ՅԱՎՐՈՒՀՐԱՏ

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ նախագիծը նպատակ ունի խթանել հայերեն էլեկտրոնային գրքերի ստեղծումը և տարածումը և, ընդհանրապես, էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում՝ լինելով առաջիններից մեկը այս ոլորտում։

Project Yavruhrat is the first provider of free eBooks in Armenian. Yavruhrat's mission is to encourage the creation and distribution of Armenian eBooks.

Այս էջում կարող եք գտնել հայերենով էլեկտրոնային գրքեր (eBooks) ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչությունից, որոնք epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։

Էլեկտրոնային գրքերը մեկ փաթեթով ու մեկ mobile app-ում (Android/iOS/Windows Phone-ի համար) կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ։

Նոր հրատարակությունների ու հրատարակչության նորություններին կարող եք հետևալ Goodreads-ում՝ անդամակցելով ՅԱՎՐՈՒՀՐԱՏ խմբին։


--- ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ---

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ի էլ. գրքերի վրա տարածվում են ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի դրույթները, մասնավորապես՝ ՀՈԴՎԱԾ 55 - «Հրատարակչի իրավունքն» ամբողջությամբ, ինչը նշանակում է, որ էլ. գրքի հրատարակչական ձևավորումների նկատմամբ իրավունքները ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ինն են։

Եթե այլ բան նշված չէ, ապա էլ. գրքերը ստեղծվում են վերոնշյալ օրենքի ՀՈԴՎԱԾ 23-ի՝ «Ստեղծագործության վերարտադրումը անձնական նպատակով» դրույթների շրջանակում, ինչը նշանակում է, որ գրքերը ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ օգտագործման համար են ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ և ենթակա չեն տպագրման, վերարտադրման, տարածման, վարձույթով տալու, փոխատվության, վերափոխման, հանրությանը հաղորդման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման և այլ ձևերով ու եղանակներով օգտագործման։

Այս էջում առկա էլ. գրքերն օգտագործելիս դուք ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՔ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ վերոնշյալ ԲՈԼՈՐ պայմանները։


--- ՅԱՎՐՈՒՀՐԱՏԸ ՄԵԴԻԱՅՈՒՄ ---

Հանրային Ռադիո, «Ընթերցանության հաճույքը կորոնավիրուսի օրերին․ «Վերնատուն»», 18 մարտ, 2020, Հանրային Ռադիո, «Ամբիոն» 19 նոյեմբեր, 2016, #HiTech հաղորդաշար, փետրվար, 2015«Վերնատուն» հաղորդաշար, փետրվար, 2015«Մի գավաթ սուրճ» հաղորդաշար, նոյեմբեր, 2014
ԱրմենիաTV, «Բլոկադա` 90-ականների Հայաստանը մեկ բառով», ապրիլ 28, 2015
Sputnik Армения, «Блокада.ам: чувство юмора спасло армян от холода и голода», «Բլոկադա.am. հումորի զգացումը հայերին փրկեց ցրտից ու սովից»ապրիլ 28, 2015
ittrend.am, «Յավրուհրատ նախաձեռնության կողմից թվայնացվել է 120 հայերեն գիրք», և «Լավագույն Android-հավելվածներն ընթերցասերների համար»,
Լրատվական ռադիո, «Հայ գրականությունը Քո գրպանում. թվային գրքեր», մայիսի  12, 2015,
Շողակաթ հեռուստաընկերություն, «Էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում», 2 դեկտեմբեր, 2016,  «Հայաստանում առաջին անգամ էլեկտրոնային գրքի շնորհանդես է տեղի ունեցել», ապրիլ, 2016, «Ժամանակակից մարդը. Թվայնացված գիր», ապրիլ, 2015 և «Մշակութային ազդագիր», մարտ, 2015,
«Էլեկտրոնային գրքի մշակույթը տարածելու կարիք կա», փետրվար 2015, Yerevan.Today,
ու նաև՝ iTel.am-ը, 168.am-ը, irates.am-ը, «Ազատություն» ռադիոկայանը, նաև «Ասբարեզ» օրաթերը, հետո ArmNews-ը։


--- ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ---



«Փոխզիջում», Վահրամ Մարտիրոսյան

Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» պատմվածաշարի բոլոր տասը պատմվածքները Վահրամ Մարտիրոսյանը միահյուսել է իր համանուն կինովիպակում, որտեղ հերոսներն ու դեպքերը զարգանում են մեկ ամբողջական պատումի տրամաբանությամբ՝ յուրատեսակ «համալրված իրականության» մեջ։

Google PlayGoogle Books, Kobo, Goodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Սողանք», Վահրամ Մարտիրոսյան

Փոքր երկիր, որը ձգտում են լքել բոլորը, ով կարող է։ Ինչո՞ւ։ Սո՞վ է, համաճարա՞կ։ Սողանք է, որը սպանում է, կուլ տալիս բոլորի տները։ Բայց որը և կա, և չկա։ Գլխավոր հերոսի՝ «Խղճացեք 38 տարեկաններին» բարեգործական միության նախագահի մեկ օրն ընգրկում է բազմաթիվ զավեշտալի դրվագներ, որոնք, սակայն, ի վերջո ստեղծում են ողբերգական մի պատկեր։

Google PlayGoogle BooksKoboGoodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար (Ֆուտուրիզմ, #3)», Վելիմիր Խլեբնիկով, Վլադիմիր Մայակովսկի, Իգոր Սևերյանին, Ալեքսանդր Վվեդենսկի

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար» մատենաշարի երրորդ հատորն ամփոփում է Ֆուտուրիզմի առավել հայտնի ներկայացուցիչների՝ Վելիմիր Խլեբնիկովի, Վլադիմիր Մայակովսկու, Իգոր Սևերյանինի և Ալեքսանդր Վվեդենսկու ստեղծագործությունների թարգմանությունները։

Google PlayGoogle Books, Kobo, Goodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար (Ակմեիզմ, #2)», Աննա Ախմատովա, Սերգեյ Գորոդեցկի, Գեորգի Իվանով, Օսիպ Մանդելշտամ

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար» մատենաշարի երկրորդ հատորն ամփոփում է Ակմեիզմի առավել հայտնի ներկայացուցիչների՝ Աննա Ախմատովայի, Սերգեյ Գորոդեցկու, Գեորգի Իվանովի և Օսիպ Մանդելշտամի ստեղծագործությունների թարգմանությունները։

Google PlayGoogle Books, Kobo, Goodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար (Սիմվոլիզմ, #1)», Կոնստանտին Բալմոնտ, Ալեքսանդր Բլոկ, Վյաչեսլավ Իվանով, Ֆյոդոր Սոլոգուբ

«Ռուսական բանաստեղծական ժառանգություն. XX դար» մատենաշարի առաջին հատորն ամփոփում է Սիմվոլիզմի առավել հայտնի ներկայացուցիչների՝ Կոնստանտին Բալմոնտի, Ալեքսանդր Բլոկի, Վյաչեսլավ Իվանովի և Ֆյոդոր Սոլոգուբի ստեղծագործությունների թարգմանությունները։

Google PlayGoogle BooksKoboGoodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------



«չկա՝ չկա», Գեմաֆին Գասպարյան

Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:

Google PlayGoogle BooksKoboGoodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi



--------------------------------------------------------------------------------

«Սկյութների ստվերները», Մհեր Բեյլերյան

Երիտասարդ տաղանդավոր արձակագրի այս վիպակը վկայում է նրա նուրբ ու ինքնատիպ ժանրազգացողության մասին: Բեյլերյանի պատումին առանձնակի հմայք է հաղորդում նաև նրա անկրկնելի հումորը:

Google PlayGoogle BooksKoboGoodreads
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi



