tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post1931496024929999981..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Դևին՝ դժոխքըyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger6125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-67637801118158589562011-03-04T13:56:37.498+04:002011-03-04T13:56:37.498+04:00Առավոտյան սուրճ խմելիս Դիմագիրքն էի "թերթում&...Առավոտյան սուրճ խմելիս Դիմագիրքն էի "թերթում", ու հանկարծ գտա Օհան Դուրյանի այս ձևակերպումը։ "Լևոնական" կամ "այսինչական-այնինչական" լինելու-չլինելու մասին սպառիչ կերպով ասված է՝ "Կա՛ ավազակապետություն եւ նրա դեմ պայքարող ժողովուրդ։ Ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ, ո՛չ էլ տասներորդ ուժի անհրաժեշտություն չկա՛։ Դա ժողովրդին մաս-մաս անելու, խաբելու նպատակ է հետապնդում։ ... Եկեք միասին, բոլորով գնանք դեպի իսկական ժողովրդավարական, նոր Հայաստան՝ առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների։ Մի՛ մնացեք եւ մի՛ թաքնվեք ձեր խոհանոցներում ու բակերում։ Համախմբված դուրս լցվեք բոլորդ, ով խոցված է, վիրավորված, թալանված ու պարտադրված արտագաղթելու։"Samvel Karabekyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-56302663448623608512011-03-04T13:56:26.450+04:002011-03-04T13:56:26.450+04:00Իսկ փակցվածքդ, ինչպես և Դիմագրքի վերջին բոլոր մեկն...Իսկ փակցվածքդ, ինչպես և Դիմագրքի վերջին բոլոր մեկնաբանություններդ և կարգավիճակներդ շատ-շատ լավն էր։Samvel Karabekyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-16443860829704842202011-03-04T13:55:43.462+04:002011-03-04T13:55:43.462+04:00Չստացվեց, Մարատ ջան, իմ մտքով անցավ, ու լավ էլ տես...Չստացվեց, Մարատ ջան, իմ մտքով անցավ, ու լավ էլ տեսա։) Գիտես, էդ էլ բարդույթի մի ուրիշ առեղծվածային տեսակ է՝ հանկարծ "լևոնական" չթվալ։ Անգամ եթե ինչ-որ մեկին թվաս՝ հետո՞։ Է թող թվա։ Քե՞զ ինչ։ Եթե, օրինակ, ես հիմա պնդեմ, որ շատ կուզեի, որ Արարատ սարը Հայաստանի ներկայիս սահմաններից ներս լիներ, ու ինչ-որ մեկը դրանում "դաշնակցականություն" տեսնի, է հետո՞։ Թող տեսնի։ Ասոցիացվում է ավանդորեն, դրա համար էլ կտեսնի։ Այդքանով ուրեմն ճիշտ կտեսնի։ Է ինչ անենք, որ հիմա հենց Լևոնն է ասում այն, ինչի հետ ես համաձայն եմ, ու ոչ միայն ասում է, այլ համապատասխանորեն վերածում է դա (այսինքն՝ այն, ինչի հետ ես համաձայն եմ), քաղաքական իրողության՝ հանրային խոսույթի, զանգվածային գործողությունների, քաղաքական գործոնի։ Այսինքն՝ այն, ինչ ես մտածում եմ, դառնում է քաղաքական գործոն՝ այդ, ինչպես դու կասեիր՝ "կանալով"։ Ես ոչ միայն բոլորովին չեմ վախենում "լևոնական" թվալ, այլ պարզապես հասկանում եմ, որ նման պիտակներ են դնում նրանք, ովքեր իրենք իրենց անվանում են "սերժական", "ռոբական" և այլն՝ արժեվորելով իրենք իրենց այս կամ այն թայֆային պատկանելով։ Նրանք այլ կատեգորիաներ չեն էլ պատկերացնում, դրա համար՝ قياساً ինձ կամ քեզ նույն կատեգորիաով են չափում։ Հո չեմ բացատրելու Գալուստ Սահակյանին, օրինակ, կամ մեր ընկեր Սուրեն Մնուկյանին, որ ես անձի չեմ պատկանում, ես որոշակի մտածելակերպ ու քաղաքացիական դիրքորոշում ունեմ, և եթե կա մի հարթակ կամ պրոցես, որտեղ դա այս կամ այն չափով կարող է նյութականանալ, ես այնտեղ եմ։ Եթե իրենց հարմար է թող ինձ "լևոնական" համարեն։ Մեկնաբանության հարց է ի վերջո։ Թողնենք այդ կարգի վախերը, Մարատ ջան։Samvel Karabekyannoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-31732294297163802032011-03-04T13:54:39.080+04:002011-03-04T13:54:39.080+04:00Այնքան սիրտ կար մեջը, թևավորվեցի:
Համով ա ստացվելԱյնքան սիրտ կար մեջը, թևավորվեցի:<br />Համով ա ստացվելHovhannisyan Marynoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-25101329421119971692011-03-02T13:38:05.104+04:002011-03-02T13:38:05.104+04:00«Փակցվածք» վատ տերմին չէ, հը՞, Post-ի համար«Փակցվածք» վատ տերմին չէ, հը՞, Post-ի համարGuestnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-76540349897613557462011-02-28T13:05:22.416+04:002011-02-28T13:05:22.416+04:00Ս.Բ., միայն այսօր կարողացա արձագանքել Ձեր մեկնաբան...Ս.Բ., միայն այսօր կարողացա արձագանքել Ձեր մեկնաբանություններին. Մաեստրոյի հետ միանշանակ կհամաձայնվեմ, դա այն է, ինչ շատ ավելի լավ նաև իմ անունից ասել է Մաեստրոն։ Իսկ «լևոնական»-ի հետ կապված. ինքներդ գիտեք, պիտակները լեզվաբանության մեջ շատ հաճախ ստիպում են ասենք «ներկա ժամանակ» փնտրել այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չկա, կամ կա այնքանով, որքանով։ Կարևորն այստեղ փոխելու ու փոխված լինելու միջև հնարավորության ու վախի հարաբերակցությունը պահել կարողանալն է։ Մնացածն արդեն մեկնաբանության հարց է, չնայած հազիվ թե ասենք ՀՅԴ-ական հարթակում մենք սպասելիքներ ունենանք, գոնե հիմա։)yavrumyanhttps://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.com