Նախ մտածում էի՝ «յէլնիմ էրթամ, հերիք էղավ բոլ էղավ, մեգ է, հույս չկա, երկիրն էլ թող երկիր դառնա, բայց առանձ ընձի՝ շնորհագալ եմ պատվի համար»։ Բայց հետո ՀՀԿ-ը համագումարը կտրուկ փոխեց իմ ու շատ շատերի կյանքը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորաթափանց ու աշխարհընկալային հիմքեր փոփոխող ու կյանքի նոր ուղենիշներ առաջարկող ելույթը թույլ տվեց երկրին նայել որպես երկրի ու փոխել իմ որոշումը։ Մնում եմ, փառք ու պատիվ Նեոնժդեհին ...
Ավելի լուրջ. խրոնիկ հիվանդությունները սրացման սովորություն ունեն։ Եվ լավ է, որ ունեն, բոլոր ախտանիշներն ավելի ցայտուն են դրսևորվում, խորքային ու ճնշված չեն մնում, բացահայտ են ու աչքի առաջ։
Նախընտրական այս շրջանը հենց այդպիսի սրացման շրջան է։ Իսկ սրացումը գնալով բարդանում է, մի քանիսը հաստատ մինչև վերջ չեն ձգի։ Եվ փառք Աստծո, որ չեն ձգի։ Մի երկու մոմ՝ որ չձգեն։ Կմաքրվի մի քիչ հասարակությունը, նոր արժեքներ կգան, նոր կարևորություններ։
Հայրենիքն ու երկիրն ու պետությունը ու ընտանիքը ես ինչ-որ մեկի կոչով չէ, որ պիտի սիրեմ կամ ատեմ կամ կառուցեմ կամ քանդեմ կամ աշխատեմ հանուն նրա կամ նրա դեմ։
Պարոնայք ու տիկնայք թեկնածուներ, մինչ խոսելը ավելի երկար ու խորը մտածեք։
Բոլորը չէ, որ երկրում ընտրազանգված են ու ընտրող ու քվե։ Նրանցից ոմանք, նույնիսկ մեծամասնությունը քաղաքացի է, քաղաքացի, որը գիտե ինչ է ուզում ու ինչու է ուզում։ Քաղաքացու համար չէ շատերի հաշվարկը, ահա թե ինչու շատերը չեն ձգի։ Միգուցե մի քանի ամիս, բայց շատ չեն ձգի։
Իսկ քաղաքացին չի ընտրի, կգնա ու կփչացնի իր քվեաթերթիկը, որ չգողանան այդ թերթիկը, որն այնքան կարևոր է իրեն քաղաքացուց ջրպետող ընտրվողի համար։ Ու քաղաքացին քվեաթերթիկի վրա կգրի. ՉԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ՝ ԿՊԱՐՏՎԵՄ
Մարատ, առավոտ
Հ.Գ. Մարտ է սա, ճակատամարտ, վճռական, չպիտի թողնել խաբել իրեն, չպիտի պարտվել, չպիտի բավարարվել բարոյականոտ հաղթանակով։ Պիտի մարտ տալ, ուժեղ ու վճռական մարտ։ Մարտը պիտի երեխաների ապագայի ու հնարավորությունների, արժանապատիվ ապագայի համար տալ։ Իրենք իրենց մարտը տվել են, իրենք ՀԻՆ են, ԱՐԽԱՅԻԿ, պետք չեն մեզ, պետք չեն։
ՉԵՄ ՔՎԵԱՐԿՈՒՄ՝ ԿՊԱՐՏՎԵՄ մարտը
--
No comments:
Post a Comment