--------------------------------------------------------------------------------

«Ամերիկյան աջաբսանալ», Աղասի Այվազյան

Հեղինակի այս գործը ևս հոգևոր թափառումների պատմություն է, յուրօրինակ ճամփորդություն Աստծու ստեղծած աշխարհը հասկանալու ցանկությամբ:

Google Play, Google Books, Kobo, Upub.am, Goodreads, Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi





--------------------------------------------------------------------------------


«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»

Գրքում ամփոփված հետազոտությունները նպատակ ունեն ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության ակունքներն ու դրսևորումները հայալեզու՝ սերնդեսերունդ փոխանցված տեքստերում, փորձելով նաև իմաստավորված բանավեճ ծավալել դրանց շուրջ։ Հրատարակությունը, ըստ էության, քաղվածքների էքսկուրս է ողջ հայ գրականության մարմնով, ինչն իր հերթին առանձնահատուկ հաճույք է պարգևում ընթերցողին և հպանցիկ պատկերացում տալիս հայ գրականության զարգացման միտումների մասին։

Google Play, Google Books, Kobo, Upub.am, Goodreads, Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Անհաշտ վեպեր», Սուսաննա Հարությունյան

Հրատակությունը ամփոփված է հեղինակ «Սուրբ ստրուկներ» և «Եթե բացառենք գիշերը» վեպերը։





Google PlayGoogle BooksKobo, Upub.am, Goodreads, Amazon

--------------------------------------------------------------------------------

«Аномалия», Ашот Газазян

В новую книгу журналиста Ашота Газазяна вошли рассказы, как написанные им давно, так и совсем новые и нигде ранее не публиковавшиеся. Рассказы и истории о маленьких и больших людях, окружавших нас вчера и живущих среди нас сегодня. Яркие минутные зарисовки о немыслимых, смешных, совершенно нелепых, но таких трогательных людях с их маленькими большими трагедиями в скудной на события жизни, о персонах известных, которым также ничто человеческое не чуждо, написаны острым и смешным языком.

Google PlayGoogle BooksKobo, Upub.am, Goodreads, Amazon


--------------------------------------------------------------------------------


«Լուրեր կյանքից», Սուսաննա Հարությունյան

Սուսաննա Հարությունյանի «Լուրեր կյանքից» ժողովածուն մեր ապրած ցուրտ, մութ, կիսաքաղց տարիների և այդուհետ մեր հոգեկան աշխարհում արժեքների փոփոխության մասին է, որին հաճախ մեր հիշողությունը անգոյության է դատապարտում։ Ժողովածուն 2006թ. արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի:

Google PlayKobo, Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Ագռավները Նոյից առաջ», Սուսաննա Հարությունյան

Հրատարակությունը ներառում է Սուսաննա Հարությունյանի պատմվածքների «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն և «Ագռավները Նոյից առաջ» վեպը։ Այս պատմվածքները հետաքրքիր են իրենց անակնկալ անցումներով, որոնք տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն: «Ագռավները Նոյից առաջ» վեպում հեղինակը մի նոր տեսանկյունից է անդրադառնում Ցեղասպանությունից փրկվածների հետագա ողբերգությանը: Մարդիկ այստեղ երկրորդ կյանք են ստանում, ասես իսկապես հարություն են առնում, բայց առաջին կյանքի սարսափները երբեք չեն լքում նրանց: Գրողն ստեղծում է իրականի ու առասպելականի սահմանին գտնվող մի պատմություն։

Google PlayKobo, Amazon

--------------------------------------------------------------------------------


«Եկվորներ», Վահագն Մուղնեցյան

Յուրովի ներկայացնելով կյանքի անվախճանությունը և մարդու երկրային կեցության դաժան օրենքը՝ գրողը միաժամանակ ընդգծում է մարդու տերունական իրավունքներն այս հին ու ծեր մոլորակի նկատմամբ և ի սկզբանե նրան վիճակված ճակատագրի անարդարացիությունը։ Մուղնեցյանի գաղափարական կողմնորոշումը, գեղարվեստական մտահղացման հիմնադրույթը մահվան անտեսանելի խավարումների բացարձակ հերքումն է, ուրեմն և՝ կյանքի պանծացումն ու անվերապահ շարունակելիության հաստատումը։

Google PlayKobo, Amazon

--------------------------------------------------------------------------------

«Ադամամութ», Վահագն Գրիգորյան

Մի ընտանիքի ավելի քան կեսդարյա պատմությունն է րնդգրկում վեպը, պատմություն, որ սկսվելով դարասկզբից՝ հասնում է մինչև մեր օրերը։ Հետևելով դժվար ճակատագրի տեր իր հերոսների կյանքին՝ հեղինակը հաստատում է կարևոր մի միտք. ներկայի ամեն մի պահը անցյալի շարունակությունն է ու վաղվա սկիզբը՝ պատմության առաջ պատասխանատու է ամեն ոք։

Google PlayKobo, Amazon

--------------------------------------------------------------------------------


«Աւազուտների կինը», ԱԲԷ Կոբո

Ճապոնացի նշանաւոր գրող Կոբո Աբէի «Աւազուտների կինը» վէպը մարդու մենութեան եւ օտարացման մասին է։ Այն պատմութիւն է, թէ ինչպէս ուսուցիչը, տարուած միջատներ հաւաքելով, յայտնւում է հեռաւոր մի գիւղում, ընդունում միայնակ կնոջ տանը գիշերելու հրաւէրը, ու, բանտուած մնալով փոսում, սկսում է վերաիմաստաւորել իր կեանքի շատ կողմէր։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Չենք ասում, ինչքան գիտենք», Սլավիկ Չիլոյան

Հրատարակությունն ընդգրկում է Սլավիկ Չիլոյանի (1940-1975) «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի (1992) օրիգինալ չափածոն՝ խմբագրական և սրբագրական որոշակի շտկումներով։ Կատարվել են նորահայտ բանաստեղծությունների, բանաստեղծությունների տարբերակների հավելումներ, ինչպես նաև մի շարք լրացումներ՝ «Հիսուս Քրիստոս» օրատորիայում։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Վաղ թե ուշ», Վրեժ Իսրայելյան

Խաչիկ Դաշտենցի, Մուշեղ Գալշոյանի ստեղծած մթնոլորտով սնված, բայց այդ մթնոլորտով այլևս չբավարարվող, այլ ոլորտներ թափանցող ու անկաշկանդ հայացք է Վրեժ Իսրայելյանի (1949-2013) պատմվածքների այս ժողովածուն։ Գրողի հայացք է, որ որսում է բնության, երևույթների, մարդկային, ազգամիջյան փոխհարաբերությունների սև֊սպիտակից անդինը, գույների ու նրբերանգների ամբողջական աշխարհը, որ ներդաշնակությանը հասու դառնալով՝ այլևս ո՛չ շնորհակալ պիտի լինես հայ ծնվելուդ համար, ո՛չ էլ պիտի փնովես ճակատագիրդ։

Google PlayKobo, Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi, Google Books

--------------------------------------------------------------------------------


«A Two-Voice Fugue», Araks Shahinyan

“Sometimes I succumb to long sentences. This is it: when I – innocently new to all-devouring classical music world and cowardly naked to any independent opinion on it – ardently asked a once acquaintance of mine, a professional musician (still cannot figure out where exactly that professionalism lied in her), to interpret the psychological intention behind the delay in a measure of a Rachmaninoff prelude (I did not know the word “rubato” then), she said: “God, what will you ever understand? If I said [put here abundant professional terminology to terrify any novitiate away to deserts or to open space, depending how easy you are to scare], would you get it? Would that make any sense or difference to you?” Well yes. It would. It always has. And it always will. Classical music is nobody’s property, it does not rightlessly belong to anybody, to those professionals – first of all. It does not belong to everybody either. It belongs to each and every eager heart out there thirsty for the most accessible form of the Truth this world has ever seen and will ever know. It belongs individually. Equally. With nil discrimination.”
Araks Shahinyan

Google Play - Kobo - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Eski Ermeni-Türk Oyunu», Vrej Israelyan

Vrej Israyelyan’ın bu kitabı geçmişte yayınlandığı seçkin eserlerinden oluşmakta.

