tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post1680851078400825330..comments2024-02-05T10:49:27.625+04:00Comments on Ուրբաթ իրիկուն: Ինչու երկիրդ երկիր չէ կամ չի դառնաyavrumyanhttp://www.blogger.com/profile/00172851352904238294noreply@blogger.comBlogger2125tag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-5662195176180306172010-05-19T02:34:28.510+05:002010-05-19T02:34:28.510+05:00Գրառումը,Ընկեր Յավրումյան,նորից սթափեցրեց(չնայած ն...Գրառումը,Ընկեր Յավրումյան,նորից սթափեցրեց(չնայած նման սթափեցուցիչ ապտակներ մեր երկրի ցանկացած ոլորտում ու ամեն վայրկյան կարելի է ստանալ ) ու ևս մեկ անգամ, հնարավորություն տվեց` զզվելու այն ճահճից, որում ապրում ենք անկախ մեր կամքից: Հաճախ մտածում եմ` կգա արդյոք մի օր, երբ "հարուստ պապաների լկտիացած արգասիքները" կամ այս կամ այն չինովնիկի "ծիտիկները" կդադարեն իրենց "թեփով լցված" ուղեղներով որոշակի կառույցներում պաշտոններ զբաղեցնել ու անգամ ուղղորդել ժողովրդական կրթված զանգվածներին:Իսկ ուր է գնում մեր երկիրը նման "հզոր պաշարներով"...ում ենք փորձում ինչ որ բան ապացուցել` ոտնահարելով մարդկային ես-եր.....ուր են տանելու մեզ հղփացած, լկտի ու անգրագետ ժպիտներն ու ոչինչ չասող հայացքները.....հետո էլ ուզում ենք զարգանալ, հպարտանալ սեփական մտավոր աղբյուրների հզորությամբ:Բայց արի ու տես, որ կտրում են այն միտքը,որ դեռ երկար պիտի ստեղծագործի, կտրում են այն ձեռքը, որ դեռ երկար պիտի կառուցի, միայն որովհետև "պապան" կամ "սիրեկանը" չեն միջնորդել.....մի տեսակ զզվելի է գիտակցել այն հասարակությունը(եթե կարելի է այդպես անվանել), որում ապրում ու գոյատևում ես:Երևի թե մեր երկրի համար այդքան բաղձալի լույսը դեռ երկար ուշանա......Տաթևnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-7693164394105771366.post-16667304730917474922010-05-19T00:14:27.403+05:002010-05-19T00:14:27.403+05:00Գրառումը լավն էր..
Անկեղծ ասած չեմ էլ հիշում, թե ի...Գրառումը լավն էր..<br />Անկեղծ ասած չեմ էլ հիշում, թե ինչպես էի ձևակերպել միտքս այդ արձագանքում, սակայն պետության հետ համագործակցություն հաստատ նկատի չունեի: Չէի էլ կարող ունենալ, քանի որ իրոք, դանդալոշ քյառթու համբալի ու դատարկագլուխ "ծիտիկի" հետ անգամ տեսականորեն անհնար է համագործակցել, էլ ուր մնաց ինչ-որ բան բացատրել... Փոխարենը կարծում եմ, որ պետք է համագործակցել հասարակության հետ, բացատրել նրան, որ այդ "ծիտիկը" երբ իրեն վատ է պահում պաշտոնեական դիրքում, դրսևորում իր "ծիտիկային" ուղեղի սուղ ունակությունները, պետք է ոչ թե լռել և համակերպվել, այլ բողոքել, ընդվզել հակաբնական այդ երևույթի դեմ: Եվ եթե ամեն քաղաքացի ի վերջո գիտակցի, որ այդ "ծիտիկն" ընդամենը իր վճարած հարկերի շնորհիվ գոյատևող մի չիովնիկ է, որը պարտական է և պարտավոր գլուխը կախ կատարել իր աշխատանքը, եթե հասկանա, որ ԱՊԵ-ով խոսացող տղային կարելի է շշպռել, կարգի հրավիրել, ապա վստահ եմ, որայդ երևույթը մի շատ կարճ ժամանակ անց կչքանա Հայաստանից: Սա խնդրի մակերեսային կողմն էր, կենցաղային պարզագույն դրսևորումը: Հիմա կուզեմ մի քիչ ավելի խորությամբ անդրադառնալ պետություն-քաղաքացի հարաբերությանը, պետության նկատմամբ հասարակության գիտակից շերտի վերաբերմունքի բնույթին: Ինչպես ասել էի, կա երկիրը երկիր դարձնելու երկու ուղի` կամ սկսել անհաշտ պայքար, կամ էլ որդեգրել աստիճանական բարեփոխումների, հասարակության հետ աշխատանքի ուղին (այս պարագայում կարծում եմ պետութական որոշ շրջանակների հետ համագործակցությունն իրոք անխուսափելի կլինի): Առաջին տարբերակը համենայնդեպս ինձ համար անընդունելի է, որովհետև պետության դեմ անհաշտ պայքարով առավելագույնը որ կարելի է հասնել, կլինի իշխանափոխությունն ու նախկին ռեժիմի լիկվիդացիան, իսկ հանրային գիտակցության ոլորտում այդպես էլ ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվի: Կգան նոր իշխանավորներ, կգան նոր տերեր, իսկ հասարակ ժողովուրդը կմնա նույնը... կմնա անտարբեր ու ապաքաղաքականցված, չի դառնա Հեգելի ասած "քաղաքացիական հասարակությունը", որը գիտակցում է իր իրավունքներն ու իշխանության միակ աղբյուր լինելու մենաշնորհը: Այդ դեպքում նոր իշխանավորներն աստիճանաբար կհղփանան անպատժելիության և վերահսկված չլինելու զգացումից: Եվ ինչպես ասում էր Պլատոնը, "պատմությունը կրկնվի նորից": Իսկ եթե հասարակ քաղաքացին գիտակցի, որ անգամ նախագահն է մի հասարակ չինովնիկ, որ կոչված է ընդամենը կատարելու սահմանադրությամբ իրեն վերագրված լիազորությունները, եթեթ ըմբռնի, որ ինքն ամեն պահ կարող է պատժել նրան, ապա կարճ ժամանակում կստեղծվի մի համակարգ, որտեղ տեղ չի լինի "ծիտիկներին" ու ապեավատ լինող համբալներին!!!Unknownhttps://www.blogger.com/profile/04486911562671339753noreply@blogger.com