tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post8625535481405612686..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Կորպորատիվ պատասխանատվության ու «հայկական անհատականության» մասինyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger3125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-27668433317632436672010-04-13T10:38:36.142+05:002010-04-13T10:38:36.142+05:00«Զիլ» էր, անխոսք!!! Մեկ շնչով ոչ թե կարդացի, այլ «...«Զիլ» էր, անխոսք!!! Մեկ շնչով ոչ թե կարդացի, այլ «ներշնչեցի» !!! Մեղավորներ փնտրել երբեք գիտակցաբար չեմ ձգտել, եթե ձգտել էլ եմ, ապա առաջին հերթին իմ անձի մեջ։ Առաջարկ/պահանջարկի սխեման այսօրվա իրականության հիմքում է, այն ոչ ոք չի կարող մերժել, դա միանշանակ է, Ձեր հետ այստեղ համաձայն եմ։ Բայց ինձ միշտ զարմացրել է, որ ԵՊՀ-ն հարակության հետ թերությունների նույն մակարդակում է, ինձ միշտ թվացել է, թե քանի որ Համալսարանում մտավորականության, գիտական ներուժի խտացվածության աստիճանը բարձր է, հետևաբար պիտի այլ լինի նաև իրականությունը։ Բողոքը, չեմ ասի դժգոհությունը, ցավի զգացումն այստեղ է։ «ՎիվաՍելլ»-ը հայաստանյան իրականության մեջ օրինակ, ինչպես մեկ օրում բբջային շուկան փոխվեց, «Օրանժ»-ից հետո մեկ օրում փոխվեց ինտերնետային շուկան։ Առաջարկ կար, նորմալ, մարդկային առաջարկ։ Ով ուզեց տեղափոխվեց, ով չուզեց, էլի մնաց «Արմենտել»-ում։ Հականում եմ որ համեմատությունը պարզունակ է, կրթական ոլորտի բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի չի առնում, բայց որպես բիզնես մոդել գործում է։ Շնորհակալ եմ արձագանքի ու մեկնաբանության համար !!!yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-61010998706072107752010-04-13T06:57:35.656+05:002010-04-13T06:57:35.656+05:00Փոխարենը կա բանակում չծառայելու աննկարագրելի մեծ ց...Փոխարենը կա բանակում չծառայելու աննկարագրելի մեծ ցանկություն, համալսարանը որպես հոր փողերը մսխելու, հագուստ և մեքենա(ներ) ցուցադրելու, պատերի մոտ կանգնելու անփոխարինելի վայր ընկալելու մեղմ ասած վնասաբեր սովորություն: Նման պայմաններում խոսել համալսարանական նորմալ էկոհամակարգի ձևավորման մասին կարծում եմ իմաստ չունի, քանզի նման միջավայր ստեղծել ձգտող ԲՈՒՀ-ը դատապարտված կլինի "անուսանող" լինելու տխուր հեռանկարին, հետևաբար չի ունենա նաև անգամ միջնակարգ կրթությամբ դասախոսական կազմ, երկու հարկանի միջին տան մակերեսով ուսումնական մասնաշենք ունենալու ֆինանսական հնարավորություն: Սա է այն բայցը, որի մասին գրել էի առաջին տողում: Մեղավորներ կարծում եմ պետք է փնտրել ոչ թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, փոխհամագործակցության կառուցման սխալ սկզբունքների և մեթոդների տիրույթում, այլ հենց հայ հասրակության հանրային գիտակցության խորքերում, դրա արժեհամակարգի նենգափոխման երևույթում, քանի որ հենց դրա հետևանքով է, որ հայ ազգն այժմ պահանջում է և բավարավում մի կրթությամբ, որը մատուցվում է ԵՊ համալսարանում:<br />P.S. Իսկ ընդհանրապես պատասխանատվության, որպես քննարկման փիլիսոփայական հասկաղցության վերաբերյալ իմ պատկերացումը հետևյալն է: Օբյեկտիվորեն գոյություն չունի որևէ մարդ (բացառություններ իհարկե կան), որ իր կամքով, անշահախնդրորեն, չչարշահի իր լիզորությունները, կամ էլ չխախտի դիմացինի իրավունքը, կամ էլ անմնացորդ նվիրումով կատարի իր աշխատանքը: Այդ ամենից նրանց հետ են պահում երկու բան: Մեկը իրավական պատասխանատվության ենթարկվելու տխուր հեռանկարն է, իսկ մյուսը զսպող գործոնն ավելի խորքային է` թաքնված մարդկային գիտակցության, առավել հաճախ ենթագիտակցության հարթությունում: Իրավունքը դա նորմերի ամբողջություն է, որը սահմանում և վերահսկում է պետությունը, սակայն դրան զուգահեռ կա ներհասարակական հարաբերությունները կարգավորող մեկ այլ համակարգ` բարոյականությունը, որն արդեն սահմանում և վերահսկում է հասարակությունը, և նորմալ ու քաղաքակիրթ երկրներում սոցիալական, և ընդհանրապես մարդկային պատասխանատվության մասին պատկերացումները շատ հաճախ ձևավորվում են հենց այդ արժեքների պրիզմայով: Հայաստանյան հասարակության սահմանած բարոյական արժեքների և նորմերի մասին կարծում եմ լավատեղյակ եք, այնպես որ նկարագրելու կարիք չկա: Միայն հավելեմ, որ նման իրականությունում սոցիալական նման պատասխանատվությունը լիովին տրամաբանական է, համահունչ տիրող բարքերին:Unknownhttps://www.blogger.com/profile/04486911562671339753noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-46819966509831784592010-04-13T06:57:07.536+05:002010-04-13T06:57:07.536+05:00ԵՊՀ կոչվող հաստատության վերաբերյալ բարձրաձայնված բ...