tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post409907000554640842..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Գնա՞լ, թե չգնալ...yavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger18125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-35728537955208884482011-03-31T14:20:42.758+05:002011-03-31T14:20:42.758+05:00Մարատ ջան, վերադառնալուց հետո որոշել էի անմիջապես ...Մարատ ջան, վերադառնալուց հետո որոշել էի անմիջապես գրել շարունակությունը, բայց հետո որոշեցի սպասել, որպեսզի կոորդինատների համակարգում կրկին վերատեղավորվեմ և կարողանամ նայել խնդրին ներսից։ Բայց արդեն ընկղմվել եմ, ու - ճիշտ ես - արդեն ժամանակն է։Samvel Karabekyanhttp://www.facebook.com/people/Samvel-Karabekyan/100000180422448noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-62836914295209610982011-03-31T13:25:29.033+05:002011-03-31T13:25:29.033+05:00Ս.Բ., «(շարունակելի)»-ի մասը հիմա հետաքրքիր կլիներ...Ս.Բ., «(շարունակելի)»-ի մասը հիմա հետաքրքիր կլիներ կարդալ, իրոք, հայաստանյան հողից ու իրականությունից։ Եթե, իհարկե հասունացել է «շարունակելին»։Marat Yavrumyanhttp://yavrumyan.blogspot.comnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-26351274752494581832011-03-04T13:27:09.599+04:002011-03-04T13:27:09.599+04:00Մարդու մեջ կան երկու հզոր պահանջներ, մի կողմից ձգտ...Մարդու մեջ կան երկու հզոր պահանջներ, մի կողմից ձգտում դեպի հաստատունը, կանխատեսելին, վստահելին և կայունը, մյուս կողմից` դեպի նորը, անսպասելին, անակնկալը, զարմանալին, հանկարծակին ...Երբ ունես մեկը, ուզում ես դրան հակադիր մյուսը` չկորցնելով առաջինը: Երկուսն էլ ուզում ես`ունենալ ապահովություն, կայունություն, բայց նաև արկածներ, բացահայտումներ: Հակառակ ուղղությամբ ձգող այս երկու ուժերը փեղեքում են անձդ և զրկում հանգստից: Այսպիսին է մարդը ցանկացած պատմական ժամանակաշրջանում, տարածաշրջանում, դարաշրջանում, վիրտուալ թե իրական կյանքում, ամենուր, ամեն տեղ և բոլոր ժամանակներում` անկախ արտաքին հանգամանքներից, այդ թվում ազգային պատկանելությունից, հայրենասիրական նկրտումներից, սեռից: Մնացած ամեն ինչ ինքնաարդարացում է, փախուստ ինքդ քեզնից` երկիրը երկիր չէ ու նմանատիպ...Narine Nersisyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-32989028012924729402011-03-04T13:26:27.585+04:002011-03-04T13:26:27.585+04:00Ես էլ չկարողացա արձագանք գրել... Անկեղծ ասած իմ մն...Ես էլ չկարողացա արձագանք գրել... Անկեղծ ասած իմ մնաս բարովի հոդվածում ուզում է մի փոքր անդրադառնալ հենց հայրենիքից գնալու թեմային, բայց պաթոսն այնքան շատ էր, ջնջեցի: Երևի պարոն Կարաբեկյանը զգացել է` ինչ համատեքստից է առանձնացված «Երբեք չեմ մտածել, որ այսքան կարոտելու եմ Երևանը, Հայաստանը: Դեռ չգնացած` նեղվում եմ արդեն» միտքը: Երևի այնուամենայնիվ edit կանեմ գրառումս: Շարունակել, ուրեմն միասին...:)Hovhannisyan Marynoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-35116062759905196872011-03-04T13:25:43.225+04:002011-03-04T13:25:43.225+04:00Ճիշտ էիր ասում, էդպես էլ անում ենք փաստացի, բայց բ...