ՅԱՎՐՈՒՀՐԱՏ eBooks

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ նախագիծը նպատակ ունի խթանել հայերեն էլեկտրոնային գրքերի ստեղծումը և տարածումը և, ընդհանրապես, էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում՝ լինելով առաջիններից մեկը այս ոլորտում։

Project Yavruhrat is the first provider of free eBooks in Armenian. Yavruhrat's mission is to encourage the creation and distribution of Armenian eBooks.

Այս էջում կարող եք գտնել հայերենով էլեկտրոնային գրքեր (eBooks) ՅԱՎՐՈՒՀՐԱՏ հրատարակչությունից, որոնք epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։

ԱՆՎՃԱՐ որոշ էլեկտրոնային գրքեր կարելի է ներբեռնել այս էջից՝ տե՛ս ամենաներքևում։

Դպրոցական արտադասարանական ընթերցանության համար ԱՆՎՃԱՐ էլեկտրոնային գրքեր կարող եք գնտել ԱՅՍՏԵՂ։

Էլեկտրոնային գրքերը մեկ միասնական փաթեթում, որպես OPDS գրացուցակ, կարող եք օգտագործել ԱՅՍՏԵՂԻՑ։

Ուզում եք աջակցե՞լ նախագծին՝ ՓՈՐՁԵՔ ԱՅՍՏԵՂ։


--- ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ---

«Մերթ ինձ, մերթ քեզ կամ երկնագույն Ռոնդո», Վահան Երկնեշյան

Գիրքն արտասովոր ապրումներով մարդկանց մասին է։ Դժվարին իրավիճակում գլխավոր հերոսը փորձում է գտնել սիրո մեջ սեփական ձախողումների պատճառները։ Ճանապարհը, որով ընթանում է նա, փոխկապակցված հանգամանքների խրթին թնջուկ է, որը սակայն միաժամանակ անսպասելի բացահայտումների աղբյուր է և տանում է դեպի «Աթենական դպրոց»։ Գրքում այս ամենը ներկայացված է պատկերավոր դրվագների, այլաբանության և իրապատումի յուրատեսակ համադրությամբ։

Google Play - Apple iBooksAmazon

--------------------------------------------------------------------------------

«Ձեռք ետ տար ցավի վրայից», Վանո Սիրադեղյան

Գիրքն ամփոփում է տաղանդավոր արձակագրի 1977-1987 թթ. տարբեր ժանրերի (պատմվածք վիպակ, էսսե) ստեղծագործությունները՝ հրատարակված «Կիրակի» (1983), «Ծանր լույս» (1987) և «Շատ չհամարվի» (1993) ժողովածուներում։

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Խաղք ու խայտառակ աշխարհ», Լեռ Կամսար

Ժողովածուն ամփոփում է հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի (1888-1965) քաղաքական սատիրան։ Ստեղծագործություններն ընտրվել են բռնադատման տարիներին արգելված և մասամբ ոչնչացված «Անվավեր մեռելներ» (1924)‚ «Ազգային այբբենարան» (1926)‚ «Վրիպած արցունքներ» (1934) և 1959-ին լույս տեսած «Գրաբար մարդիկ» ժողովածուներից։ Ընդգրկված են նաև անտիպ գործեր։

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Ծանր լույս», Վանո Սիրադեղյան

Անձնական երջանկության, անձնական ճշմարտության եզրերը հասարակական կյանքի հետ զուգահեռվում ու նաև ունենում են բախումներ։ Մարդկային ճակատագրի համար մեծ նշանակություն են ձեռք բերում երբեմն երկրորդական թվացող փաստերն ու դեպքերը, և գոյության իրարամերժ ընթացքի մեջ առաջնայինը մնում է ապրածի իմաստավորումը, պարտքի զգացումը հասարակության, նաև իր իսկ խղճի առջև։

Google Play - Apple iBooks - Amazon


--------------------------------------------------------------------------------


«Կիկոսի վերադարձը», Արմեն Օհանյան

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները։ Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ՝ ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»)։ Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ՝ նա վերաիմաստավորում է անցյալը՝ հայ արձակում տարածք բացելով թե՛ հին, թե՛ նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»)։

Google Play - Apple iBooks - Amazon


--------------------------------------------------------------------------------

«տղա հավանելու վերջը», Տաիշա Աբելար

Ժողովածուն ծաղկաքաղ է երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից, որոնցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ «կենդանի» թափառող լեզվի, վերածվում ենք ինքնության որոնման յուրօրինակ արահետների։ Համանուն հերոսուհու արկածները՝ մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ՝ շաղախված թաքուն լիրիզմով, առաջարկում են նոր ու թարմ մի հայացք՝ ուղղված այսօրվա մարդուն և նրա իրականությանը։ Գ.Ս.

