Friday, March 30, 2012

Իմաստ տեսնելու գիտակցություն

Բարդանում է իրականությունը՝ այն ավելի բազմաշերտ ու շախմատային է դառնում ու դեռ դառնալու է ու դառնալու։ Շախմատի սիրահարները շահելու են իհարկե։ Չնայած խնդիրը շահել-չշահելը չէ։ Իրականությունն այլ շերտեր էլ ունի՝ պարզ (ոչ հեշտ) ու պայծառ, շատ պայծառ։

Tuesday, March 27, 2012

Այլ են պարամետրերը

«Миру наплевать на твое самоощущение и самоуважение. Мир ожидает от тебя каких-нибудь достижений, перед тем как принять во внимание твое чувство собственного достоинства». Բիլ Գեյթսն է հեղինակը։ Երևի ճիշտ է, չնայած չեմ կարծում։ Պարզապես այլ են պարամետրերը, որոնցով հաշվում ու չափում է Գեյթսը այն, ինչի մասին ասում է։ Բայց թե նա Բիլն է ...

Thursday, March 22, 2012

Մեր ընտրատարածքում էլ բարոյական կա ...

Քաղաքականության բարոյական լինելուն երևի միայն Սերժ Սարգսյանն է հավատում։ Ենթադրում եմ նաև Արթուր Բաղդասարյանը, բայց ավելի շուտ նա Սերժ Սարգսյանին է հավատում ու նրա բարոյականությանը։ Մյուսների դեպքում արդեն չափաբաժնի խնդիր է, մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Առաջիկա երկու ամիսը դժոխային է լինելու, ծախսատար ու փողառատ։

Friday, March 16, 2012

Քաղաքացին ու ընտրողը

Նախ մտածում էի՝ «յէլնիմ էրթամ, հերիք էղավ բոլ էղավ, մեգ է, հույս չկա, երկիրն էլ թող երկիր դառնա, բայց առանձ ընձի՝ շնորհագալ եմ պատվի համար»։ Բայց հետո ՀՀԿ-ը համագումարը կտրուկ փոխեց իմ ու շատ շատերի կյանքը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորաթափանց ու աշխարհընկալային հիմքեր փոփոխող ու կյանքի նոր ուղենիշներ առաջարկող ելույթը թույլ տվեց երկրին նայել որպես երկրի ու փոխել իմ որոշումը։ Մնում եմ, փառք ու պատիվ Նեոնժդեհին ...

Wednesday, March 7, 2012

Միգուցե ճի՞շտ էր Ուստազը

Ուրբաթ, չնայած ոչ իրիկուն, կեսօրին մոտ, արևոտ, ու չարացած ու բարկացած, բայց նաև չարությունն ու բարկությունը նստացրած, չհանդարտված, բայց խախանդին մոտ, անորոշ, իր լավն ու բարին կորցրած ու փնտրել ցանկացող ու ձգտող, իմաստազուրկ, անգամ բովանդակազուրկ, խառը՝ պատուհանից մեկ-մեկ դուրս նայող։

Friday, March 2, 2012

Մեկ-մեկ էլ խաղա

Պարզվում է, բավական չարացել եմ. ցինիկությունն էլ ոչինչ, եթե գրում եմ դրա մասին։ Փաստորեն մի հնգամյակ պետք եղավ Չմարատի վերածվելու համար։ Առաջընթաց կա, դժգոհ չեմ։ Էս տեմպով որ գնա, մյուս հնգամյակում արդեն քյառթ կլինեմ, ևս մեկ հնգամյակ՝ մեկ էլ տեսար բազար-վակզալ՝ քուչա նայող, ավտորիտետ, դեդ (ճուտի տարիքից դուրս եմ եկել), օլիգարխ, գլխավոր դատախազ չէ, բայց կրթության նախարար դառանք։ Լրջով, լրջով։