Wednesday, February 9, 2011

SIRUSHOW, ԿԱՄ ԷԼ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԳԵՏ՝ ՀԱՆԴԱՐՏ ՈՒ ԽԱՂԱՂ

Այս օրերին «Արմենիա» հեռուստաընկերության եթերից չի իջնում Sirushow հաղորդաշարը, որի առաքելությունն է հայ հանրությանը ներկայացնել «պոպ-դիվա» Սիրուշոյի կյանքի բովանդակալից ուղին։ Ընդ որում, կենսագրական սույն հաղորդաշարը չի սահմանափակվում ոչ մեկ, ոչ երկու, ոչ երեք և ոչ էլ անգամ չորս թողարկմամբ, և դրանից կարելի է եզրահանգել, որ Սիրուշոյի մասին առնվազն մի քանի անգամ ավելի շատ բան կա ասելու, քան թե օրինակ Պլատոնի, Պասկալի, Հեգելի և այլ համաշխարհային-պատմական կերպարների մասին, որոնց կյանքի ու գործունեության լուսաբանմանը նվիրված հաղորդաշարերի տևողությունը սովորաբար չի հատում երկու ժամի եզրագիծը։

Սակայն դա արդեն այնքան էլ կարևոր չէ, քանի որ եթերը, ինչպեսև կյանքում ամեն ինչ, ունի իր արժեքը, և եթե Սիրուշոն պատրաստ է վճարել համապատասխան գինը, ապա թող սպառի «եթերային» բարիքի անգամ երկշաբաթյա բաժին։

Կարևոր է մեկ այլ բան։ Մի քանի օր առաջ, մասնավորապես հունվարի 22-ին, լրացավ հայ ժողովրդի նոր պատմության ամենավառ ու փայլուն անձանցից մեկի՝ մեծ երգահան ու տաղանդավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակը։ Կարծում եմ կարիք չկա պատմելու, թե ո՞վ է նա, ինչքա՜ն անհուն է նրա տաղանդը և թե ի՞նչ ներդրում է ունեցել հայ մշակույթի զարգացման ու դրա քարոզման գործում։ Սակայն չգիտես ինչ հրաշքով ստացվեց այնպես, որ արտիստի ծննդյան օրը որևէ կերպ չարտացոլվեց հայրենական եթերում՝ աղոտ հիշատակվելով միայն մամուլում և լրատվական հաղորդումներում։

Ստացվեց այնպես, որ, ոչ «Արմենիայի» աշխատակազմը, որ պատրաստ է կլորիկ գումարի դիմաց իր կյանքի անգամ երկու շաբաթը նվիրել Սիրուշոյին, ոչ Հ1-ի տարատեսակ «Ռեպորտաժերն» ու պրոֆեսիոնալները, ոչ ազգային արժեքների հիմնասյուն ու պատվար «Երկիր Մեդիան», ոչ էլ մնացյալը չկարողացան գործի դնել իրենց փառահեղ միտքն ու ստեղծել գոնե մի ժամանոց հաղորդաշար մեծ հայի մասին։

Sirushow-ին կարելի տրամադրել նույնիսկ երկու շաբաթ, քանի որ դրա դիմաց ստանալու են առատ վարձատրություն, սերիալները նույնպես եկամտի անսպառ աղբյուր են, քանի որ հայ դեգրադացված հասարակությունը շատ է սիրում նման զվարճալիքներ, լրատվականներն ու «ռեպորտաժները» նույնպես ներդրումների թիրախ են, քանի որ ապահովում են «ուղեղի լվացման» շարունակական պրոցեդուրա։ Իսկ ինչ վերաբերում է Առնո Բաբաջանյանին, Արամ Խաչատրյանին, կամ էլ թեկուզ նույն Ներսես Շնորհալուն, որի ծննդյան անգամ դարը հայերի 90 տոկոսը չգիտի, ապա հոսում է մոռացության գետը՝ Լեթան, հանդարտ ու խաղաղ...

