլ բլոգը սկսեցի, որ պարպվեր էներգիան, պարպվեր ինչը թեև «չարացածություն ու չարակամություն» են կոչում, բայց իրականում «ծանրություն» է ու «զայրույթ»։ Ու պարպումից հետո դատարկություն է մնում։

Հետևել նպատակին, քայլել, ոչ մի ծուռ շարժ։ Բարդ է արժանի նպատակ գտնելը։ Միայնակ չես, նպատակը միայն քոնը չէ։

Չնայած անունն (ավելի շուտ՝ անվանումն) է միայն նպատակ, իրականում այն շահի գիտակցումն է ու շահը ձևակերպելու, այս պահին՝ գոնե վերբալացնելու ունակություն։

Բարդ է, թեև իրականում ավելի պարզ է «ուզվում», շատ ավելի պարզ ու հասկանալի։ Թեև իրականում այդպես չի էլ լինում, միայն թվում է, ու թվում, որովհետև էկրաններից, ոչ գրքերից, նորմալ գրքերից, այդպես է թելադրվում։

Պարզ ու չմտածող մարդիկ են պետք, շատ են պետք։ Նրանք հարցեր չեն տա, ոչ մի բան էլ չեն ուզի ու կապրեն այնպես, ինչպես ցույց կտաս իրենց էկրաններով։ Կամ նվազագույնը կուզենան ապրել էկրանային իրականության պես։

Ի՞նչ անել ... իհարկե, չշեղվել նպատակից ու քայլել դեպի նպատակը, անկախ ամեն ինչից՝ քայլել։ Քայլելը երբեմն պարապ թափառել է՝ այս պահին։ Հետո էլ պարապ չէ, առավելևս՝ թափառել։

Մնում է նպատակը կամ շահը վերբալացնել, մնում է ...

Առավոտ, Մարատ

Հ.Գ. Չշեղվել չեղած նպատակից, չշեղվել չեղած նպատակից ...
--

No comments:

Post a Comment