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Լեթարգիական արթնություն», Էդուարդ Հարենց

Հեղնակի բանաստեղծությունների արդեն հինգերորդ ժողովածուն է, որն արժանացել է Իրինա Գյուլնազարյանի (ԱՄՆ) անվան բարեգորածական հիմնադրամի երիտասարդ բանաստեղծների առաջին կարգի մրցանակի (2013)։ Հարենցը «Գրեթերթի» քառակի մրցանակակիր է՝ 2007, 2009, 2011 թթ. լավագույն բանաստեղծություն և լավագույն թարգմանություն անվանակարգերում։

Google Play - Apple iBooks - Amazon


--------------------------------------------------------------------------------

«Հետմիջօրե», Դիեգո Տատյան

Արգենտինահայտ փիլիսոփա և արձակագիր Դիեգո Տատյանը առաջին անգամ է ընթերցողին ներկայանում հայերենով։ Հրատարակությունն ընդգրկում է հեղինակի «Առանց թռչունների մի տեղ» (1998), «Դռների ետևում» (2003), «Աներևակայելի էրոտիզմ, (բաբուին)» (2005) և «Տան վերջին քնողը» (2007) ժողովածուներից քաղված 18 պատմվածք։ Տատյանի արձակը հիմնված է փիլիսոփայական պարադոքսի վրա։ Նա, անկասկած, Արգենտինային հատուկ «փիլիսոփայական ֆանտաստիկայի» ավանդույթների շարունակողն է։

Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Օրիոնի գոտի», Առաքել Սեմիրջյան

Գրքում ամփոփված պատմվածքները 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գեղարվեստականացման փորձեր են։ Հեղինակը ընթերցողին է փոխանցում այդ օրերի իր տպավորությունները, ապրումներն ու մտքերը։

Google Play - Apple iBooks - Amazon
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePub, Kindle Mobi
--------------------------------------------------------------------------------

«XX դարի անգլիագիր արձակ, թարգմանությամբ Լիլիթ Գալստյանի»

Ժողովածուն ներկայացնում է XX դարի ամերիկյան, կանադական և անգլիական արձակի տասներեք հեղինակների, որոնց ստեղծագործություններն իրենց նշանակալի հետքն են թողել համաշխարհային գրականության և հատկապես ժամանակակից արձակի զարգացման վրա: Հեղինակների մեծ մասը հայերեն թարգմանվում է առաջին անգամ։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks - Amazon
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePub, Kindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Երկնքից երեք հեքիաթ ընկավ», Լիլիկ Ստեփանյան

Փոքրիկ այս ժողովածուն Լիլիկ Ստեփանյանի գրական երախայրիքն է։ Հեղինակը մասնագիտությամբ հեռուստալրագրող է, աշխատում է որպես խմբագիր, դասավանդում է։ Գրքույկը կազմված է «Աղբյուր» («Պիոներ») ամսագրում տարիներ առաջ հրատարակած երեք հեքիաթից։

Google Play - Apple iBooks - Amazon
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

"The Least of the Minority", Arakel Semerjian

Among the 4 books of the author, this is the first translated book. These are short stories and philosophical thoughts of the author about life, love, faith and friendship.

ԳՆԵԼ՝ Amazon, Google Play, Apple iBooks



--------------------------------------------------------------------------------

«Շատ չհամարվի», Վանո Սիրադեղյան

Հրատարակությունն ընդգրկում է հայ ժամանակակից արձակագիր Վանո Սիրադեղյանի պատմվածքները («Գառ-ախպերիկ», «Լուսնալույս», «Ամեն տարվա գոճին», «Բուքը, երգը, երեխան», «Շատ չհամարվի», «Ծուխը մարեց», «Մի ճապրուկ փող», «Սեր առ սառնարանը «Սարատով»»)։ «1988-ին գրիչը ցած է դրել ի՜նչ խնամքոտ ու անվրեպ ձեռք, ճշմարիտ պատմումի ի՜նչ տիրական դեմք է ետ քաշվել գրականությունից...»,- այս ժողովածուի առաջաբանին տարիներ անց հավելելու էր Հրանտ Մաթեւոսյանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Կիրակի», Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանի պատմվածքների «Կիրակի» ժողովածուն արձակագրի առաջին գիրքն է՝ հրատարակված 1983-ին։ Հերոսներն այստեղ պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին՝ ուրույն դրսեւորումներով, ինքնատիպ ներաշխարհով։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------


