tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post8924466988589395939..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Իմաստուն նախագահ եմ ուզում՝ իմ ու ձեր քվեներովyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger2125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-41963398633277147272011-03-04T18:49:19.826+04:002011-03-04T18:49:19.826+04:00Marat jan, um kntrerir hima vorpes qez naxagah?Marat jan, um kntrerir hima vorpes qez naxagah?Garo Tahmaznoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-28650582218704774002010-08-23T00:52:57.491+05:002010-08-23T00:52:57.491+05:00Garo Tahmaz-ին՝ Հետաքրքիր հարց էր, ում կընտրեի։ Ան...Garo Tahmaz-ին՝ Հետաքրքիր հարց էր, ում կընտրեի։ Անսպասելի, որովհետև պատասխան չունեմ։ Երևի կամ միգուցե սպասում եք, որ կպատասխանեմ Լևոն Տեր-Պետրոսյանին ։)))) Եթե առաջին վայրկյանից չպատասխանեմ, երկար պիտի մտածեմ։ Ես ամբոխի մի մաս եմ, ամբոխային տրամադրությունների կրող, երբեմն ոչ բանական ու ոչ գիտակից։ Խնդիրը նախագահի մեջ չէ, ավելի շուտ նախագահի անձի մեջ չէ, այլ նախագահի ինստիտուտի։ Ինձ ավելի շուտ համակարգն է հետաքրքրում ու համակարգի կառուցումը։ Նախագահը մարդ է, թույլ, ուժեղ, կաշառակեր, ապուշ, ապուշագույն, հիմար, դեբիլոտ, իր ցանկություններին գերի, ինչպես մեզանից շատերը կամ յուրաքանչյուրը՝ այս կամ այն չափով։ Իսկ ահա նախագահականը՝ սա արդեն հավաքական գիտակցություն է։ Ես հավաքականը կընտրեի։ Իսկ ավելի կոնկրետ՝ երևի թե Դավիթ Հարությունյանին, նա կարծես թե մեկ այլ իրականության մեջ է մեծացել։) Ես քաղաքականությունից հեռու եմ, ինձ իմ մասնագիտությունը լրիվ «վզով է» ու պետությանը հավատարիմ ու հայրենիքին հավատարիմ լինելը իմ մասնագիտության մեջ լավ, հնարավորինս լավ, եթե տարբերակ կա, ապա լավագույնններից մեկը լինելն է։ Սա է պետության, հայրենասիրության ընկալման իմ մոդուսը։ Ես ենթադրում եմ, որ մյուսներից յուրաքանչյուրը ճիշտ նույն կերպ է մոտենում իր մասնագիտությանն ու պետությանը։ Ու ես կարող եմ վստահել մյուսներին ու նրանք էլ կարող են վստահել ինձ՝ մեզանից յուրաքանչյուրի ոլորտում։ Ես հանգիստ կքնեմ, որովհետև զինվորը կկռվի, իսկ զինվորը հանգիստ կկռվի, որովհետև ես նրա որդուց համալսարանում ինչ-որ գումար չեմ ուզի ինչ-որ հիմար ստուգարք դնելու համար կամ գլուխ չեմ պահի ու պետքական գիտելիք կհաղորդեմ կամ այդ գիտելիքի տեղը ցույց կտամ նրան։ Ու մենք բոլորս կգնանք ընտրության ու կընտրվի նա, ով կարտահայտի հասարակության տրամադրությունները՝ այսինքն մեր բոլորի այս կամ այն կերպ ապրելու ցանկության եղանակը։ Ով կլինի, արդեն կարևոր չէ, քանի որ նա մեր բոլորի կամ գոնե մեծամասնության տրամադրությունների կրողը կլինի։ Միգուցե ես չեմ լինի մեծամասնության մեջ, բայց ես արդեն կընդունեմ նրա լեգիտիմությունը ու նման «դարդոդած» գրառումներ չեմ գրի։ Որովհետև եթե նախագահը գիտակցում է լեգիտիմության կարևորությունը, ապա նա միգուցե և գիտակցի պետականություն կառուցելու պատմական առաքելության կարևորությունը։ «Պատմական առաքելության» պահով չեմ դատարկաբանում։ Նայենք հենց հարևան պարսիկներին։ Չնայած մենք ենք սիրում տեղին, անտեղին խոսել հազարավոր տարիների պատմության մասին, բայց նրանք կարող են խոսել հազարավոր տարիների պետականության պատմության մասին։ Հազարավոր տարիների մշակույթի մասին էլ կարող են խոսել, մեր Վարդան Մամիկոնյանի բարոյական հաղթանակի մասին էլ հարկ չեն համարի անգամ ինչ-որ մի «թեթևոտ» հիշատակում անել իրենց պատմագրության մեջ, Շահի օրոք հիմնադրված ատոմակայանը շահագործման կհանձնեն Իսլամական հեղափոխությունից հետո ու Ահմադինեջադի օրոք։ Պատմականության ու պետականության այս պայմաններում Ահմադինեջադը հերթական Ահմադինեջադն է. կառույցը, համակարգը գործում է։ Եթե նախագահը իմաստուն է, ավելի լավ, եթե դեբիլ է կամ դեբիլոտ, արդեն վեզիրներն են երկիրը կառավարում։ Սա եմ ուզում ու սա ընտրել եմ ուզում։ Ուզում եմ, որ մենք ծառա լինենք մեր պետության համար, ո՛չ ինչ-որ հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան հարևանների, մեծ, միջնեկ, փոքր եղբոր համար, մենք մեր համար։ Առանձին թեմա է սա, միգուցե և գրեմ հետո։ Շնորհակալ եմ ամեն դեպքում հարցի համար։yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com