tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post7533798459748580585..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Լեռների ու տղամարդկության մասինyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger7125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-2857547246224219292010-04-20T10:02:23.413+05:002010-04-20T10:02:23.413+05:00Ողջույն, տեղաշարժերը կամ միգրացիան անխուսափելի են,...Ողջույն, տեղաշարժերը կամ միգրացիան անխուսափելի են, գյուղից գյուղ, գյուղից քաղաք, երկրից երկիր։ Հայկական իմաստությունն ասում է՝ «Որտեղ հաց, էնտեղ կաց»։ Տրամաբանությունը պարզ մարդկային է։ Կան տարբերակներ, երբ փորձում ես հացի մեջ նաև ինչ որ այլ գերակայություններ մտցնել՝ մաքուր օդ, ջուր, մարդիկ, դպրոց, ուսում, կինո, թատրոն, բարձրահարկ շենք և այլն։ Կախված գերակայություններից հայտնվում ես այստեղ կամ այնտեղ։ Ցավոք այսօր գյուղում վաստկելը դժվար է, այն հնարավորություն չի տալիս նվազագույն կարիքներ բավարարել։ Թե չե տարածություն հաղթահարելը շատ հեշտ է. 1,5 ժամ և Սունդուկյանում կարելի է բեմականացում նայել։ 20 րոպե, և քո երեխան մոտակա ամենալավ դպրոցում կսովորի։ Գյուղը պիտի այս դեպքում մեքենայի ու բենզինի փող աշխատելու հնարավորություն տա։ Հենց այդ հնարավորությունը տվեց, միգրացիան մի փոքր կնվազի, իսկ գյուղերը չեն ամայանա։ Գյուղերում մի երկու շաբաթ ես ապրել եմ նորմալ մի երկրում. ոչ մի Երևանի հետ կյանքում չեմ փոխի։yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-9266049598486768122010-04-17T02:28:04.896+05:002010-04-17T02:28:04.896+05:00misht el hetamnac yerkrnerum texasharj e gnum gyux...misht el hetamnac yerkrnerum texasharj e gnum gyuxic depi qaxaq, isk zargacac yerkrnerum hakarakn e texi unenum, qaxaqic depi gyux, depi bnutyunAnonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-86584412135905852010-04-15T22:40:34.621+05:002010-04-15T22:40:34.621+05:00Ժամանակը երևի ֆիզիկական այլ պարամետրեր է ստանում,ո...Ժամանակը երևի ֆիզիկական այլ պարամետրեր է ստանում,որը մոտավորապես հակառակն է այն բանի, ինչ տեղի է ունենում հեռավոր տիեզերքում, այսինքն՝ եթե այնտեղ մեկ "աստղագիտական" տարին հավասար է n երկրային տարիների, ապա այս դեպքում մեկ երկրային տարին հավասար է n "հոգևոր" տարիների՝ այսպիսի յուրօրինակ հոգևոր "առիթմիա"։ Մնում է պարզել n թվային արժեքը...Սամվել Կարաբեկյանnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-71306061308220648372010-04-15T20:29:39.178+05:002010-04-15T20:29:39.178+05:00Շնորհակալ եմ արձագանքի համար, Sose։ Միշտ ընտրությո...Շնորհակալ եմ արձագանքի համար, Sose։ Միշտ ընտրություն ունենալու հնարավորությունը, կարծում եմ ազատություններից ամենաազատն է։ Մեկ այլ հարց է, թե գնում ենք մենք արդյոք նման ընտրության կամ ոչ։ Ցավոք քաղաքն այսօր ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում, կարծում եմ միշտ էլ այդպես է եղել։ Միգուցե և ժամանակակից տեխնոլոգիաները ինչ որ բան փոխեն՝ ինտերնետ, տարածության հաղթահարման ժամանակի կրճատում, համաչափ զարգացում և այլն։ «Ոգու սով»-ի մասին պնդումները, չգիտեմ։ Միգուցե և թատրոն գնալը ավելի քիչ է այն բավարարում, քան Հրանտ Մաթևոսյան կարդալը։ Չգիտեմ, բարդ է, փիլիսոփայել շատ կարելի է, դժգոհել նույնպես։ «Հոգևոր վիճակներ» կարելի է ապրել ամենուր, նայած ինչն է տրամադրում այդ վիճակի՝ գյուղը, քաղաքը, կուշտ փորով հաց ուտելը, սիրահարվելը, կամ նույն հողի ու վառված խոտի հոտը։ Իսկ մարդը շատ հաճախ չի էլ ընտրում, նկատի ունեմ գիտակցված ընտրում։ Ավելի շուտ մարդուն են ընտրում՝ իրավիճակը, հանգամանքները, կինը, գործատուն ու այպես շարունակ։ Միգուցե և ստացվեց արձագանքել, միգուցե և ոչ։)yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-38954495344328343822010-04-15T20:16:36.992+05:002010-04-15T20:16:36.992+05:00«Կոմունիկացիոն մեխանիզմների համակարգի փլուզման փու...«Կոմունիկացիոն մեխանիզմների համակարգի փլուզման փուլ»-ի մասին ես թույլ դատողություններ կանեմ, քանի որ երբեք չեմ «փայլել» այս ոլորտում։ Միգուցե և շարժվում ենք այդ ուղղությամբ, միգուցե և ոչ, բայց որ հաստատ վերանայվում է այն, դա միանշանակ։ Բախտը չի բերի հատկապես այն մարդկանց, ովքեր չեն սիրում հեռախոսներ։ <br />Ամեն դեպքում, շնորհակալ եմ արձագանքի համար։yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-36922140255166295302010-04-15T16:40:54.744+05:002010-04-15T16:40:54.744+05:00Ինձ դուր եկավ, և ես հիմնականում համաձայն եմ: Իմ կա...Ինձ դուր եկավ, և ես հիմնականում համաձայն եմ: Իմ կարծիքով` բոլորի համար էլ նորություն չէ, որ քաղաքը խլում է մարդու "հոգևոր կերպարանքը", այսինքն` շատ դժվար է քաղաքում լինել այնքան մաքուր և պարզ, որքան գյուղում... Եվ զարմանալի է, որ գյուղ լքել ցանկացողների թիվը գնալով ստվարանում է... Մի՞թե այդքան նվազել է հոգևորի նկատմամբ պահանջարկը: Ինչո՞ւ է մարդը,հատկապես այն մարդը, որը ծնվել և իր կյանքի որոշակի մասը (մանկություն և պատանեկություն) անցկացրել է գյուղում, այսինքն` գիտի գյուղի "համն ու հոտը", նախապատվություն է տալիս քաղաքին: Ինձ համար բոլորովին համոզիչ չեն այն բացատրությունները, որոնք այս փաստը պայմանավորում են գյուղի անբարենպաստ պայմաններով` կենցաղային անհարմարություններ, աշխատանքի խնդիր և այլն: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքում արդեն "ոգու սով" է (չնայած մշակութային բազմաթիվ միջոցառումներին), մարդիկ զրկվում են հոգևոր "վիճակներից", որոնք այժմ դիտարկվում են որպես պարզունակ և անվանվում են մեկ այլ բառով` պրագմատիզմ: Ես կարծում եմ` պետք է տղամարդկություն ունենալ` խոստովանելու, որ մենք ենք դա ընտրում` համարելով դա ժամանակին համընթաց քայլելու պարտադիր նախապայման... Չէ՞ որ, ի վերջո, ընտրությունը մարդու ձեռքում է, և նա ընտրում է այն, ինչ իրեն դուր է գալիս և, վերջապես, ինչին արժանի է...Sosenoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-70873591944940140032010-04-15T00:00:49.290+05:002010-04-15T00:00:49.290+05:00"Հոդաբաշխ շփումը պակասել է",– գրում ես դ..."Հոդաբաշխ շփումը պակասել է",– գրում ես դու, ու շատ դիպուկ։ Բայց, ինձ թվում է, որ կարոտն առնելու այդ մեխանիզմի ատրոֆիան առիթից առիթ հանդիպելու մեջ չէ։ Ես վերջերս զգում եմ, որ մենք գտնվում ենք կոմունիկացիոն մեխանիզմների համակարգի փլուզման փուլում, երբ ժամանակն ընթանում է ավելի արագ, քան դու ձևակերպում ես միտքդ կամ զգացմունքդ, և դու միշտ ուշանում ես, և միտքդ ու զգացմունքդ հայտնվում են ժամանակի կոնտեքստից դուրս... Մի՞թե մենք շարժվում ենք դեպի համատարած համրություն։Սամվել Կարաբեկյանnoreply@blogger.com