Հրապարակ նկուղ, Գևորգ Տեր-Գաբրիելյան

Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Иллюминация», Ара Недолян

Один из читателей назвал его «роман с жизнью». Герой в глубине души не считает себя изначально связанным с другими людьми, с человечеством, и воспринимает выпавшую ему жизнь не вполне всерьез, не вплотную, и убежден в том, что в его силах – или, по крайней мере, возможно – всю ткань жизни чудесно преобразовать в соответствии со своим внутренним зрением, со смутным воспоминанием, или предвосхищением, некой иной, блистательной и насыщенной, фиолетово-золотистой реальности.

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Մեծ մայրս», Ֆեթհիյե Չեթին

Հուշագրական այս վիպակում Ֆեթհիյե Չեթինը վերապատմում է իր տատի կյանքն ու հուշերը։ Տատը, որին շրջապատում բոլորը գիտեին որպես մուսուլման թրքուհի՝ Սեհեր անունով, կյանքի վերջին տարիներին խոստովանում է թոռանը, որ ինքն իրականում հայ է, մինչև 1915թ. քրիստոնյա է եղել, իր իսկական անուն-ազգանունը Հերանուշ Կատարյան է։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks - Amazon

--------------------------------------------------------------------------------

«Հեքիաթներ»,Ղազարոս Աղայան

Հրատարակությունն ընդգրկում է Ղազարոս Աղայանի շուրջ երկու տասնյակ հեքիաթներ, այդ թվում՝ հայ հեքիաթագրության լավագույն նմուշներ համարվող «Անահիտը», «Արեգնազանը», «Հազարան բուլբուլը», «Վիշապին հաղթողը», «Եղեգնուհին»: Մանուկների համար գրած նրա այս և բազմաթիվ այլ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:


--------------------------------------------------------------------------------

«Գիշեր և հուշեր», Վահան Տերյան

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Գիշեր և հուշեր» շարքը (1908-1911)։ Այս շարքում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշնան» և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Մթնշաղի անուրջներ», Վահան Տերյան

Բանաստեղծությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

--------------------------------------------------------------------------------

«Քաղաքավարութեան վնասները», Յակոբ Պարոնեան

«Քաղաքավարության վնասները» (1886-87 թթ.) կենցաղային սյուժեների մի շարք է, որն ընդգրկում է 19 նովել՝ արտաքուստ՝ զավեշտական, սակայն իրականում՝ տխուր ու տագնապալի:

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks




--------------------------------------------------------------------------------

«Ռոբին Հուդ»

Պատմություն մի նետաձիգի մասին, որը Շերվուդ անտառում թեթևացնում է հարուստների քսակները, օգնում աղքատներին, խնջույք անում արքայի եղջերուներով ու իրեն անվանում Ռոբին Հուդ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


----------------------------------------------------------------------------


«Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգության հիմնահարցը 1901-1906 թթ.», Հովհաննես Հովհաննիսյան

Մենագրությունը նվիրված է 20-րդ դարասկզբին Հայ առաքելական եկեղեցում սկիզբ առած բարենորոգչական շարժման քննական վերլուծությանը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------

Եղիշե Չարենց, «Երկիր Նաիրի»

Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»: Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել Երևանում, 1926թ.։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks - Amazon

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»

Գրքում զետեղված են հայ մեծագույն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ։ Հեքիաթների մի մասը հայկական ժողովրդական հեքիաթների մշակումներ են («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), մյուսները փոխադրություն են այլ ժողովուրդների հեքիաթներից («Անգին քարը», «Կարմիր Ծաղիկը», «Աներևույթ թագավորությունը», և այլն):

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Բալլադներ»

Գիրքն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի երկու տասնյակից ավելի բալլադներ՝ «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղրը», «Չարի վերջը», «Թագավորն ու չարչին», «Փարվանան», «Ախթամարը» և այլն։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------


Հովհաննես Թումանյան, «Պոեմներ»

