Ամեն ինչ քո շուրջ է, դու կաս այդ ամենում ու չկաս։ Չես էլ ուզում խառնվել, որովհետև քիչ բան, համարյա ոչինչ է կախված քո որոշումից, ուղղությունից, կարողություններից և այլն։ Ստացվում է այնպես, ինչպես ստացվում է, գլորվում է, իր հունով կամ հունով, որը իներցիոն է, իսկ իներցան որտեղից, Աստված գիտի։
Չմտածել, չմտածել, չփորձել հասկանալ, մեկ-մեկ հաճախակի խմել, թեթև տանել, գլորել, բրթել, հրել, վազվզել մի քիչ, էլի թեթև տանել, ջան-ղուրբան ու լավ է լինելու։
Չմտածել, չծրագրել, երեխաների ապագայի շուրջ էլ չծրագրել, ընտանիքի, երկրի, հարազատների, նրանց համար պատասխանատվություն չստանձնել, կամ էլ ստանձնել այնքանով, որքանով մեկ պարբերություն վերևում նշվածն է թույլ տալիս։ Այսպե՞ս։
Չմտածել, չմտածել, հրադադար, զինադադար, ստատուս քվո, բանակցություններ, երկար ու երկար բանակցությունները ու հույս, որ կբարիշես՝ ինքդ քո հետ ու խաղաղ տարիներ, խաղաղ, հանդարտ, զարգացում բերո՞ղ. տե՛ս երկու պարբերություն վերև։
Ձյուն է գալիս, համարյա Ղուկասյանում լինեմ։
Կեսօր, Մարատ
Հ.Գ. Սրա մասին չէր, որ ուզում էի, իսկ ուզում էի, թե ինչու եմ ես «պետության դեմ աշխատում»։
No comments:
Post a Comment