ԵՊՀ կոչվող հաստատության վերաբերյալ բարձրաձայնված բոլոր կարծիքներին համաձայն եմ, անկեղծ եմ ասում: Սակայն կա մեկ բայց: 1991 թ. Հայոց աշխարհ ներմուծվեցին առաջին պատկերացումներն արևմտյան ազատական գաղափարների մասին, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անմիջապես ներդրվեցին մեր իրականություն: Կիրառման մակերեսն ընդգրկեց կյանքի բոլոր ոլորտները: Այսպես, քաղաքականությունում ժողովրդավարություն և ազատականություն չդավանելը դարձավ վատ բարքի նշան, տնտեսական համակարգը փլուզվեց հիմնովին` վերակառուցվելով (եթե դա կարելի է վերակառուցում անվանել) ազատ շուկայի փիլիսոփայությամբ: Ընդ որում "շուկայականապես" վերաիմաստավորվեց նաև բարձրագույն կրթության ոլորտը: Եթե նախկինում երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններն անմիջականորեն ղեկավարվում էր պետական ապարատը, այսինքն ԵՊՀ-ն և մնացյալ բոլոր պետական հիմնարկներ էին, գործում էին միասնական կենտրոնի ուղղորդմամբ, պարտադիր պետք է համապատասխանեին (գոնե de jure) ինչ-որ համընդհանուր չափանիշների, ապա այդժամ իրավիճակն արմատապես փոխվեց: Համալսարաններն ստացան ճիշտ է պետական, սակայն ինքնավար բարձրագույն հաստատությունների կարգավիճակ, ինչը ենթադրում էր մի շարք արտոնություններ և պատասխանատվություններ, սակայն, ընդհանուր առմամբ, դրանց դարձնում էր անկախ կառույց` կրթական, գնային և կադրային ինքնուրույն քաղաքականության իրավունքով: Այս փոխակերպումների արդյունքում Արևմտյան քաղաքակրթության զավակ/դուստր (տուրք գենդերային հավասարությանը) ազատ շուկան, որը բնականոն գործառում է իրեն ծննդավայրում, սակայն կարող է աղետ դառնալ հասրակական, տնտեսկան և մշակութային զարգացման այլ փուլում գտնվող ազգի համար, ինքնաբերաբար սկսեց գործել նաև կրթական հարթությունում: Քանի որ գիտելիքն օբյեկտիվորեն ռեսուրս է և կապիտալ, ապա համալսարանները վերածվում են առաջին հերթին բիզնես-ընկերությունների, որոնց համար, ինչպես դուք նշեցիք, հրամցվող կրթության բարձր որակը դառնում է եկամտի և բարեկեցության նախապայման, ակնածանքի լուսապսակ ստեղծում սույ հաստատության վերևում: Հետևաբար աճում է նաև ուսանողների թիվը, մեծանում դրամական հոսքը, հնարավորություն է ստեղծվում նորանոր ներդրումներ անել բարձր որակավորմամբ մասնագետներ հրավիրելու, լսարանների տեխնիկական հագեցվածությունը բարելավելու ուղություններով և այս շրջապտույտը շարունակվում է անվերջ: Բայց այս ամենը օգտագործելի է այն երկրների վերաբերյալ զրույցներում, որտեղ հանրության ապրիորի ուսումնատենչ հատվածը, այսինքն երիտասարդությունը, ԲՈՒՀ-ն ընկալում է առաջին հերթին որպես գիտելիք ստանալու և հմտություններ քաղելու աղբյուր, ուստիև ԲՈՒՀ ասվածներում առաջնահերթ փնտրում է վերոնշյալ հատկությունները: Դրա համար, ԲՈՒՀ-երի միջև կրթական որակի սանդղակը բարձր պահելու անխնա պայքար է ծավալվում, որտեղ զիջողներն ու հետ մնացողները կարճ ժամանական անց վերանում են: Իսկ այ մեր երկում ամեն ինչ այլ է: Արևմտյան շուկայական և կրթական սկզբունքների և գաղափարների ներդրման առումով որևէ խնդիր չկա: Սակայն լուրջ խնդիր է հղանում մեկ այլ "առումից": Առաջարկ-պահանջարկ զույգի ձևավորողն ինչպես գիտենք հենց հասարակությունն է, որի նախասիրությունների և տվյալ պահի ցանկությունների, պահանջի թելադրամբ էլ ձևավորվում է առաջարկի որակն ու արժեքը: Թե ինչպիսին են հայ հանրության պատկերացումները բարձրորակ կրթության մասին, կարծում եմ կարիք չկա նկարագրել: Կատարյալ անտարբերություն սեփական ուղեղի ծալքերի քանակի հանդեպ, զզվանք ուսման, և ընդհանրապես, գիտելիքի նկատմամբ: <br />Շարունակությունը տես մյուս comment-ումUnknownhttps://www.blogger.com/profile/04486911562671339753noreply@blogger.com