Google Play - Kobo - Amazon - Apple iBook





--------------------------------------------------------------------------------


«Ալիզ», Վահագն Մուղնեցյան

Մանկության ու պատանեկության ժամանակը, այդ ժամանակի մեջ ապրած մարդիկ ու պատկերները հառնում են տասնամյակների թանձրության շղարշից և շարունակում ապրել՝ հաղթահարելով տարածության ճանաչելի սահմանը։ Նրանք հուշերի երկրում, լույսերի մեջ ապրող դեմքեր են, որ չեն կարող լուծվել ժամանակի մեջ, որ իրենց ճշմարիտ ու դեղեցիկ սիրով հաստատում են շարժման ու ընթացքի հարատևությունը։

Google Play, Kobo, Amazon

--------------------------------------------------------------------------------

«Մթնաձոր», Ակսել Բակունց

Հրատարակությունը ներառում է Բակունցի «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը» և «Անձրևը» պատմվածքաշարերը։

Google PlayKobo, Goodreads






--------------------------------------------------------------------------------


«Տեղատվություն», Վահագն Գրիգորյան

«Տեղատվություն» վեպը շոշափում է մարդու բարոյական նկարագրի և անհատի ու հասարակության փոխհարաբերության խնդիրները։ Վեպը հումորի ու սատիրայի լեզվով, այլաբանական ու իրապատում տարրերի միահյուսումով պատմում է, թե ինչ կարող է պատահել մարդուն, որը ներքին տեղատվություն է ապրում, մոռանում հասարակության հանդեպ իր պարտականությունները։

Google Play, Kobo, Amazon

--------------------------------------------------------------------------------


«Հավերժական վերադարձ: Դար կորստյան: Մանյա այրք / Պատմավեպ», Վարդան Գրիգորյան

Վարդան Գրիգորյանի պատմավեպերի ժողովածուն ընդգրկում է հեղինակի տարբեր տարիներին հրատարակված «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա այրք» երկերը։ Գիրքը բացում է Սևակ Արզումանյանի «Ազգային ոգու խորհուրդը քննող արձակագիրը» հոդվածը:

Google Play, Kobo, Amazon

--------------------------------------------------------------------------------

«блокада.ам», Рубен Пашинян

«блокада.ам» представляет собой сборник рассказов и воспоминаний о блокаде Армении 90-х. Своими воспоминания делятся люди, пережившие не сложные годы, и руководители культурных очагов, продолжавших несмотря ни на что работать в блокадном Ереване. Инициатором сборника стал известный российский писатель Е. А. Попов.

Google Play, Kobo
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Թրեյսիի վագրը», Վիլյամ Սարոյան

Պատմություն Թոմաս Թրեյսիի, Լորա Լյութիի և վագրի մասին, որը հենց ինքը սերն է։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi






--------------------------------------------------------------------------------


«Յաթաղան սինդրոմ», Գևորգ Տեր-Գաբրիելյան

Մասսայական բռնությունը, ում կողմից, երբ, ինչու էլ արվի, տխուր հետևանքներ ունի: Դրանք չեն ճանաչում բռնարար թե զոհ, վերաբերում են բոլորին: Կապում են իրար սերունդներին, ընկերներին, միմյանց սիրողներին: Բռնությունը հասկանալն անհնար է: Հասկանալու փորձերից խուսափելը՝ նույնպես: Եվ դրանից ծնվում է հայտնագործություն, որը, սովորականի պես՝ ծանր է ճանապարհ հարթում աշխարհում...

Google Play, Amazon, Apple iBook
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Ընտանեկան պատմություն», Նունե Դիլանյան

Բանասեր Նունե Դիլանյանի աշխատասիրությամբ ստեղծված այս վեպի հիմքում ընկած են Հաճընում ծնված, քաղաքի անկումից հետո հրաշքով փրկված և կյանքի մեծ մասը Բուենոս Այրեսում անցկացրած՝ Սոկրատ Թերզյանի հուշերը, մասնավորապես՝ նրա «Հաճընի ութամսեայ դիւցազնամարտը» (Աթէնք, 1937) և «Սլաքներ եւ դէմքեր» (Պուէնոս Այրէս, 1956) վիպակները։

Google Play, Apple iBook, Kobo
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Թուրքերը եւ Մենք», Շահան Նաթալի

Շահան Նաթալիի «Թուրքերը եւ Մենք» գրքոյկում հանգամանօրէն քննում է մեր պարտութիւնների պատճառները, թուրքին ու նրա հայատեացութիւնը հիմնաւոր դիտարկում հայրենատէր հայի տեսանկիւնից:


ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------


«ARS — մետա», Գևորգ Գիլանց

Ժողովածուն տարասեռ ժանրերով, տարբեր կառույցներով ու պատումի տարաբնույթ խաղարկումներով ամբողջացող կենսատարածք է: Ավելի քան տասը տարի տևած գրողական իր լռությունը Գևորգ Գիլանցը փոխհատուցում է բոլորովին նոր հուն մտած և ինքնատիպ մտածողության որակով՝ թե՛ բանաստեղծական տեքստերում, թե՛ արձակ պատումներում:


Google Play - Amazon - Kobo
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Երեք հրացանակիրներ», Ալեքսանդր Դյումա

«Երեք հրացանակիրներ» վեպը գրավիչ սյուժեով, դեպքերի սրընթաց զարգացմամբ պատմում է երիտասարդ դ’Արտանյանի մասին, որը Փարիզ է գալիս փառք որոնելու և բախվում է ֆրանսիական արքունիքում տիրող բարքերին, ընկնում արկածների մեջ, ընկերանում երեք հրացանակիրների հետ։

Google Play - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Անտեսանելի Մարդը», Հերբերթ Ջ. Ուելս

Ուելսն այս վեպում (1897) ընդդիմանում է գերմարդու ու նրա անսպառ հնարավորությունների մասին իր ժամանակի պատկերացումներին. գերմարդ, որն իրեն իրավունք է վերապահում բռնանալ մյուսների վրա, սպառնալ նրանց գոյությանը։

Google Play - Amazon



--------------------------------------------------------------------------------


«Սիրո ստրուկները», Կնուտ Համսուն

Կնուտ Համսունի նովելները հիմնականում հեղինակի մանկության հուշի կամ իր թափառ կյանքում տեսածի վերապրումներ են։ Հեղինակի վեպերում եղած որևէ դրվագ հաճախ շարադրվում է որպես ինքնուրույն մի պատմություն։ Այս հրատարակությունում զետեղված նովելները քաղված են «Տիվանդորր» (1897), «Մացառուտ» (1903) և «Մարտնչող կյանք» (1905) ժողովածուներից։ «Հրեշտակների աշտարակը» նովելը վերցված է «Միստերիաներ» վեպից։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Սնարքի որսը», Լուիս Քերոլ

Լուիս Քերոլի «Սնարքի որսը» պոեմը աբսուրդի գրականության գլուխգործոց է։ Այն պատմություն էյուրօրինակ մի անձնակազմի մասին, որը նավ էնստում ևմեկնում — չգիտես ուր, չգիտես ինչ որսալու:

Google Play - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------


«Աստվածային կատակերգություն», Դանտե Ալիգիերի

Վերածննդի իտալացի մեծ բանաստեղծի հանճարեղ ստեղծագործությունը վերահրատարակվում է նոր բարեփոխումներով: Նախատեսված է ընթերցողի լայն շրջանների համար:

