Wednesday, December 4, 2013

Ասոցացում՝ 6,7 մեգաբայթով

Մոլդովայի կառավարությունը, ինչպես և խոստացել էր, հրապարակել է նոյեմբերի 29-ին Վիլնյուսում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովին, Եվրոպական Միության հետ նախաստորագրած Ասոցացման մասին համաձայնագրի տեքստը։ Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը մինչև սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունը, նախաստորագրելու էր նաև Հայաստանի Հանրապետությունը։ Համաձայն Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի՝ Ասոցացման մասին համաձայնագրերը Արևելյան գործընկերության երկրների հետ մի շարք դրույթներում գրեթե համընկնում են։