Ճիշտ էիր ասում, էդպես էլ անում ենք փաստացի, բայց բանն էլ հենց այն է, որ այդ հեռավորությունը միշտ մնում է նույնը, անկախ նրանից, Հայաստանու՞մ ես գտնվում, թե այլուր։ Մեկ է, մոտիկից սիրել քեզ թույլ չեն տալիս, որովհետև այդ դեպքում սիրել՝ նշանակում է հանձն առնել, մասնակցել, օգնել և անշուշտ սիրվել ու գնահատվել։Samvel Karabekyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-45839597514833439912011-03-04T13:24:57.637+04:002011-03-04T13:24:57.637+04:00Ասում էի չէ, «Հայրենիքը հեռուեն պիտի սիրել» ։)))Ասում էի չէ, «Հայրենիքը հեռուեն պիտի սիրել» ։)))Marat Yavrumyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-50267598000877431082011-03-04T13:24:11.444+04:002011-03-04T13:24:11.444+04:00"...երևի վախենում ենք պատասխանատվությունից՝ ը..."...երևի վախենում ենք պատասխանատվությունից՝ ընդհանուրի համար պատասխանատվությունից, «հազիվ մեր գլխի ճարն ենք տեսնում», այդ ճարն էլ գնալու մեջ ենք տեսնում, թողնելով այդպես էլ չսարքված երկիրը..." Ս. Կարաբեկյան

Այս առնչությամբ Վանո Սիրադեղյանը մի փայլուն միտք ուներ։ Ասում էր, որ հայերը շատ են սիրում իրենց «պատմական հայրենիքը», որովհետև այն խնամելու, մշակելու, դրա բարեկեցության ու առաջընթացի համար քրտինք և արյուն թափելու պետք չկա։Փոխարենը «պատմական հայրենիքին» կարելի է սիրել մի վիրտուալ, մի չքնաղ, մի զգացմունքային սիրով, կենացներ խմել դրա մասին, արցունքով հիշել դրա հմայքն ու փայլը...
Նույն է նաև Ս. Կարաբեկյանի «վիրտուալ հայրենիքի» պարագայում։Նախընտրելի է թողնել այն ու գնալ՝ խուսափելով «իրական հայրենիքի» շենացման պայքարից ու գոհանալ ինչ-որ «վիրտուալ հայրենիքի» երանելի, բայց սին պատրանքով։Zargaryan Haiknoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-82696663239769370632011-03-04T13:23:40.214+04:002011-03-04T13:23:40.214+04:00Մարատ Յավրումյանի գրածը ճիշտ է. սրան հասարակ մեկնա...Մարատ Յավրումյանի գրածը ճիշտ է. սրան հասարակ մեկնաբանությամբ արձագանքելն անհնար է։ Արձագանքը հարկ է մի ամբողջ գրառման մեջ ամփոփել։ Այնպես որ, Ս.Բ.-ի «շարունակելի»-ի կողքին սպասեք նաև իմ՝ նվաստիս «շարունակությունը»…Zargaryan Haiknoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-54798603459187310512011-03-04T13:23:11.612+04:002011-03-04T13:23:11.612+04:00Սրան արձագանքով հնարավոր չէ արձագանքել ։)) Շարունա...Սրան արձագանքով հնարավոր չէ արձագանքել ։)) Շարունակություններին եմ սպասում։ Gefällt mir, Gefällt mir, Gefällt mir, Gefällt mir und Respekt, Respekt usw.!!Myavrumnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-18145594161898458892011-01-27T10:09:40.494+04:002011-01-27T10:09:40.494+04:00Ողջույն Վահե, բլոգում ոչ մեկը ոչ մեկին ապացուցելու...Ողջույն Վահե, բլոգում ոչ մեկը ոչ մեկին ապացուցելու, առավել ևս պարտադրելու խնդիր ռունի։ «Հարթակ» բառն առաջին անգամ այս էջում հանդիպում է Ձեր արձագանքում, հետո իմ արձագանքում, «ջիպերի» հետ կոնտեքստում։ Քաղաքականությունից ես նույնքան հեռու եմ, որքան հայտնի կենդանին հայտնի մարզասարքից կամ իմ ընկեր «Արմենակը մեծ բալետից»։ http://yavrumyan.blogspot.com/2010/04/blog-post_30.html այս հասցեի տակ, ընդդիմության հանդեպ իմ վերաբերմունքի մասին։ Աշխատավարձ բլոգի համար չեմ ստանում, չնայած վատ չէր լինի։))) Քայլել, ես առայժմ արաբական լեզվաբանական ավանդույթում ու համալսարաններում կարող եմ քայլել, առաջինում շատ ավելի վստահ, Ս.