Ապրել, ապրել... ներսից անընդհատ ստիպում էր ինչ-որ մեկը։ Իր համար հեշտ էր, ապրողը ինքը չէր, հետո էլ ինքը գնում էր ու հետևից քեզ էր քարշ տալիս՝ թելից կապված, ասես երեխան խաղալիք է կապել ու քաշում է հողերի մեջ։
Փոշու մեջ թաթախված. ծաղկափոշի չէր, ճոճք էլ չէր։ Մութ չէր, մառախուղ չէր, բայց չէր երևում, աչքերդ էլ բաց էր, չնայած խեղդում էր։ Քարշ տալուց չէր ցավում, կոլոլվում էր։ Նա հետ չէր նայում, չգիտես էլ ով էր։ Ուրվագիծ ուներ, բայց միայն այդքանը։ Դեմքը, պարզ է, չէիր տեսնում, ձայնն էլ չէիր լսում, չնայած ձայնը ճանաչում էիր ու գիտեիր ինչ է ասում։
Գնում էիր թելի պոչից բռնած, ինքդ ես բռնել, ու քեզ հույս տվել, թե կապել են քեզ։ Հարմար է բռնած։ Թելը կորցնելու վախը ավելի մեծ է։ Ինքդ ձայն չունես, ինչքդ ուրվագիծ չունես, պարզ էլ չէ՝ դեմք ունես թե չունես։ Երևի չկաս էլ։
Ուրբաթ, Մարատ
--
No comments:
Post a Comment