Google Play - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Երկեր», Մուշեղ Գալշոյան

Հրատարակությունը ներառում է տաղանդավոր գրողի տարբեր տարիներին լույս տեսած էսսեներն ու հոդվածները, ինչպես նաև «Ծիրանի ծառ» պատմվածքաշարն ամբողջությամբ ու «Մարութա սարի ամպերը» ժողովածուից որոշ պատմվածքներ։

Google Play - Kobo - Amazon


--------------------------------------------------------------------------------


«Տատրագոմի հարսը», Կոստան Զարյան

Կոստան Զարյանի «Տատրագոմի հարսը» պոեմը գրվել և հրատարակվել է 1930թ., Բոստոնում։ Պոեմում պատկերված է 19-րդ դարի վերջին քառորդի և 20-րդ դարի առաջին տասնամյակի արևմտահայ իրականությունը, մասնավորապես՝ Սասունի ու նրա բնակիչների կյանքից ու ֆիդայական պայքարից մի հատված։ Պոեմի հիմքում ընկած է պատմականորեն հավաստի իրադարձություն, որը հիշատակվել է դաշնակցական գործիչ Ռուբենի «Հայ հեղափոխականի մը հիշատակները» յոթհատորյակում։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Երբեք չմեռնես — ահա թե ինչ կասեմ քեզ», Հովհաննես Գրիգորյան

Հովհաննես Գրիգորյանի (1945-2013) պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը։

Google Play - Kobo - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Սիդհարթա», Հերման Հեսսե

Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեի (1877-1962) այլաբանական այս վեպը պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Այն Հեսսեի թվով իններորդ վեպն է՝ գրված պարզ, քնարական ոճով։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Կռունկ, ուստի՞ կուգաս», Հակոբ Մնձուրի

Հրատարակությունը ծաղկաքաղ է նշանավոր արձակագիր Հակոբ Մնձուրու (Հակոբ Իգնատիոսի Տեմիրճյան, 1886֊1978) Պոլսում հրատարակված «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուից։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

----------------------------------------------------------------------------


«Հրկիզված թղթեր», Վահան Թոթովենց

Գրքում զետեղված են Վահան Թոթովենցի՝ 1920-ական թվականների վերջերին և 1930-ականների կեսերին գրված վիպակները։

Google Play - Amazon






--------------------------------------------------------------------------------

«Բանաստեղծություններ», Վահան Տերյան

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկե հեքիաթ» և «Վերադարձ» շարքերը։ Վ. Տերյանն իր «Բանաստեղծությունների» առաջին հատորը կազմել է 1911թ. վերջին։ Հետևաբար, հատորում զետեղված բանաստեղծությունները գրված են մինչև 1911 թվականը։ Գիրքը լույս է տեսել 1912թ. Մոսկվայում։ Այս հրատարակությունը պատրաստված է հիշյալ գրքի հիման վրա, ճշտությամբ պահպանելով նրա բովանդակության և կառուցվածքի բոլոր առանձնահատկությունները և ամբողջականությունը՝ սկսած առաջաբանից։

Google Play - Kobo - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Հացի փորձություն», Վազգեն Սարգսյան

Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժողովածուն։ Գրքում հեղինակի գեղարվեստական գործերն են՝ ստեղծված 1986-1990 թթ.։

Google Play - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Մայրենիք. Դրոշ», Արմեն Հայաստանցի

Հեղինակի «Մայրենիք» եռագրության առաջին վեպն է, որում Հայաստանի դրոշի խորհուրդը բացահայտվում է հրապարակախոսության և գեղարվեստական պատումի միահյուսմամբ:

Google Play - Apple iBook - Amazon




--------------------------------------------------------------------------------

«Պան», Կնուտ Համսուն

«Պանը» նորվեգացի ականավոր արձակագիր Կնուտ Համսունի (1859-1952) լավագույն քնարական վիպակներից է՝ բնության վեհության, գեղեցկության ու անպատասխան սիրո ողբերգության մասին։ Այն լույս է տեսել 1894թ., հայերեն առաջին անգամ հրատարակվել 1913-ին՝ գերմաներենից Ավետիք Իսահակյանի թարգմանությամբ, վերահրատարակվել 1971-ին։

Google Play - Kobo - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Մարգարեն», Ժբրան Խալիլ Ժբրան

Ժբրան Խալիլ Ժբրանի ստեղծագործության պսակը «Մարգարեն» պոեմն է՝ գրված Արևելքի միստիկական ուսմունքների և Աստվածաշնչյան ոգեղեն հզոր շնչով, որտեղ ներկա է նաև գրողի անհատական հոգևոր փորձը և վերապրումը: Տիեզերքի անհունության, նրա հավերժական առեղծվածի առաջ շփոթահար, հուսահատ մարդուն մարգարեական խոսքի փոխանցում. սա է պոեմի գաղափարական իմաստը:

Google Play - Kobo - Amazon


--------------------------------------------------------------------------------

«Կարմիր օրեր», Լեռ Կամսար

Գիրքն ընդգրկում է նշանավոր երգիծաբան Լեռ Կամսարի դեռևս անտիպ օրագրության առաջին մասը՝ 1953-1958 թթ.: Սա հետաքրքիր և յուրօրինակ տարեգրություն է մեր ոչ վաղ անցյալի մասին։ Երգիծաբանը խարազանում է բոլշևիկյան հասարակարգում տեղ գտած հոռի՝ հակամարդկային, հակաազգային բարքերը։ Էլեկտրոնային հրատարակությունը լրամշակված է. ավելացվել են նախորդ հրատարակություններից դուրս մնացած որոշ հատվածներ։

Google Play - KoboAmazon

--------------------------------------------------------------------------------

«Ամերիկա», Վահան Թոթովենց

Վահան Թոթովենցի «Ամերիկա» պատմվածաշարն առաջին անգամ լույս է տեսել 1929թ., Երևանում, և ընդգրկում էր 12 պատմվածք։ Այս հրատարակությունում ներառված են հեղինակի ոչ միայն այդ, այլև ամերիկյան թեմատիկան արծարծող մի շարք այլ գործեր։ Պատմվածքներում անցյալ դարասկզբի Նյու Յորքն է, պատկերներ ամերիկյան իրականությունից ու «ամերիկյան արևի» տակ իր տեղը փնտրող հայ գաղթականը։

Google Play - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Հետհեղափոխությունն՝ իր եզրերով», Մեսրոպ Հարությունյան

Գեղարվեստական արձակ փաստագրության մե՞ջ, թե՞ փաստագրությունը՝ գեղարվեստական արձակի մեջ... Ահա այս մտքերն են պարուրում ընթերցողին արձակագիր Մեսրոպ Հարությունյանի այս ինքնատիպ վիպակը կարդալուց հետո։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi



--------------------------------------------------------------------------------

«Աբկայ. մեռնելու պարունակները», Մեսրոպ Հարությունյան

Աբկայ տարօրինակ անունով, տարօրինակ վարքով, տարօրինակ կենցաղով, տարօրինակ հոգեբանությամբ ու տարօրինակ սիրով կյանքը, աշխարհը, մերձավորներին ու հայրենիքը սիրող մարդն է զննվում-քննվում Մ. Հարությունյանի այս վիպակում։ Բայց տարօրինակ առաջին հայացքից, անտարբերների կամ ամեն պարագայում միշտ ձիու վրա գտնվողների տեսանկյունից։ Խորքում և իրականում նա է միաժամանակ ճշմարիտ, պետքական ու գեղեցիկ մարդը, զինվորը, գործիչը ու հայրենասերը։

Google Play Apple iBooks
ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Խնկի ծառեր», Լևոն Խեչոյան