Բ.-ն կփաստի, ոչ թե նրա համար, որ այս պահին համահեղինակներ ենք ու բացի դրանից նա իմ ՈՒՍՈՒՑԻՉՆ է, այլ որպես ոլորտի գիտակ (մեղմ եմ գրում Ս.Բ.։)։ Իսկ բլոգը քննարկումների համար է ու բանավիճելու, առանց պարտադրանքի՝ կամ կիսում ենք միմյանց մտքերը կամ չենք կիսում կամ էլ կիսով ենք կիսում, կամ գյալաջիիվում ենք ու այսպես շարունակ։ Վահե, հաստատ լսած կլինեք՝ «ճիշտը մի հատ է»(կեսկատակ), իսկ ավելի լուրջ, մեջբերում եմ. «Одним из важнейших законов в квантовой механике является принцип неопределённости, открытый Гейзенбергом (Вернер Карл), впоследствии получившим Нобелевскую премию. Надпись на могиле Гейзенберга ссылается на этот принцип и гласит: «Он лежит где-то здесь»։ Ահա թե ինչու եմ ես սիրում լեզվաբանությունը՝ ամեն ինչ այնքան անորոշ է։) Մարատyavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-62373051360807899682011-01-26T20:31:27.683+04:002011-01-26T20:31:27.683+04:00Սիրելի Վահե, ափսոսում եմ, որ ակամա ինչ-որ բանով, ո...Սիրելի Վահե, ափսոսում եմ, որ ակամա ինչ-որ բանով, որի պատճառը չեմ հասկանում անկեղծորեն, քեզ մոտ այդպիսի տպավորություն է առաջացել։ Ամենևին, եթե նկատե՞լ ես (թույլ տուր խնդրեմ դու-ով դիմել քեզ որպես նախկին ուսանողի, ավելի մտերմիկ դարձնելու համար ասածս) այս բլոգում երբեք որևէ քաղաքական քարոզչություն չի կատարվել՝ դրա համար այլ ձևաչափեր կան, ու հետո մեր նպատակը բոլորովին դա չէ։ Առհասարկ, "քաղաքական" տերմինը մեր իրականության մեջ, ըստ էության, իմաստազուրկ է, իմ կարծիքով, քանի որ մինչ քաղաքական դիսկուրսի անցնելը մենք ունենք քաղաքացիական խնդիր լուծելու, քաղաքացի ձևավորելու, որը կունենա այս կամ այն քաղաքական դիրքորոշումը, որովհետև միայն քաղաքացին կարող է քաղաքական դիրքորոշում ունենալ՝ սա էլ հենց այն գլխավորն է, որտեղ ես չեմ տեսնում որևէ տարբերություն իմ ու քո մտքերի հետ։ Իսկ այն, որ շատերի համար առաջնայինը հիմա "Սերժիկ, հեռացիր"-ն է, բոլորովին քաղաքական չէ, որովհետև ի նկատի ունեն ոչ թե անձը (կամ ոչ այնքան անձը), այլ ներկայիս համակարգը, և կարծում եմ, դա նշանակում է, որ ֆրանսիական հեղափոխության այդ կոչերը գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ակտուալ են մեր դեռևս չձևավորված հասարակության համար։ Ի վերջո ֆրանսիական հեղափոխությունը հենց քաղաքացի ձևավորեց, այլ ոչ թե սոցիալիստ, լիբերալ և այլն։
Հուսամ, որ նախորդ մեկնաբանությանդ "մնացեք բարով"-ը հրաժեշտի մաղթանք չէ։ շատ կուզենայի։
Մեկ էլ, քո թույլտվությամբ, մի հարց՝ չե՞ս հիշեցնի, ո՛ր թվականին ես ավարտել։Սամվել Կարաբեկյանhttps://www.blogger.com/profile/02026490335172351934noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-11691695882005428902011-01-26T15:45:12.491+04:002011-01-26T15:45:12.491+04:00Այն տպավորությունն է, որ հաջորդ գրելուց պիտի ստիպվ...Այն տպավորությունն է, որ հաջորդ գրելուց պիտի ստիպված լինեմ ապացուցել թե որ քաղաքական ուժն է ճիշտ, որը սխալ, կամ նման բան լսել ձեզանից, այդ պատճառով էլ չեմ գրի, չեմ սիրում էդ թեման:Մնացեք բարով....Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-67125001366863204552011-01-26T15:42:42.143+04:002011-01-26T15:42:42.143+04:00պարոն Կարաբեկյան, խոսքը ամենևին չէր վերաբերում նրա...պարոն Կարաբեկյան, խոսքը ամենևին չէր վերաբերում նրան, թե այդ քաղաքական ուժերը իրենց ինչ են ՀԱՅՏԱՐԱՐԵԼ` սոցիալիստ, լիբերալ, թե այլ բան:Ինձ համար ավելի առաջնային է, թե ինչի համար է ժողովուրդի մի մասը գնում նրանց հետևից` իշխանափոխության, իսկ այդ կոչերը բոլորի մոտ նույնն են և ամենաառաջնայինը/համենայն դեպս դրանք ամենաբարձրն են հնչում այդ հավաքների ժամանակ հասկանալի պատճառներով/:Ահա որտեղ աշխատանք ունի կատարելու մտավորականությունը իմ կարծիքով:Այս բլոգում կարծեմ խոսվում էր ֆրանիսական հեղափոխությունից, ուրեմն ավելի ճիշտ ճանապարհը ոչ թե Սերժիկ հեռացիրն է, այլ Ազատություն, հավասարություն, եղբայրությունը կամ նման մի բան: Իսկ ինչ եք կարծում ինչքանով են հեղինակություն վայելում այդ արժեքները մեր հասարակությունում?Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-11628363509728435842011-01-26T13:16:15.655+04:002011-01-26T13:16:15.655+04:00Պետք չէ "հիասթափվել", Վահե։ Մարատը հատու...Պետք չէ "հիասթափվել", Վահե։ Մարատը հատուկ նշել էր. "Սա կիսալուրջ", այդ չակերտավոր թեզերն էլ ապագա գրառման հայտ է, որքան հասկացա՝ խոսքը հենց պատասխանատվության մասին է լինելու։
Ինչ վերաբերում է Ձեր նախորդ մեկնաբանություններին, ապա նախ և առաջ՝ շնորհակալություն, հատկապես, ինձ տրված չափազանցված գնահատականի համար ։) Այն դիտարկում եմ իբրև "ավանս"։
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Ձեզ հետ, միայն թե, ինձ թվում է, թե ամեն ինչ նույն կաթսայի մեջ չպետք է խառնել՝ երբ Դուք ասում եք, թե "էդ հարթակից գոռացողները բոլորն էլ իրար նման են", ես նախ, ելնելով Ձեր մյուս դատողություններից բխող՝ Ձեր մտածելակերպի վերաբերյալ ձևավորվող պատկերացումներից, չեմ հավատում, որ Դուք իրապես չեք զգում տարբերությունները։ Հետևապես, ստացվում է, որ ակամա հայտնվում եք նույն դիրքում, ինչ Տ.Կարապետյանը (ներողություն եմ խնդրում, հանկարծ համեմատությունը ուղիղ չհասկանաք, ընդամենը տրամաբանական դիրքի մասին է խոսքը), որի հիմնական առաքելությունը հենց այդ տպավորությունը ձևավորելն է։ Իսկ այդ պարագայում հարթակն ինքը կորցնում է իր իմաստը և նշանակությունը։ Ինչ վերաբերվում է մտավորականությանը, ապա ես գերադասում եմ խոսել ոչ թե մտավորականության, այլ մտածող և խիղճ ունեցող մարդկանց մասին։ Հակառակ դեպքում, խատ հեշտ է մոլորվել և հասկանալ, դասե՞լ արդյոք Х-ին մտավորականների շարքը միայն այն ֆորմալ բանի համար, որ նա մասնագիտության և տարբեր հանգամանքների բերումով հայտնվել է գործունեության (կամ անգործության) այն ոլորտում, որի շնորհիվ կարող է այդ "տիտղոսը" կրել։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Ձեզ։ Միասին մտածենք։Սամվել Կարաբեկյանhttps://www.blogger.com/profile/02026490335172351934noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-23557884965112408552011-01-26T12:33:06.019+04:002011-01-26T12:33:06.019+04:00իսկ ինչ վերաբերում է ջիպերին ու մնացածին Մարատ ջան...