Monday, June 23, 2014

Տառապանքն էլ է մանր

Այն Ռանդի «Ատլանտը (Ատլասը) թոթվեց ուսերը» երևի այն գիրքն է, որը լավագույնս կարող է բացատրել այսօրը՝ տրամադրությունները, ցանկությունները, իղձերը, նպատակները։ Եռհատորյակը կարճ ասած, գործադուլ է առաջարկում, ոչ դասական իմաստով։ Չաշխատել բոլոր նրանց հետ, ովքեր թալանում են քո ջանքը։ Խոսքը վարձատրության մասին չէ՝ այդ աշխատանքի դիմաց։ Այն կարող է արդար կամ քիչ արդար կամ անարդար լինել ու այդքանով՝ ուղղելի կամ էլ ոչ այնքան։ Խոսքն այլ բանի մասին է։ Գիրքը չեմ վերապատմի, ժամանակ ու հավես ունենաք, նայեք։