Լևոն Խեչոյանի (1955-2014) «Խնկի ծառերը» վիպակում փշուր առ փշուր վերակենդանացող հիշողություններով լի պատմություններ են, որոնցում մարդկային պարադոքսի ողջ խորությունը խտացված է ճիշտ ընտրված բառերի մեջ՝ ցույց տալու, թե ինչպես պետք է անցնել «երկրային դժոխքի ոլորաններով ու անեղծ մնալ»։

Google Play - KoboApple iBooks


--------------------------------------------------------------------------------

«Ընկեր Բ. Փանջունի», Երվանդ Օտյան

Երվանդ Օտյանը Հակոբ Պարոնյանին հաջորդած մյուս մեծ երգիծաբանն է հայ գրականության մեջ, «Ընկ. Բ. Փանջունին»՝ նրա լավագույն երկը։ Երգիծավեպը սատիրական վառ գույներով ցույց է տալիս, թե ինչպիսի աղետալի հետևանքների են հանգեցնում խելացնոր արարքները մի ազգային քաղաքական գործչի, որ ասպարեզ է նետվում և ճամարտակում մեծ գաղափարների անունից՝ դրանց էությունից ոչինչ չհասկանալով։ Գիրքը հիմնվում է Բեյրույթի «Սևան» հրատարակչական տան հետևյալ հրատարակությունների վրա՝ «Ընկեր Բ. Փանջունի ի Ծապլվար» (1962), «Ընկեր Բ. Փանջունի ի Վասպուրական» (1962), «Ընկեր Բ. Փանջունի տարագրության մեջ։ Իմ աշխարհահայացքները (դասախոսություններ օրվան հարցերուն շուրջ» (1969)։

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Բանաստեղծություններ», Կոմիտաս

Հանճարեղ երգաստեղծ Կոմիտասը հեղինակ է նաև մի քանի տասնյակ բանաստեղծությունների։ Դրանք նրա կենդանության օրոք չեն տպագրվել. պարզապես հեղինակն իրեն չի համարել բանաստեղծ և գրել է ինքն իր համար։ Երբեմն միայն՝ ամենամտերիմներից մեկի ալբոմում թողել է որևէ չափածո հիշատակ։ Կոմիտասի պոեզիան ավելի քան հասկանալի է դարձնում նրա մեղեդիների բյուրեղյա ոճը, երգերի խոսքերի մեծարվեստ մշակվածությունը, մտքի, հույզի անսահման խորությունն ու ձևերի ավարտուն հղկվածությունը։ Այս բանաստեղծություններն այսօր մեզ համար թանկ են ո՛չ միայն իբրև կոմիտասյան մասունքներ, դրանք մեր առջև պարզում են հեղինակի գրական֊գեղագիտական ըմբռնումները, անձնական մտորումները, ուստի հետաքրքրական և արժեքավոր են նաև Կոմիտաս-արվեստագետի և Կոմիտաս-մարդու նկարագրի ամբողջականացման տեսակետից։ Լ.Մ.

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Վահան Թոթովենց

Վահան Թոթովենցի ստեղծագործական կենսագրությունը 30-ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլևս անցյալ էին թե՛ այդ հարազատները և թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայցև խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը...

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը», Խաժակ Գյուլնազարյան

Արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանի (1918-1995) «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը» վեպը Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատային ու գերության տարիների վավերագրություն է ու նվիրում այն մարտիկներին, «որ մնացին Կերչի թերակղզու բզկտված հողում, որ նեղուցի ջրերի վրա ընդմիշտ քնեցին, որ անցան աշխարհի փշոտ ճամփաներով ցավի ու ամոթանքի փշերը սրտերում, որ գերության ճամբարներում մեռան կարոտով ու պայծառ հավատով»։

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Մերթ ինձ, մերթ քեզ կամ երկնագույն Ռոնդո», Վահան Երկնեշյան

Գիրքն արտասովոր ապրումներով մարդկանց մասին է։ Դժվարին իրավիճակում գլխավոր հերոսը փորձում է գտնել սիրո մեջ սեփական ձախողումների պատճառները։ Ճանապարհը, որով ընթանում է նա, փոխկապակցված հանգամանքների խրթին թնջուկ է, որը սակայն միաժամանակ անսպասելի բացահայտումների աղբյուր է և տանում է դեպի «Աթենական դպրոց»։ Գրքում այս ամենը ներկայացված է պատկերավոր դրվագների, այլաբանության և իրապատումի յուրատեսակ համադրությամբ։

Google Play - Apple iBooksAmazon

--------------------------------------------------------------------------------

«Ձեռք ետ տար ցավի վրայից», Վանո Սիրադեղյան

Գիրքն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք վիպակ, էսսե) ստեղծագործությունները՝ հրատարակված «Կիրակի» (1983), «Ծանր լույս» (1987) և «Շատ չհամարվի» (1993) ժողովածուներում։

Google Play - KoboApple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Խաղք ու խայտառակ աշխարհ», Լեռ Կամսար

Ժողովածուն ամփոփում է հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի (1888-1965) քաղաքական սատիրան։ Ստեղծագործություններն ընտրվել են բռնադատման տարիներին արգելված և մասամբ ոչնչացված «Անվավեր մեռելներ» (1924)‚ «Ազգային այբբենարան» (1926)‚ «Վրիպած արցունքներ» (1934) և 1959-ին լույս տեսած «Գրաբար մարդիկ» ժողովածուներից։ Ընդգրկված են նաև անտիպ գործեր։

Google Play - KoboApple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Ծանր լույս», Վանո Սիրադեղյան

Անձնական երջանկության, անձնական ճշմարտության եզրերը հասարակական կյանքի հետ զուգահեռվում ու նաև ունենում են բախումներ։ Մարդկային ճակատագրի համար մեծ նշանակություն են ձեռք բերում երբեմն երկրորդական թվացող փաստերն ու դեպքերը, և գոյության իրարամերժ ընթացքի մեջ առաջնայինը մնում է ապրածի իմաստավորումը, պարտքի զգացումը հասարակության, նաև իր իսկ խղճի առջև։

Google Play - KoboApple iBooks - Amazon


--------------------------------------------------------------------------------


«Կիկոսի վերադարձը», Արմեն Օհանյան

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները։ Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ՝ ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»)։ Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ՝ նա վերաիմաստավորում է անցյալը՝ հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»)։

Google Play - Apple iBooks - Amazon


--------------------------------------------------------------------------------

«տղա հավանելու վերջը», Տաիշա Աբելար

Ժողովածուն ծաղկաքաղ է երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից, որոնցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ «կենդանի» թափառող լեզվի, վերածվում ենք ինքնության որոնման յուրօրինակ արահետների։ Համանուն հերոսուհու արկածները՝ մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ՝ շաղախված թաքուն լիրիզմով, առաջարկում են նոր ու թարմ մի հայացք՝ ուղղված այսօրվա մարդուն և նրա իրականությանը։ Գ.Ս.

