Wednesday, February 8, 2012

Ոչինչ

Հերթական ինքնամարտը, նույնիսկ ինքնաճակատա։ Հետ, ոչ դեմ, հետ։ Հաղթողներ չեղան, պարտվողներ էլ, ամեն մեկն իր ճանապարհին մնաց ու առաջ չշարժվեց, հոգնեց մյուսից, մյուսի կողմն էլ չնայեց, զահլա չարեց ու գնաց՝ իր ճանապարհով։ Այսինքն բան չստացվեց։ Դատարկ մարտ, ոչինչ, չնայած արժեր։

Ինչի՞ շուրջ կամ համար։ Ինչ ու ինչպես ու արդյոք անել, ինչ կտա կամ չի տա, ինչու է այսպես, ինչպես է, ու էլի։

Փնտրել, գնալ, հեռանալ, վերադարձ, նորից սկզբից, իմաստ չբերած ժամեր, ոչ մեկին պետք չես, անպետքական։ Ումից ես փախչում, քեզանից չի հաջողվի, իմաստ ունի փախչելը, հույս, միգուցե, որ ինչ-որ բան կփոխվի, եթե ոչ դու, ապա «ոչ-դու»-ն։ Հետո ինչ որ մեկը ողորմած է, չնայած ավելի լավ է դու։

Վարժանք, ոչինչ, իրականությանը մոտ, ոչ հեռու։

Առավոտ, Մարատ
--

1 comment:

  1. ՀԶՈՐ, ՀԱՆՃԱՐԵՂ, ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ․․․ՃԻՇՏ

    ReplyDelete