Friday, February 24, 2012

Ոչ այնտեղ, որտեղ փնտրում ես

Աշխարհը փոքրիկ է, ինչքան էլ այն լայն ու պայծառ թվա, շատ փոքր ու նեղ ու անձնային։ Հետևաբար, կարևոր անկարևոր, հիմնական երկրորդական, արժեքավոր ոչ այնքան, և նման մի շարք այլ հակադրությունները հիմնականում փոքրիկ ու նեղ այդ շրջանակում են պատկերվում, արտացոլվում, ընկալվում ու չգիտեմ էլ ինչ։ Հիմնականում կամ սովորաբար կամ առավելապես կամ չգտեմ էլ ինչպես։

Tuesday, February 21, 2012

Պատուհանից դուրս

Հիմա ավելի հաճախ՝ հերթը բլոգին է հասնում դեպքերում, երբ ներսից խեղդվում ես, չգիտես ինչու, բայց խեղդվում ես։ Ընկալումը երևի տարօրինակ բացասականամետ է։ Երևի կդադարեմ ինչ-որ պահից գրել։ Բլոգը օգնում էր մարել «փուքսը», հիմա հակառակն է։ Երևի ինքնանպատակ է դառնում բլոգը՝ դրա համար, գլուխ չեմ հանում։

Tuesday, February 14, 2012

Անվերնագիր կամ հնձածը խոտ է ...

Կրակի վրա յուղ չեն լցնում։ Բնավորության հետույքային գիծ ունեմ, մինչև վերջին կաթիլը հիմնավորում եմ այն, ինչ անում եմ։ Անում եմ այն, ինչ այդ պահին ճիշտ եմ համարում։ Միգուցե տարիներ հետո դա հիմարություն համարեմ, բայց տարիներ հետո իրականությունն այլ է, միայն հետահայց պատմական մոտեցումը թույլ կտա շատ թե քիչ «օբյեկտիվ» ու «ժամանակի ոգու» մեջ ու «կոնտեքստուալիզացիայի պահպանմամբ» գնահատել այն, ինչ արվել է։ Իսկ դա արդեն մեթոդ է, հետևաբար ոչ թե «իրականություն», այլ մոդել՝ «իրականություն շտրիխ»։

Monday, February 13, 2012

Կանցնեիր, կանգ չէիր առնի

Ինչ-որ մի բան, որը կհավանեի ես, չնայած հավանելը դարձել է ինչ-որ մոլուցք, հավանում են աջ ու ձախ։ Այն ինչ-որ բան պիտի նշանակի, երևի թե դու ինքդ կասեիր այն, ինչ մյուսներն են ասում կամ նվազագույնը գլուխդ կտմբտմբացնեիր, ականջի ծայրով կլսեիր, այնքան էլ կարևորություն չէիր տա ու կանցնեիր, կանգ չէիր առնի, ամեն դեպքում։ Երևի սա է հավանելու այսօրվա մոլուցքի էությունը, միգուցե։

Friday, February 10, 2012

Կաս ու չկաս

Ոչ մի կերպ չի ստացվում հավաքել մտքերս, հավաքվել, տեսնել, փորձել հասկանալ, տեսնես ինչ է լինելու, ինչպես է լինելու։ Իհարկե, հստակ ճանապարհային քարտեզ չէ, որ ձգտում եմ, գոնե կանխատեսելիություն, գոնե ջանքերը, ժամերը, էներգիան, ծախված լինելու արդյունքների, հետևանքների, ուղղությունների, միտումների ինչ-որ մի կողմնորոշիչ։

Wednesday, February 8, 2012

Ոչինչ

Հերթական ինքնամարտը, նույնիսկ ինքնաճակատա։ Հետ, ոչ դեմ, հետ։ Հաղթողներ չեղան, պարտվողներ էլ, ամեն մեկն իր ճանապարհին մնաց ու առաջ չշարժվեց, հոգնեց մյուսից, մյուսի կողմն էլ չնայեց, զահլա չարեց ու գնաց՝ իր ճանապարհով։ Այսինքն բան չստացվեց։ Դատարկ մարտ, ոչինչ, չնայած արժեր։

Saturday, February 4, 2012

Էշի ականջում

Երևի երկար կստացվի, Համասյան եմ լսում ու իրադարձություններն էլ շատ են, մնում է զահլա լինի այդքան գրելու։ Սկսենք նրանից, որ Հայկ Գևորգյանի պատմությունը գիտեք, արձագանքները նույնպես, չեմ երկարի։ Սրա մասին չեմ ուզում, չնայած այրդյունքում կլինի նաև սրա մասին, եթե կարողանաք ավելի լայն նայել իրերի դրությանը։ Արմեն Աշոտյանը, ինչ-որ բան էր գրել ֆեյսում՝ «Բոլոնիայի գործընթացին վերաբերող մեր վերջին փայլուն հաջողության հետ կապված բազմաթիվ շնորհավորանքներ»։ Սրա մասին էլ կլինի, եթե էլի ավելի լայն նայեք իրերի դրությանը։ Իսկ է՝ ինչպես միշտ իրերի դրության, որոնք անմիջապես շրջակայքում են ու աննշան։