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Լեթարգիական արթնություն», Էդուարդ Հարենց

Հեղնակի բանաստեղծությունների արդեն հինգերորդ ժողովածուն է, որն արժանացել է Իրինա Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան բարեգորածական հիմնադրամի երիտասարդ բանաստեղծների առաջին կարգի մրցանակի (2013)։ Հարենցը «Գրեթերթի» քառակի մրցանակակիր է՝ 2007, 2009, 2011 թթ. լավագույն բանաստեղծություն և լավագույն թարգմանություն անվանակարգերում։

Google Play - Apple iBooks - Amazon - Kobo


--------------------------------------------------------------------------------

«Հետմիջօրե», Դիեգո Տատյան

Արգենտինահայտ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ, (բաբուին)» (2005) և «Տան վերջին քնողը» (2007) ժողովածուներից քաղված 18 պատմվածք։ Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա։ Նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է։

Google Play - Apple iBooks - Amazon - Kobo

--------------------------------------------------------------------------------

«Օրիոնի գոտի», Առաքել Սեմիրջյան

Գրքում ամփոփված պատմվածքները 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գեղարվեստականացման փորձեր են։ Հեղինակը ընթերցողին է փոխանցում այդ օրերի իր տպավորությունները, ապրումներն ու մտքերը։

Google Play - Amazon
ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi
--------------------------------------------------------------------------------

«XX դարի անգլիագիր արձակ, թարգմանությամբ Լիլիթ Գալստյանի»

Ժողովածուն ներկայացնում է XX դարի ամերիկյան, կանադական և անգլիական արձակի տասներեք հեղինակների, որոնց ստեղծագործություններն իրենց նշանակալի հետքն են թողել համաշխարհային գրականության և հատկապես ժամանակակից արձակի զարգացման վրա: Հեղինակների մեծ մասը հայերեն թարգմանվում է առաջին անգամ։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Երկնքից երեք հեքիաթ ընկավ», Լիլիկ Ստեփանյան

Փոքրիկ այս ժողովածուն Լիլիկ Ստեփանյանի գրական երախայրիքն է։ Հեղինակը մասնագիտությամբ հեռուստալրագրող է, աշխատում է որպես խմբագիր, դասավանդում է։ Գրքույկը կազմված է «Աղբյուր» («Պիոներ») ամսագրում տարիներ առաջ հրատարակած երեք հեքիաթից։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks - Amazon - Kobo

--------------------------------------------------------------------------------

"The Least of the Minority", Arakel Semerjian

Among the 4 books of the author, this is the first translated book. These are short stories and philosophical thoughts of the author about life, love, faith and friendship.

ԳՆԵԼ՝ Amazon, Google Play



--------------------------------------------------------------------------------

«Շատ չհամարվի», Վանո Սիրադեղյան

Հրատարակությունն ընդգրկում է հայ ժամանակակից արձակագիր Վանո Սիրադեղյանի պատմվածքները («Գառ-ախպերիկ», «Լուսնալույս», «Ամեն տարվա գոճին», «Բուքը, երգը, երեխան», «Շատ չհամարվի», «Ծուխը մարեց», «Մի ճապրուկ փող», «Սեր առ սառնարանը «Սարատով»»)։ «1988-ին գրիչը ցած է դրել ի՜նչ խնամքոտ ու անվրեպ ձեռք, ճշմարիտ պատմումի ի՜նչ տիրական դեմք է ետ քաշվել գրականությունից...»,- այս ժողովածուի առաջաբանին տարիներ անց հավելելու էր Հրանտ Մաթեւոսյանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Կիրակի», Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի պատմվածքների «Կիրակի» ժողովածուն արձակագրի առաջին գիրքն է՝ հրատարակված 1983-ին։ Հերոսներն այստեղ պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսեւորումներով, ինքնատիպ ներաշխարհով։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------


Հրապարակ նկուղ, Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

--------------------------------------------------------------------------------

«Иллюминация», Ара Недолян

Один из читателей назвал его «роман с жизнью». Герой в глубине души не считает себя изначально связанным с другими людьми, с человечеством, и воспринимает выпавшую ему жизнь не вполне всерьез, не вплотную, и убежден в том, что в его силах – или, по крайней мере, возможно – всю ткань жизни чудесно преобразовать в соответствии со своим внутренним зрением, со смутным воспоминанием, или предвосхищением, некой иной, блистательной и насыщенной, фиолетово-золотистой реальности.

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Մեծ մայրս», Ֆեթհիյե Չեթին

Հուշագրական այս վիպակում Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։ Տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915թ. քրիստոնյա է եղել, իր իսկական անուն-ազգանունը Հերանուշ Կատարյան է։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Հեքիաթներ»,Ղազարոս Աղայան

Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Մանուկների համար գրած նրա այս և բազմաթիվ այլ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:


--------------------------------------------------------------------------------

«Գիշեր և հուշեր», Վահան Տերյան

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Գիշեր և հուշեր» շարքը (1908-1911)։ Այս շարքում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշնան» և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

--------------------------------------------------------------------------------

«Մթնշաղի անուրջներ», Վահան Տերյան

Բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

--------------------------------------------------------------------------------

«Քաղաքավարութեան վնասները», Յակոբ Պարոնեան

«Քաղաքավարության վնասները» (1886-87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի:

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon




--------------------------------------------------------------------------------

«Ռոբին Հուդ»

Պատմություն մի նետաձիգի մասին, որը Շերվուդ անտառում թեթևացնում է հարուստների քսակները, օգնում աղքատներին, խնջույք անում արքայի եղջերուներով ու իրեն անվանում Ռոբին Հուդ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon


----------------------------------------------------------------------------


«Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ.», Հովհաննես Հովհաննիսյան

Մենագրությունը նվիրված է 20-րդ դարասկզբին Հայ առաքելական եկեղեցում սկիզբ առած բարենորոգչական շարժման քննական վերլուծությանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------

Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»

Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»: Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել Երևանում, 1926թ.։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBookAmazon

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»

Գրքում զետեղված են հայ մեծագույն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ։ Հեքիաթների մի մասը հայկական ժողովրդական հեքիաթների մշակումներ են («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), մյուսները փոխադրություն են այլ ժողովուրդների հեքիաթներից («Անգին քարը», «Կարմիր Ծաղիկը», «Աներևույթ թագավորությունը», և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Բալլադներ»

Գիրքն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի երկու տասնյակից ավելի բալլադներ՝ «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Չարի վերջը», «Թագավորն ու չարչին», «Փարվանան», «Ախթամարը» և այլն։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon


-----------------------------------------------------------------------------


Հովհաննես Թումանյան, «Պոեմներ»

Հրատարակությունն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության կարևոր հատվածներից մեկի՝ պոեմների մեծ մասը («Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Թմբկաբերդի առումը», «Մարոն», «Դեպի անհունը», «Պոետն ու մուսան» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon


-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»

Գիրքը ներառում է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի Դավթի ճյուղի՝ Հովհաննես Թումանյանի մշակումը (1903թ.)՝ Հակոբ Կոջոյանի զարդանկարներով։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks Amazon



-----------------------------------------------------------------------------

Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկանները»

Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը (1887թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

-----------------------------------------------------------------------------

Րյունոսկե Ակուտագավա, «Թավուտում»

Գիրքն ընդգրկում է ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական, կարճ պատմվածքներ մեծ վարպետ Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը», «Տարօրինակ պատմություն», «Օրիորդ Ռոկունոմիան», «Թավուտում» պատմվածքները՝ Նորայր Ադալյանի թարգմանությամբ։ Ակուտագավայի անվամբ է կոչվում Ճապոնիայում գրական ամենահեղինակավոր մրցանակը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks Amazon

-----------------------------------------------------------------------------

«Սուրբ Ծննդեան երգը», Չարլզ Դիկենս

ԱՌԱԿ-29 բարեգործական հիմնադրամը և ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ը Ամանորի նախաշեմին ձեզ են նվիրում Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը: Այն գծուծ ու մռայլ ծերուկ Էբենիզր Սքրուջի մասին է, որին բացի փողից ոչինչ չէր հետաքրքրում։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - ePub, Kindle Mobi


-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Մարաթոն»

Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ.։ Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks - Kobo
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePub, Kindle Mobi

-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Խոստովանություն»

Հրատարակությունն ընդգրկում է Արտաշես Քալանթարյանի (1931-1991) «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին», «Հանրապետության օրինակելի քաղաքացին», «Մովսես ապերը» և «Սիրի՛ր մերձավորիդ» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկային բարդ փոխհարաբերություններին. նրանցից յուրաքանչյուրը իսկապես յուրօրինակ մի խոստովանություն է։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks - Amazon - Kobo
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Սև քառակուսի կարմիր անապատում», Նորայր Ադալյան