Հայկ, չորեքշաբթի կեսօր
--

10 comments:

  1. <> հեռուստաընկերությունը մեղավոր չէ ,դա ուղղայի բիզնես է սերիալներով ,գովազդներով լավ գումար են աշխատում:Մեղավորը մեր հասարակությունն է ,որ դիտում է նման անիմաստ ,իր մեջ ոչինչ չպարունակող այդ սերիալներն, ու <>:

    ReplyDelete
  2. Սիրուշոյի մասին առնվազն մի քանի անգամ ավելի շատ բան կա ասելու, քան թե օրինակ Պլատոնի, Պասկալի, Հեգելի և այլ համաշխարհային-պատմական կերպարների մասին:))))))))))))))))))))))))))համեմատությունը մահացու էր

    ReplyDelete
  3. Suleymanyan Arman04 March, 2011 13:38

    мдаааааааааа http://www.radiovan.am/nonstop-sirushow/

    ReplyDelete
  4. Որքա~ն համամիտ եմ Ձեզ...Երազել միայն կարելի է, թե կգան մեր երազած եթերային ժամանակները:

    ReplyDelete
  5. Tsaturyan Mariam04 March, 2011 13:39

    հայ դեգրադացված հասարակություն ???? chem sirum ayn mardkanc, voronq irenc azgayin arjeqneri gnahatox en hamarum, bayc et nuyn azgi masin xoselis irenc otarum, mi tesak bardzr en pahum hasarakutyunic.Duq hay cheq? harcs voch te voreve mekin viravorelu, aylev cuyc talu hamar e, vor minch mer hasakutyan@ qnnadatel@, verevic nayel@ kam mi tesak qamahranqov artahaytvel@ ,petq e xorutyamb gitakces, vor et hasatrkutyan aratner@ naev qonn en. Ev mi ban el: tsayrahexutyan hascrvats qnnadatutyun@ voch misht e ardaracvum cankaliin hasnelov,usti ete Dzez iroq huzum e mer herusta@nkerutynnerov eter heracakvatsi vorak@ ev dra masin xoselov uzum eq hasnel cankali ardyunqi, mnum e miayn QNNADATUTYUN@ bardzracnel INQNAQNNADATUTYAN makardakin ev erbeq chmoranal chapi masin.

    ReplyDelete
  6. Zargaryan Haik04 March, 2011 13:40

    Մարիամ, ես ինձ ազգային արժեքների գնահատող չեմ համարում, որովհետև դրանք ուղղակի չկան: Ցավալի է, բայց փաստ...
    Ինչ վերաբերում է հասարակության արետներին, ապա իհարկե դրանք իմը չեն և ես չեմ պատրաստվում նույնացնել հանրության այն հատվածի հետ, որը դեգրադացված է: Մենք տարբեր ենք թե արժեքնեչով, թե աշխարհահայացքով և թե կենսաձևով:
    Իսկ ինքնաքննադատությն և հեռուստատեսության որակի աճի կորելացիան այդպես էլ չըմբռնեցի:

    ReplyDelete
  7. Gayane Kocharyan04 March, 2011 13:41

    Lav a,vor gone eli im nman mtatsoghner kan....te che mek-mek indz tvum a bolor@ zzvats es hamatarats an&ashakutyuniz u Qeshishyani nman txmarneriz(vor haziv mi erku nota maqur ergats,en el erkrord angamiz,vorovhetev araji angam ed erku notan el chkaroghazav maqur erger, Evrotesilyan ergchuhun anvanez HAN&AR), lqelel en es yerkir@! :)

    ReplyDelete
  8. Tsaturyan Mariam04 March, 2011 13:41

    Azg@ mi @ndhanur organizm e, ev mezanic yuraqanchyur@ nra masnik@,nra mi bjijn e kazmum.Dzer arjeqnerov, ashxarhayacqov kam kensadzevov tarber linel@ voch mi arjeq irakanum chuni, ete @ndhanur organizm@ axtaharvats e . Duq tesel eq, vor voreve normal mard iren erbeve hamemati ir @ntaniqi voreve andami het ev nra nkatmamb tesni sepakan aravelutyunner? (Es arumov es Dzez xorhurd ktayi kardal Mher Arshakyani <> essen(http://granish.org/?p=4184#more-4184)) Ete mer hasarkutyan mej kan aratner, apa mer boloris xndir@ voch te texin- antexin dranq matnansheln e, aylev veracnelu mijocner gtnel@.

    ReplyDelete
  9. Zargaryan Haik04 March, 2011 13:43

    Էսսեն եթե ժամանակ գտնեմ կկարդամ:
    Ճիշտ եք ասում, պետք է թերությունները վերացնելու միջոցներ գտնել: Բայց չե?ք կարծում, որ մատնանշելն էլ իր հերթին միջոց է, արդյունավետ գործիք:

    ReplyDelete
  10. Anahit Demirjian04 March, 2011 13:44

    Շնորհակալություն, պարզապէս գրել եք այն ,ինչի շուրջ էս խորհում էի:

    Իհարկե դեմ չեմ Սիրուշոյի մասին հաղորդում եթեր սպեռելու,
    բայց ինչպէս աում են ամեն բան իր չափի մեջ է գեղեցիկ :

    ReplyDelete