Գորշացող ձյուն։ Մեքենաներ ու մեքենաներ։ Շտապող մարդիկ, սառը, հոգնած անորոշ հայացքով։ Աչքեր՝ առանց փայլի։ Երբեմն գլուխները կախ։ Հիմնականում լուռ։ Երբեմն ժպիտով՝ անհասկանալի։ Ցուրտ է, շատ ցուրտ։ Քայլում ենք։
Ու նորից պատուհանից միմյանց հաջորդող մետրեր՝ սպիտակ, սպիտակ։ Ոչ մի շյուղ։ Ու հեռուն այնքան բաց՝ մինչև արցունքակալվող աչքեր։ Լուռ-լուռ։ Մտքերի հետ՝ ամեն մի շնչի հետ։ Սառը։ Ցուրտ չէ։ Արև է՝ պայծառ, պայծառ։ Մարդիկ էլ չկան։
Քայլեր։ Ոչ մի տեղ չշտապող։ Ո՞ւր, ինչի՞ համար։ Դանդաղ ու ամեն մի ճռճռոցը վայելող։
Տուն։ Տաք է։ Իրիկունվա հետ իջնող մուժ։ Կայծլտացող կրակ։ Սկզբում լուռ, հետո՝ ոչ այնքան։ Մարդիկ, մարդիկ, մարդիկ։
Սկզբում ոչ մի միտք։ Ինչի՞ համար։ Տուն, տուն, տուն։
Ու էլի ճանապարհ։ Հանգստացող քարեր ու շյուղեր՝ ձյան շերտի տակ։ Տաքացնող ծուխ, բուրմունք։ Զանգեր չկան։ Տխուր է։ Ցավելու չափ։ Ու մոռացության շղարշ՝ թավացող՝ մուժի պես։ Անթափանց, ու ինչքան անթափանց՝ այնքան շնչառությունը բռնող։ Լուռ քայլեր, ճռճռոց ոտքերի տակ՝ ավելի ու ավելի սուր։ Ափսոսանք։
Մարդիկ։ Էլի լուռ։ Տաքություն լռության մեջ։ Հանդարտ բարձրացող ծուխ, ծուխը փաթաթող մուժ ու մուժի մեծ հազիվ նշմարվող տներ։ Մանկություն։
Մութ։ Հետդարձ։ Խաղաղ։ Չնայած՝ տագնապ։ Սկբում մարմլող։ Ու մտքեր՝ անորոշ, անորոշ, անորոշ։ Անպատասխան։ Ու էլի մարդիկ։ Շատ, շատ։ Ահագնացող տագնապ։
Ու կայծկլտացող կրակ։ Պիտի խնայել այն։
Շեմ։ Դանդաղ բարձացող արև։ Ցրվող մուժ։ Սառցակալող մարմին։ Լուռ։ Դող։ Հեռո՜ւ-հեռու՝ սպիտակին տվող ճյուղերի արանքից։ Ոչ մի միտք։ Տագնապ։ Ահագնացող։
Մարատ, տուն
--
No comments:
Post a Comment