Վեպն արժանացել է 2009թ. ՀՀ նախագահի գրականության մրցանակին։ Վեպում հեղինակը բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը։ «Ցեղասպանության տեսիլքները մշտապես ներկա են իմ ստեղծագործական կյանքում, եթե նույնիսկ դրանք որևէ ժանրով չեմ վավերագրում: Իմ մեջ են իբրև արթուն զգացմունք, ժողովրդից ինձ ժառանգված հիշողություն, կենդանի ցավ ու տառապանք»։ Ն. Ադալյան։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Դևը արթնացավ», Վահե Քաչա

Հայազգի ֆրանսագիր գրող Վահե Քաչան (Խաչատուրյան) ժամանակակից ֆրանսիական գրականության գնահատված և սիրված դեմքերից է։ Վահե Քաչան իր պատվավոր և արժանի տեղն ունի ֆրանսիական արդի գրականության մեջ Էրվե Բազենի, Կլոդ Սիմոնի, Միշել Բյուտորի և ֆրանսիացի մյուս անվանի գրողների կողքին։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Արարչի ութերորդ օրը», Վահե Քաչա

Վիպակի առանցքը մահվան թեման է: Քաչան արծարծում է էքզիստենցիալիստական՝ կյանքը մահվանը հաշտեցնող մոտիվը։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi




--------------------------------------------------------------------------------

«Գավազանը», Վահե Քաչա

Հրատարակությունն ընդգրկում է ֆրանսագիր հայ արձակագիր Վահե Քաչայի (1928-2003) «Գավազանը» վիպակը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ։ Վիպակի առանցքում մահվան թեման է. «Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն...»։ Կստիպի արդյոք մահվան սպառնալիքը ատենակալներին վերանայել Ֆրեդ Գեստարմուսի դատավճիռը...

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------
«Գիշատիչների խնջույքը», Վահե Քաչա

Վիպակի իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսենի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո խնամքով հանում է նրանց դիմակները։



ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Ակն ընդ ական», Վահե Քաչա

«Ակն ընդ ականը» հայազգի ֆրանսագիր գրող Վահե Քաչայի (Խաչատուրյան, 1928-2003) գլուխգործոցներից է։ Այս վիպակի համար 1957թ. Քաչան արժանացել է Ֆրանսիայում օտարազգի գրողներին տրվող ամենահեղիանակավոր՝ Ռիվարոլի մրցանակի։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Երկրացիները», Ռեյ Բրեդբերի

Հրատարակությունն ընդգրկում է ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի մինչև այժմ հայերեն հրատարակված բոլոր պատմվածքները՝ թվով տասնմեկը։ Դրանցում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին՝ ստեղծագործության մեջ միահյուսելով ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Բաժակաճառ», Արմենակ Ավետիսյան

Այս ժողովածուն Արմենակ Ավետիսյանի երկրորդ գիրքն է: Ինչպես առաջին՝ «Գրելու հաճույքը» (1994) գրքում, այնպես էլ այստեղ հեղինակն ի մի է բերել իր տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքը: Գրքի առաջին բաժնում զետեղված են հեղինակի հայրենասիրական, խոհա֊քնարական, սիրային թեմաներով գրված բանաստեղծությունները ու արձակ էջերը: Երկրորդ բաժինն ընդգրկում է հումորեսկներ, ինչպես նաև երգիծական մանրապատումներ ու շրջիկ կատակներ, որոնց մի մասը հեղինակի ինքնուրույն գործերն են, մի մասն էլ թարգմանություններ են ճանաչված երգիծաբանների ստեղծագործություններից:

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Երկրի ոստայնը», Թոմաս Վուլֆ

«Վուլֆյան խոսքի կերտվածքը հիշեցնում է Հոմերոսին,— դա հնադարի երգասացի ասք֊արտասանություն է». Մալքոլմ Քաուլիի այս արտահայտությունը լավագույնս բնութագրում է ամերիկյան գրականության հսկայի՝ Թոմաս Վուլֆի (1900-1938) ողջ գրականությունը։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Մարդկային կատակերգություն», Վիլյամ Սարոյան

Իթաքա, Կալիֆոռնիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ. Մաքոլիների ընտանիքի առօրյա կյանքի դրվագներում պատերազմական աղետաբեր տարիների իրականության և երազանքի հակադրությունն է, Ամերիկա ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների հույսներն ու պայքարը, անհատի հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման սարոյանական այնքան ծանոթ մոտիվները։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------


«Իմ անունը Արամ է», Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյանի հեղինակությամբ առաջին անգամ 1940թ. լույս տեսած կարճ պատմվածքների այս ժողովածուում պատմություններ են հայ արմատներ ունեցող տղայի՝ Արամ Ղարօղլանյանի և նրա հարազատների մասին, որոնք բնակվում են ԱՄՆ֊ի Ֆրեզնո քաղաքում։

ՎԱՃԱՌՔՈՒՄ՝ ePub, Kindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Հավերժի ճամփորդը», Գևորգ Էմին

«Հավերժի ճամփորդը» գրքույկում Գևորգ Էմինը (1919-1998) արձակ շարադրանքով, բայց բանաստեղծական շնչով, փորձել է ցույց տալ հայ ժողովրդի դարավոր պայքարը հանուն լուսավոր գալիքի և նրա վերածննդի փառավոր տարիները։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Անկում», Ալբեր Կամյու

Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, թատերգակ, էսսեիստ և փիլիսոփա Ա. Կամյուի (1913-1960) «Անկում» վիպակը լույս տեսավ 1956 թվականին։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի. ինչպես նշվել է՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Ա. Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնական խնդիրը համատարած անկման պատմություն կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացումի հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------

«Օտարը», Ալբեր Կամյու

1942-ին լույս տեսած «Օտարը» (հայտնի է նաև «Օտարականը» անվամբ) վիպակի գլխավոր հերոսի համար անընկալելի են կյանքի ձևականություններն ու պայմանականությունները: Նա «աբսուրդի մարդ է», և բախումը հասարակության հետ անխուսափելի է: Պատահական սպանության համար դատապարտվելով մահվան՝ նա միայն մահապատժից առաջ է ձեռք բերում հոգևոր ազատությունը։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------

«Ճանճերի տերը», Վիլյամ Գոլդինգ

«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արդի խոշորագույն արձակագրի լավագույն ստեղծագործությունը։ Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------

«Գավրոշ», Վիկտոր Հյուգո

Ֆրանսիացի հռչակավոր գրող Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպի (1862) այս հատվածը պատմում է անապաստան տղայի՝ Գավրոշի մասին։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile





--------------------------------------------------------------------------------


«Մի հայտարարված սպանության խրոնիկա», Գաբրիել Գարսիա Մարկես

«Մոգական ռեալիզմի» կարկառուն դեմքերից մեկի՝ Գ. Գ. Մարկեսի (1928-2014) վիպակը շարունակում է «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշուն» վեպերի գեղագիտական խնդիրը՝ ֆանտաստիկայի և հեքիաթային պատումի հնարքներով պատկերել կյանքը, տալ նրա հավաստի պատկերը։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi



--- ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ. XX ԴԱՐ---



«Վերջին հանդիպում», Իլֆ և Պետրով

Հրատարակությունը ներառում է խորհրդային գրող-համահեղինակներ Իլֆ և Պետրովի 1932-1935 թթ. գրված պատմվածքներ, որոնք հայերենով առաջին անգամ լույս են տեսել 1963-ին՝ Հայպետհրատի նախաձեռնած «Պատմվածքներ XX դար» մատենաշարով։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Օդեսյան պատմվածքներ», Իսահակ Բաբել

