Պարզվում է, բավական չարացել եմ. ցինիկությունն էլ ոչինչ, եթե գրում եմ դրա մասին։ Փաստորեն մի հնգամյակ պետք եղավ Չմարատի վերածվելու համար։ Առաջընթաց կա, դժգոհ չեմ։ Էս տեմպով որ գնա, մյուս հնգամյակում արդեն քյառթ կլինեմ, ևս մեկ հնգամյակ՝ մեկ էլ տեսար բազար-վակզալ՝ քուչա նայող, ավտորիտետ, դեդ (ճուտի տարիքից դուրս եմ եկել), օլիգարխ, գլխավոր դատախազ չէ, բայց կրթության նախարար դառանք։ Լրջով, լրջով։
Աշխարհն առաջ է գնում, մենք չգիտես ուր։ Իրենք դեպի աշխարհի վերջ են գնում, մեր բախտը բերել է էս առումով, հաստատ դեպի վերջ չենք գնում։ Էս էլ է չէ՞ առավելություն։ Ուրեմն ավելի լավատեսորեն նայենք ապագային, որը չկա, ու հենց այդ «չկա»-ի մեջ էլ կայֆն է։
Ինչքա՜ն անակնկալներ կան այդ «չկա»-ի մեջ. մեկ էլ տեսար էնպիսի տեղ հասար, որը լրիվ դզեց քեզ։ Էս հեռանկարը թողած չգիտեմ ինչ-որ թիթիզ բաների հետևից ենք ընկել։
Պարզապես չենք գնահատում կյանքի գեղեցիկ կողմերը։ Դժգոհում ենք, ինչ ունենք դժգոհելու, չեմ հասկանում։ Ուրախ զվարթ ապրում ենք։ Ամենուր կրկես ... նստի ու վայելի, մեկ-մեկ էլ խաղա։
Ուրբաթ, Մարատ
--
No comments:
Post a Comment