Հրատարակությունն ընդգրկում է Հովհաննես Թումանյանի գրական ժառանգության կարևոր հատվածներից մեկի՝ պոեմների մեծ մասը («Անուշը», «Լոռեցի Սաքոն», «Թմբկաբերդի առումը», «Մարոն», «Դեպի անհունը», «Պոետն ու մուսան» և այլն)։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks


-----------------------------------------------------------------------------

Հովհաննես Թումանյան, «Սասունցի Դավիթը»

Գիրքը ներառում է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի Դավթի ճյուղի՝ Հովհաննես Թումանյանի մշակումը (1903թ.)՝ Հակոբ Կոջոյանի զարդանկարներով։

ԳՆԵԼ՝ Google PlayApple iBooks



-----------------------------------------------------------------------------

Հակոբ Պարոնյան, «Մեծապատիվ մուրացկանները»

Երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիր Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը (1887թ.) հայ գեղարվեստական արձակի դասական երկերից է: Դեպքերի հանգուցակետում Աբիսողոմ աղան է՝ ամուսնանալու նպատակով Տրապիզոնից Կոստանդնուպոլիս եկած մի մեծահարուստ, որը զուրկ է հոգեկան ու մտավոր հետաքրքրություններից, անտարբեր՝ ազգի և մարդկության ճակատագրի հանդեպ։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

Րյունոսկե Ակուտագավա, «Թավուտում»

Գիրքն ընդգրկում է ճապոնացի արձակագիր, ճապոնական նոր գրականության դասական, կարճ պատմվածքներ մեծ վարպետ Ռյունոսկե Ակուտագավայի «Ռասյոմոնի դարպասը», «Տարօրինակ պատմություն», «Օրիորդ Ռոկունոմիան», «Թավուտում» պատմվածքները՝ Նորայր Ադալյանի թարգմանությամբ։ Ակուտագավայի անվամբ է կոչվում Ճապոնիայում գրական ամենահեղինակավոր մրցանակը։

ԳՆԵԼ՝ Google Play - Apple iBooks

-----------------------------------------------------------------------------

«Սուրբ Ծննդեան երգը», Չարլզ Դիկենս

ԱՌԱԿ-29 բարեգործական հիմնադրամը և ՅԱՎՐՈՒՀՐԱՏ-ը Ամանորի նախաշեմին ձեզ են նվիրում Չարլզ Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը: Այն գծուծ ու մռայլ ծերուկ Էբենիզր Սքրուջի մասին է, որին բացի փողից ոչինչ չէր հետաքրքրում։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ - ePub, Kindle Mobi


-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Մարաթոն»

Վեպը առաջին անգամ լույս է տեսել 1969թ.։ Գեղեցիկ ու մաքուր սիրո, ընկերասիրության և կյանքի մարաթոնյան վազքի ընթացքում հանդիպող մեծ ու փոքր խոչընդոտների մասին պատմող այս վեպը հիմա էլ չի կորցրել իր արդիականությունն ու կարևորությունը։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePub, Kindle Mobi
kalantarian.org (ePub, mobi)

-----------------------------------------------------------------------------

Արտաշես Քալանթարյան, «Խոստովանություն»

Հրատարակությունն ընդգրկում է Արտաշես Քալանթարյանի (1931-1991) «Կանխամտածված սպանություն», «Գրվեց ապառաժ քարին», «Հանրապետության օրինակելի քաղաքացին», «Մովսես ապերը» և «Սիրի՛ր մերձավորիդ» վիպակները, որոնք նվիրված են մեր կյանքի տարբեր կողմերին, մարդկային բարդ փոխհարաբերություններին. նրանցից յուրաքանչյուրը իսկապես յուրօրինակ մի խոստովանություն է։

ԱՆՎՃԱՐ՝ Google Play - Apple iBooks
ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Սև քառակուսի կարմիր անապատում», Նորայր Ադալյան

Վեպն արժանացել է 2009թ. ՀՀ նախագահի գրականության մրցանակին։ Վեպում հեղինակը բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը։ «Ցեղասպանության տեսիլքները մշտապես ներկա են իմ ստեղծագործական կյանքում, եթե նույնիսկ դրանք որևէ ժանրով չեմ վավերագրում: Իմ մեջ են իբրև արթուն զգացմունք, ժողովրդից ինձ ժառանգված հիշողություն, կենդանի ցավ ու տառապանք»։ Ն. Ադալյան։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝ ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Դևը արթնացավ», Վահե Քաչա