Հրատարակությունը ներառում է 1964-ին Հայպետհրատի «Պատմվածքներ. XX դար» մատենաշարով հրատարակված Իսահակ Բաբելի օդեսյան շարքի (1925-1938) պատմվածքներից մի քանիսը։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi



--------------------------------------------------------------------------------

«Արջ-Ջոննիի ականջները», Ջոն Սթայնբեք

Գրքում ներառված են Ջոն Սթայնբեքի հայերեն թարգմանված պատմվածքները։

ԱՆՎՃԱՐ՝ ePubKindle Mobi






--------------------------------------------------------------------------------


--- ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄԱՏԵՆԱՇԱՐ---


«Անտառի գանձը», Հերբերթ Ուելս

Նշանավոր անգլիացի գրող, հրապարակախոս Հ. Ջ. Ուելսը (1866-1946) ծնվել է Լոնդոնց քիչ հեռու գտնվող Բրոմիլ փոքրիկ քաղաքում, նպարավաճառի ընտանիքում։ Եղել է ուսուցիչ, այնուհետև Լոնդոնի համալսարանի լաբորատորիայի գիտական աշխատող։ Սկսել է տպագրվել 1890֊ականներից։ Հայ ընթերցողին ավելի հայտնի են Հերբերթ Ուելսի «Անտեսանելի մարդը», «Պատերազմ օդում» գիտաֆանտաստիկ վեպերը, «Ռուսաստանը մշուշի մեջ» ակնարկը։ Գրքում մեկտեղված են հեղինակի՝ հայերենով լույս տեսած բոլոր պատմվածքները։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------

«Իմ ժամացույցը», Մարկ Տվեն

Ամերիկացի արձակագիր Մարկ Տվենի (1835-1910) պատմվածքներում Ամերիկան է, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի։


ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile




--------------------------------------------------------------------------------

«... Եվ այդ շուրթերը, աչքերը կանաչ», Ջերոմ Դ. Սելինջեր

Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերի (1919-2010) երկերը զգալի ազդեցություն են թողել 20-րդ դարի երկրորդ կեսի մշակույթի վրա։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման պատանիների կյանքն է, նրանց և շրջապատող իրականության փոխհարաբերությունը։ Հրատարակությունը ներառում է գրողի պատմվածքները, որոնք հայերենով լույս են տեսել «Հայպետհրատի» «Լավագույն պատմվածքի մատենաշարով»։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------


«Գիտա-ֆանտաստիկ երկու պատմվածք», Ս. Լեմ, Ա. Իննես

Լեհ ֆանտաստ Ստանիսլավ Լեմի (1921-2006) և բրիտանացի ֆանտաստ Ալան Իննեսի (Էդվին Չարլզ Տաբ, 1919-2010)՝ «Հայպետհրատի» «Լավագույն պատմվածքի մատենաշարով» լույս տեսած պատմվածքները անցյալ դարի հիսունականների գիտա-ֆանտաստիկ գրականության լավագույն նմուշներից են։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile


--------------------------------------------------------------------------------


«Տաք գետը», Էրսկին Քոլդուել

Ամերիկացի արձակագիր Էրսկին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Գրական գործունեությունը սկսել է 1929-1933 թթ. տնտեսական ճգնաժամի շրջանում։ Առաջին վեպը («Ծխախոտի ճանապարհ») լույս է տեսել 1932թ.։ Քոլդուելը 20-րդ դարի ամերիկացի հինգ նշանավոր գրողներից է (Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, Սարոյան, Քոլդուել)։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------


«Վերջին տերևը», Օ. Հենրի

Հրատարակությունն ընդգրկում է ամերիկացի հայտնի գրող Օ. Հենրիի (Վիլյամ Սիդնի Փորթըր, 1862-1910) մինչև այժմ հայերենով լույս տեսած բոլոր պատմվածքները։ Դրանք աչքի են ընկնում հնարամիտ ֆաբուլայով, անակնկալ լուծումներով, զվարճալի հումորով։ Օ. Հենրիի հերոսները հասարակ ամերիկացիներն են՝ առաջին հայացքից աննշան, բայց իրավմամբ ուշադրության արժանի ու երջանիկ լինելու իրավունքով։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

--------------------------------------------------------------------------------


«Ոսկե կիրճը», Ջեկ Լոնդոն

«Ոսկե կիրճը» ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի (1876-1916) «ոսկու տենդի» թեմայով պատմվածքների շարքից է։ Ինչպես և այս շրջանի մյուս պատմվածքներում, գլխավոր թեման այստեղ ոչ թե պայքարն է ոսկու համար, այլ մարդու մեջ մարդկայինը, կյանքի նկատմամբ սերը պահելու ձգտումը:

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile


--------------------------------------------------------------------------------


«Թենդի», Շերվուդ Անդերսոն

Շերվուդ Անդերսոնը մեծ ազդեցություն է թողել 1920-ական թվականներին ասպարեզ իջած ամերիկացի գրողների վրա։ 1956թ. Ու. Ֆոլկները երախտագիտությամբ ու արդարացիորեն հայտարարում էր. «Նա իմ սերնդի ամերիկյան գրողների հայրն է եղել։ Նա երբեք ըստ արժանվույն չի գնահատվել»։Հրատարակությունում ներառված են Շ. Անդերսոնի մինչև այժմ հայերենով լույս տեսած բոլոր պատմվածքները։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile


--------------------------------------------------------------------------------


«Վալտեր Շնաֆսի արկածը», Գի դը Մոպասան

Ֆրանսիացի նշանավոր գրող Անրի Ռենե Ալբերտ Գի դը Մոպասանի (1850-1893) պատմվածքներում դարաշրջանի առօրյան է. դրանցում մարդասիրությունը, ազնվությունը հակադրվում են եսասիրության ձգտումներին, կեղծավորությանն ու նենգությանը։ Հայ ընթերցողներին հայտնի են գրողի «Մահվան պես հզոր» (1961), «Սիրելի բարեկամ» (1953), «Մի կյանք» (1906, 1951) վեպերը։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile

-------------------------------------------------------------------------------


«Բիլբրուկ», Վոլֆգանգ Բորխերտ

Կարճատև կյանքի պատճառով (1921-1947) Վոլֆգանգ Բորխերտը թողել է փոքրաթիվ ստեղծագործություններ։ Սակայն դրանք լայն տարածում են գտել նրա մահից հետո և խոշոր աղդեցություն թողել ետպատերազմյան տարիների գերմանական գրականության վրա։ Բորխերտի ստեղծագործությունների հիմնական մոտիվն է՝ «Այլևս պատերազմ չլինի»։

ԱՆՎՃԱՐ՝ ePub, Kindle Mobile



--- ԱՆՎՃԱՐ ԱՅԼ ԷԼ.ԳՐՔԵՐ---
Ռոբերտ Շեքլի, «Մտքի բուրմունքը», ePubKindle Mobi
Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»ePub, Kindle Mobi
Էռնեստ Հեմինգուեյ, «Կիլիմանջարոյի ձյուները»ePub, Kindle Mobi
Ջորջ Օրվել, «Անասնաֆերմա», ePub, Kindle Mobi
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», ePubKindle Mobi
Ռիչարդ Բախ, «Պատրանքներ։ Ակամա Փրկչի արկածները», ePubKindle Mobi
Ֆրանսուազ Սագան, «Բարև թախիծ», ePub, Kindle Mobi
Ռեյ Բրեդբերի, «451° ըստ Ֆարենհայթի», ePubKindle Mobi
Ռեյ Բրեդբերի, «Կնոջ ճիչը», ePubKindle Mobi

No comments:

Post a Comment