Ես մի ուսուցիչ ունեմ, և ոչ միայն համալսարանական, որին շատ բաներում եմ
պարտական, բայց ամենակարևորը, իր իսկ ձևակերպմամբ՝ դեմոկրատիկ
մտածելակերպով։ Նա նույնպես մի ուսուցիչ ուներ, որի հանդեպ նրա ակնածանքը
նույքան մեծ է, որքան իմը նրա հանդեպ, որը չափազանց հետաքրիքր մոտեցում
ուներ այլ գիտությունների նկատմամբ իր վերաբերմունքում։ Հիմա հաստատ իմ
ուսուցչի ուսուցչի խոսքերը բառացիորեն չեմ փոխանցի, բայց միտքը մոտավորապես
այսպիսին է. «Նրանց էլ թվում է, թե գիտությամբ են զբաղվում»։ Խոսքը բացի
(արաբական) լեզվաբանությունից, արաբագիտությանն առնչվող մյուս բոլոր
գիտությունների կամ ոլորտների մասին է։
Ես այս միտքը մի փոքր վերաձևակերպում եմ՝ լեզվաբանությունն ուրիշ
գիտությունն է, իսկ խմբագրությունում գործընկերներից ու ընկերիցս մեկի հետ,
որը նույնպես մասնագիտությամբ լեզվաբանան է, միշտ կատակում եմ՝ դե գիտես
ինչ գիտություն է լեզվաբանությունը։
Ուրեմն՝ դե գիտեք ինչ գիտություն է լեզվաբանությունը։
Մարատ
No comments:
Post a Comment