Հայազգի ֆրանսագիր գրող Վահե Քաչան (Խաչատուրյան) ժամանակակից ֆրանսիական գրականության գնահատված և սիրված դեմքերից է։ Վահե Քաչան իր պատվավոր և արժանի տեղն ունի ֆրանսիական արդի գրականության մեջ Էրվե Բազենի, Կլոդ Սիմոնի, Միշել Բյուտորի և ֆրանսիացի մյուս անվանի գրողների կողքին։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Արարչի ութերորդ օրը», Վահե Քաչա

Վիպակի առանցքը մահվան թեման է: Քաչան արծարծում է էքզիստենցիալիստական՝ կյանքը մահվանը հաշտեցնող մոտիվը։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi




--------------------------------------------------------------------------------

«Գավազանը», Վահե Քաչա

Հրատարակությունն ընդգրկում է ֆրանսագիր հայ արձակագիր Վահե Քաչայի (1928-2003) «Գավազանը» վիպակը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ։ Վիպակի առանցքում մահվան թեման է. «Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն...»։ Կստիպի արդյոք մահվան սպառնալիքը ատենակալներին վերանայել Ֆրեդ Գեստարմուսի դատավճիռը...

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------
«Գիշատիչների խնջույքը», Վահե Քաչա

Վիպակի իրադարձությունները տեղի են ունենում 1942թ.՝ օկուպացիայի շրջանի Փարիզում՝ Բրիժիտ Մանսենի տարեդարձի օրը։ Քաչան իր հերոսներին այսպես կոչված, «սահմանային իրավիճակի» մեջ է դնում, որից հետո խնամքով հանում է նրանց դիմակները։



ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------


«Ակն ընդ ական», Վահե Քաչա

«Ակն ընդ ականը» հայազգի ֆրանսագիր գրող Վահե Քաչայի (Խաչատուրյան, 1928-2003) գլուխգործոցներից է։ Այս վիպակի համար 1957թ. Քաչան արժանացել է Ֆրանսիայում օտարազգի գրողներին տրվող ամենահեղիանակավոր՝ Ռիվարոլի մրցանակի։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Երկրացիները», Ռեյ Բրեդբերի

Հրատարակությունն ընդգրկում է ամերիկյան հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերիի մինչև այժմ հայերեն հրատարակված բոլոր պատմվածքները՝ թվով տասնմեկը։ Դրանցում հեղինակը պատկերում է գիտատեխնիկական հեղափոխության բուռն աճի և մարդու բարոյական «հասունացման» խզման հնարավոր հետևանքները, մտորում ապագայի քաղաքակրթության մասին՝ ստեղծագործության մեջ միահյուսելով ֆանտաստիկայի, հեքիաթի ու փիլիսոփայական այլաբանության տարրերը։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Բաժակաճառ», Արմենակ Ավետիսյան

Այս ժողովածուն Արմենակ Ավետիսյանի երկրորդ գիրքն է: Ինչպես առաջին՝ «Գրելու հաճույքը» (1994) գրքում, այնպես էլ այստեղ հեղինակն ի մի է բերել իր տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքը: Գրքի առաջին բաժնում զետեղված են հեղինակի հայրենասիրական, խոհա֊քնարական, սիրային թեմաներով գրված բանաստեղծությունները ու արձակ էջերը: Երկրորդ բաժինն ընդգրկում է հումորեսկներ, ինչպես նաև երգիծական մանրապատումներ ու շրջիկ կատակներ, որոնց մի մասը հեղինակի ինքնուրույն գործերն են, մի մասն էլ թարգմանություններ են ճանաչված երգիծաբանների ստեղծագործություններից:

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Ավազուտների կինը», Կոբո Աբե

Ճապոնացի նշանավոր գրող Կոբո Աբեի (1924-1993) «Ավազուտների կինը» վեպը մարդու մենության և օտարացման մասին է։ Այն պատմություն է, թե ինչպես ուսուցիչը, տարված միջատներ հավաքելով, հայտնվում է հեռավոր մի գյուղում, ընդունում միայնակ կնոջ տանը գիշերելու հրավերը, ու, բանտված մնալով փոսում, սկսում է վերաիմաստավորել իր կյանքի շատ կողմեր։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi

--------------------------------------------------------------------------------

«Երկրի ոստայնը», Թոմաս Վուլֆ

«Վուլֆյան խոսքի կերտվածքը հիշեցնում է Հոմերոսին,— դա հնադարի երգասացի ասք֊արտասանություն է». Մալքոլմ Քաուլիի այս արտահայտությունը լավագույնս բնութագրում է ամերիկյան գրականության հսկայի՝ Թոմաս Վուլֆի (1900-1938) ողջ գրականությունը։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi


--------------------------------------------------------------------------------

«Մարդկային կատակերգություն», Վիլյամ Սարոյան

Իթաքա, Կալիֆոռնիա, Երկրորդ համաշխարհային պատերազմ. Մաքոլիների ընտանիքի առօրյա կյանքի դրվագներում պատերազմական աղետաբեր տարիների իրականության և երազանքի հակադրությունն է, Ամերիկա ներգաղթյալների երկրորդ սերնդի ներկայացուցիչների հույսներն ու պայքարը, անհատի հոգևոր գեղեցկության, սիրո ու բարու հաստատման սարոյանական այնքան ծանոթ մոտիվները։

ԱՆՎՃԱՐ, ՅԱՎՐՈՒՀՐԱՏ՝  ePubKindle Mobi



--- ԱՆՎՃԱՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ---
Ռիչարդ Բախ, «Պատրանքներ։ Ակամա Փրկչի արկածները», ePubKindle Mobi
Ռեյ Բրեդբերի, «451° ըստ Ֆարենհայթի», ePub, Kindle Mobi
Ռեյ Բրեդբերի, «Կնոջ ճիչը», ePubKindle Mobi
Էռնեստ Հեմինգուեյ, «Ծերունին և ծովը»ePub, Kindle Mobi
Էռնեստ Հեմինգուեյ, «Կիլիմանջարոյի ձյուները»ePub, Kindle Mobi
Ջորջ Օրվել, «Անասնաֆերմա», ePub, Kindle Mobi
Անտ. դը Սենտ Էքզյուպերի, «Փոքրիկ իշխանը», ePubKindle Mobi

Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը», ePubKindle Mobi
Ֆրանսուազ Սագան, «Բարև թախիծ», ePub, Kindle Mobi
Ջեյմս Ջոյս, «Դուբլինցիներ», ePubKindle Mobi
Պաուլո Կոելյո, «Ալքիմիկոսը», ePubKindle Mobi
Լ. Ֆրենք Բաում, «Օզի կախարդը», ePubKindle Mobi
Ալբեր Քամյու, «Ժանտախտը», ePub, Kindle Mobile

--- ՇՈՒՏՈՎ ---
Հովհաննես Թումանյան, «Պատմվածքներ»
Վահան Թոթվենց, «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»
Արթուր Կոնան Դոյլ, «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»
Արթուր Կոնան Դոյլ, «Չորսի նշանը»
Միգել Սերվանտես, «Դոն Կիխոտ»
Ավետիս Հարությունյան, «Երկիր։ Ցպահանջ...։ Գյադաների ժամանակը»
Ակսել Բակունց, «Մթնաձոր»
Վահան Տերյան, «Հատընտիր»
Մուրացան, «Գևորգ Մարզպետունի»
Րաֆֆի, «Խենթը»
Եղիշե Չարենց, «Էպիքական պոեմներ»
Երվանդ Օտյան, «Ընկեր Բ. Փանջունի»

--- ՄԻԳՈՒՑԵ ՆԱԵՎ ---
Հրանտ Մաթևոսյան, «Մի ուրացեք ձեր եղբորը»
Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»
Հրանտ Մաթևոսյան, «Աշնան արևը»
Հրանտ Մաթևոսյան, «Մենք ենք, մեր սարերը»
Հրանտ Մաթևոսյան, «Ի սկզբանե էր բանն...»

Պարույր Սևակ, «Անլռելի զանգակատուն» (Գ.Խանջյանի նկարազարդումներով)
Պարույր Սևակ, «Պոեմներ» (Եվ այր մի Մաշտոց, Նահանջ երգով, Allo Մայակովսկի, Լուսին, Քարտաշը, Ուշացած իմ սեր, Երգ երգոց, Եռաձայն պատարագ, Անհաշտ մտերմություն, Հավատարմությունը սրտի արատ չէ, Ֆրանչեսկա դա Ռիմինի)
--

No comments:

Post a Comment