իսկ ինչ վերաբերում է ջիպերին ու մնացածին Մարատ ջան, իսկ Դուք այս բլոգի համար աշխատավարձ եք ստանում?Ինձ թվում է էդպես կարող են ասել բոլորը:Հիասթափվեցի...Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-32325132868897056822011-01-26T12:26:24.976+04:002011-01-26T12:26:24.976+04:00Հարթակի մասով հոդվածագիրը շատ դիպուկ է նշել` եթե ո...Հարթակի մասով հոդվածագիրը շատ դիպուկ է նշել` եթե որակովները որակ տան Կարապետիչը ու նրա նմանները/իսկ իմ համոզմամբ էդ հարթակից գոռացողները բոլորն էլ իրար նման են,ցավոք/ չեն լինի: Իսկ որակովները կամ նրանք, որոնք պոտենցիալ ունեն /խոսքը ընդհանուր առմամբ մտավորականությանն է վերաբերվում/ փաստորեն չեն շտապում քայլել/կիսակատակ/:ՎահեAnonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-78014826928846049152011-01-26T10:52:40.468+04:002011-01-26T10:52:40.468+04:00Ողջույն Վահե, Մատենադարանի հարթակը վիրտուալ հարթակ...Ողջույն Վահե, Մատենադարանի հարթակը վիրտուալ հարթակ պիտի նայել ու կենտրոնոնալ ոչ թե անձերի վրա, այլ հարթակի գոյության. ճիշտ այնպես, ինչպիսին Blogspot-ի այս հարթակն է, որը թույլ է տալիս ունենալ այսպիսի (ի դեպ շնորհակալություն բլոգի նկատմամբ վերաբերմունքի համար) բլոգ և շատ այլ բլոգներ։ Մատենադարանը փոփոխություն առաջարկող հարթակ է, անգամ Կարապետիչի դեպքում։ Ամեն մեկը լսում է այնտեղ այն ինչ ուզում է լսել։ Սա է ամեն դեպքում բլոգի իմ հատվածի ու Մատենադարանի հարթակի միջև կապը։ Իսկ քայլեր մշակել. «Պարոնայք դրա դիմաց աշխատավարձ են ստանում ու 22 մլն դրամանոց ջիպերով ֆրֆռում, թող իրենք էլ մտածեն»։ Իսկ քայլերի մասով՝ «քայլել միշտ էլ կհասցնենք»։ Սա կիսալուրջ, իսկ ավելի լուրջ, հետո... ։) Մարատyavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-14097562441106624972011-01-25T22:39:34.352+04:002011-01-25T22:39:34.352+04:00Հիացած եմ...Ճիշտ է, որպես նախկին ուսանող ճանաչում ...Հիացած եմ...Ճիշտ է, որպես նախկին ուսանող ճանաչում եմ պարոն Կարաբեկյանին որպես ականավոր գիտնականի, բայց ինձ համար հատկապես անակնկալ էր հայկական տիրույթում այսպիսի բլոգի առկայությունը:Հոդվածների զգալի մասը հետաքրքրությամբ կարդացել եմ ու կիսում եմ մեր հասարակության առջև ծառացած խնդիրների վերաբերյալ նաև մյուս բլոգերների` Հայկի և Մարատի մտահոգությունները:Բայց հարգելիներս, ինչքան էլ փիլիսոփայության, լեզվաբանության կամ քաղաքագիտության տեսանկյունից մեկնաբանենք մեր շրջապատում և անձամբ մեզ հետ կատարվողը, այնուամենայնիվ, այդ ամբողջը գալիս հանգում է հոդվածում նշվածին`երկիրը երկիր չի-ին:Այսինքն, իմ կարծիքով, մտավորականությունը ոչ թե պետք է նման կերպով հաստատի մերօրյա ընդդիմադիր կողմից Մատենադարանի հարթակից հնչող շատերի համար անորոշ հեռանկար պարունակող, բայց այնքան գայթակղիչ հեղափոխության կոչերը, այլ բարձր կանգնելով նրանից,օգտագործելով գիտելիքների իր անհամեմատ մեծ պաշարը, փորձի մշակել այն քայլերը որոնք կոնկրետ միտված են տարբեր խնդիրների լուծման և ոչ թե դրանք տեղադրի արտահայտության մեջ, որովհետև, իմ համոզմամբ, եթե այդ քայլերը աստիճանաբար մի կուռ գաղափարախոսություն դառնան, մի մոդել որը կնախանշի զարգացման հստակ ճանապարհ, այդ գաղափարախոսությունը կդիմանա ցանկացած ճնշման:ՎահեAnonymousnoreply@blogger.com