Քաղաքականության բարոյական լինելուն երևի միայն Սերժ Սարգսյանն է հավատում։ Ենթադրում եմ նաև Արթուր Բաղդասարյանը, բայց ավելի շուտ նա Սերժ Սարգսյանին է հավատում ու նրա բարոյականությանը։ Մյուսների դեպքում արդեն չափաբաժնի խնդիր է, մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Առաջիկա երկու ամիսը դժոխային է լինելու, ծախսատար ու փողառատ։
Խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ցուցակներն արդեն պատրաստ են. այն ընտրատարածքում, որտեղ ես պիտի քվեարկեմ, առաջադրվել են.
Աղաբաբյան Աշոտ Սերյոժայի, ավելի հայտնի որպես Բուռնաշ ու նախորդ մի քանի ընտրություններում ԱԺ-ում «իմ» ներկայացուցիչը։
Զորյան Շալիկո Հմայակի, նախկին ՀՀՇ-ական, ով իշխանության այդ տարիները կարոտախտով է հիշում։
Բարոյական Մարգարյան Հովհաննես Հայկի, ում չեմ ճանաչում ու ինքը Օրինաց երկրից է։
Դե հիմա ես չեմ ու դուք եք. ասեք ո՞ւմ ընտրել, ո՞վ է նրանցից իմ պատվիրակմամբ մտածելու իմ ու իմ երեխաների արժանապատիվ առաջիկա մի քանի տարիների մասին. Բուռնա՞շը, Շալիկո՞ն, բարոյական Հովհաննե՞սը։
Գնում եմ քվեարկության, փչացնում եմ քվեաթերթիկը, արժանի չէ նրանցից և ոչ մեկը՝ անգամ քվեաթերթիկի վրա իր անունը տպվելու արժանի չէ։
Եվ ուրեմն՝ ՉԵՄ ԸՆՏՐՈՒՄ՝ ԿՊԱՐՏՎԵՄ։
Մարատ, ուրբաթ իրիկուն
Հ.Գ. Չնայած արդեն իսկ պարտված եմ, նրանցից ինչ-որ մեկը ի վերջո ընտրվելու է ...
--
No comments:
Post a Comment