Sunday, April 28, 2013

Նախ հոգուդ մեջ պիտի լցվի

Երբեք մտքովս չէր անցել, որ ցեղասպանության հուշը բեռ է նաև։ Դե զգում էի, որ ցավում է, ճմլում է այլանդակ, բայց ո՜ր բեռ է... մտքովս չէր անցել։ Կարդացելի էի, շատ էի կարդացել ու շատերի մոտ, բայց զգա՜լ...

Friday, April 19, 2013

Ապրել երկիրը

Երկի՛ր, երկիր չես, շպրտեցի ես։ Ձայնը գնաց։ Չվերադարձավ։ Չարձագանքեց էլ։ Կորավ խորը անորոշության մեջ։ Իսկ ես սպասում էի, որ հետ կգա։ Ու ինչ-որ բան կասի։ Ինչ կասի, կարևոր չէ։ Ասելիքը միայն ինքը գիտի...

Wednesday, April 10, 2013

Արշիպելագ Հայաստան

Ժանրի կանոններից հեռու է լինելու շարադրանքը, չնայած ժանրը հազիվ թե կանոններ ունի, ավելի շուտ ժանր էլ չկա։ Միայն զգացումներ են։ Զուտ զգացումներ, սուբյեկտիվ։ Միտք փնտրել պետք չէ։

Friday, April 5, 2013

Չես էլ իմանա

Օրը սկսվեց 1937-ին։ Մինչ այդ հասցրել էի քննարկել, թե որքան կարևոր է հայ իրականության մեջ կամ աշխարհի հայալեզու նաիվ պատկերում կովի ու երինջի, ցուլի ու մոզու միջև տարբերությունը։ Ու ինչ կապ ունի այս ամենը օրիորդության հետ։ Սա ես չեմ ասում, սա ասում է Իմաստաբանական մոսկովյան դպրոցը (տեսնում եք՝ ինչքան բարդ բաներ գիտեմ՝ սրանից հետո նվազագույնը բարձրաստիճան պաշտոնյա պիտի լինեի)։

Wednesday, April 3, 2013

Գուցե— հուշ է միայն

Աբսուրդը ձգտում է կատարելության։ Չնայած ասում են` աբսուրդը միշտ էլ կատարյալ է լինում։ Չեմ բացառում, բայց հազիվ թե սա մեր դեպքն է։ Միշտ էլ կգտնվի մեկը, որը աբսուրդում նոր նրբերանգներ կբացահայտի։ Անընդհատ, անդադար, անընդմեջ։ Ու չգիտես ինչու թվում է, թե անցյալում աբսուրդային չեն եղել Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտները։ Հազիվ թե։

Friday, March 15, 2013

Թող վարպետը լինի

Երեկ հրաժեշտ տվեցինք Հակոբ Հակոբյանին։ Շատերը՝ ո՛չ ես. ինչպես Վլադիմիր Աբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, ժամանակին Հրանտ Մաթևոսյանին։ Տարիներ անց մտածելու եմ՝ կարող էի, բայց...

Wednesday, March 13, 2013

Աշխարհը որոշ չափով րաֆֆիացել է

Հացադուլի երրորդ օրն է։ Ինչ-որ բան հստակ է։ Ի՞նչ,- կհարցնենք։- Չգիտեմ։ Հույս ունեմ` Րաֆֆին գիտի։ Նա խոսում, ասում է՝ հանրահավաքներին, մամուլի ասուլիսներին, բարևելիս։ Ասում է արևելահայերենի ու արևմտահայերենի խառնուրդով։ Ափսոս խառնուրդից միայն արևելահայերենին եմ տիրապետում։ Տիրապետում, ոչ թե՝ հասկանում ընդհանուր գծերով կամ ենթադրելով։

Saturday, March 9, 2013

Կատվի պոչի տակ

Վաղուց հոգի չկա. տրամադրություն միգուցե կա, բայց հոգի չկա։ Հիմա էլ չկա։ Ավիշայ Կոհեն, միայնակ, հիմարացած՝ անիմաստությունից։ Երևի այլ կերպ չի էլ լինում։ Տարիքով էլ չենք, որ... Չնայած հազիվ թե տարիքից է։ Ծխամորճ կսազեր։ Չնայած շիշան էլ վատ չէր լինի ու մի բաժակ ֆուլ՝ կծու-կծու։ Ավելի լավ է՝ երկու բաժակ։

Friday, March 1, 2013

Րաֆֆու պատուհասը

Փետրվարի 19-ից հետո նախընտրել եմ լռել։ Շատերն են նախընտրել լռել։ Ոչ թե նրա համար, որ համակերպվել եմ իրողության հետ։ Շատերը չեն համակերպվել ու չեն էլ համակերպվելու։ Լռել եմ միայն նրա համար, որ հանկարծ հիմարություն դուրս չտամ, որը անմտորեն, չմտածված, երեխայական շտապողականության ու չարաճճիության պես կվնասի նրան, ինչ տեղի է ունենում այսօր։

Thursday, February 28, 2013

Համալսարանյուգենդի հրամայականը

Համալսարանական ինքնավարության մասին շատ է խոսվել։ Գործողության մեջ այն դեռ չի հաջողվել տեսնել։ Միգուցե թեթև մի բացառությամբ՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, նրան հաջորդած «ուսանողական ընդվզումը», ֆեյսբուքյան քննարկումները, դատական լսումները ու հետո տարօրինակ ինչ-որ լռություն։

Sunday, February 17, 2013

Լրջանալու պահը

Կոտրած տաշտակը հիշում եք։ Ճպուռին էլ եք հաստատ հիշում։ Ժամանեցինք, ավելի շուտ՝ հո՛պ, հասանք։ Իսկ ինչ էինք ուզում՝ սա Ֆեյսբուք չէ, որ նստես, նայես դիմացդ, հավանես, մի երկու տող գրես, պարպես ինչ կար ներսումդ, գոհ դեմքով սպասես, մինչև մյուսները հավանեն։ Հետո մի քիչ էլ ծիծաղես կամ «բոցես» ու գնաս տուն՝ ընթրելու։ Ոչ էլ խոհանոց կամ ակումբ, որ երեկոյան, մի շիշ գարեջրի շուրջ՝ «երկիրը երկիր չէ» ասես։ Չէ, եղբայր, սա Հայիթի չէ, անգամ Հոնդուրաս չէ։