Երկար չէի, գրում. համապատասխան երաժշտություն չէր ճարվում։ Հիմա էլ չի ճարվում, ինչ որ Բախ է, Գյուրջիև։ Էլի նույնն է, չհաշված իհարկե, որ ամեն ինչ մի փոքր վատացել է, ներառյալ անորոշության աստիճանը։ Երևի ամենուրեք է այդպես, գումարած միջին տարիքի սինդրոմը։ Հետաքրքիր է, սկզբում ուզում ես մեծանալ, հետո սպասում ես, որ կյանքում քո հերթը հասնի, երբ հասած պիտի լիներ՝ միջին տարիքի սինդրոմ։ Հետո՝ էլ չգիտեմ։ Կերևա։
Իրականում գրելու շատ բան չկա։ Ամառն անցավ, աշուն է։ Ինչու, երբ հասցրեց, չհասկացանք։ Նույնիսկ Ղուկասյանն այս տարի այլ կերպ թվաց։
Ընտանիքը կիսվում է, շարունակելու է կիսվել։ Հետո ինչ կլինի, գլուխ չես հանի։ Աստված գիտի։
Արևը բարկ է։ Մեղավորը երևի բարկությունն է։ Աշխարհի դարդը երևի միայն ինձ չի հուզում։ Մեր սարերում փակվել էլ չի լինում, մոտակայքում սար չկա։ Եթե կա էլ, շենքեր են, շենքեր։ Քամոտ չէ, ցուրտ չէ։ Բարկ է, երբեմն՝ գաղջ։ Հիմնականում գաղջ։
Ցուրտ եմ ուզում, կամ էլ տաք, բայց ոչ գաղջ։ Ո՛չ հնչակ, ո՛չ դաշնակ չեն լինում։ Երկուսից մեկը։ Այնքան էլ բարդ չէ, քան մենք ենք բարդացնում։ Պարզ են, շատ պարզ, բնական պահանջների մակարդակում։
Ինչու ես հարմարվում հոգու հետ։ Կռվելուց հոգնել ես երևի. երևում է, նա չի հոգնել։ Ի՞նչ է ուզում։ Երկա՞ր է կռվելու։
Հինգշաբթի, Մարատ
--
No comments:
Post a Comment