Wednesday, April 27, 2011

«Այս երկիրը երբեք հնարավոր չի լինի սիրել:( Պետք էլ չէ, երևի»

Մոտ մի շաբաթ առաջ էր, աշխարհից չարացած Facebook-ում գրեցի, հեռախոսից՝ «ays erkiry erbek hnaravor chi lini sirel :( petk el che, erevi»: Պատասխանը չուշացավ. «Shoushan Arshakyan - Isk indz tvum a amaena mets Hayatyacnery amena mets Hayrenasernern en»: Իմը նույնպես՝ «Marat Yavrumyan - Երբեք չեմ մտածել դրա մասին, միգուցե, պետք էլ չէ մտածել։ Բայց առանձին գրվածքի թեմա պիտի որ լինի, փակցնեմ, բլոգում, Ձեզ կուղարկեմ, անպայման։ Շնորհակալ եմ»: Գլխի ընկաք, ենթադրում եմ, ինչի մասին է լինելու:

Tuesday, April 26, 2011

ՀՈՒԴԱՅԻ ՀԱՄԲՈՒՅՐԸ

Հայ ազգի մտավորականության առաջադեմ հատվածը շատ է սիրում խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքի և այդ պատմական պրոցեսում ՀԿ-ների ծանրակշիռ դերի մասին։ Ընդ որում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ դասին պատկանող կազմակերպություններն իրենց գոյության և «քաղաքացիական հասարակությունակերտ» գործունեության միջոցները քաղում են Արևմտյան պետությունների գանձարաններից, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում սատարել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են ժողովրդավարության ներդնումը, միջէթնիկական հանդուրժողականության սերմանումը, և, իհարկե, գենդերային խտրականության ու նմանատիպ այլ կարծրատիպերի փոշիացումը։ Բայց...

Thursday, April 21, 2011

Ոչ մի Մարատ ու ոչ մի իրիկուն

Իրերը զարգացման երկու հնարավորություն ունեն՝ կամ լինում են կամ չեն լինում։ Զարգացման հնարավորություններին մոտենալու կամ պրեսուբպոզիցիայի կամ նախա-տրամադրվածության ևս երկու տարբերակ կա՝ կամ՝ լինելու է ու  «հեսա լավ ա լինելու» տրամաբանությամբ, կամ էլ՝ չի լինելու ու «Աստված հետը»։ Չես հասկանում, ինչ է լինելու ու ինչու է լինելու։

Thursday, April 14, 2011

Արժեքների առաջնայնության մասին

Երբեմն փակցվածքի եմ վերածում որոշ գրառումներ, ավելի շուտ նկարներ, որոնք արվում են ինչ-որ սեմինարի կամ դասախոսության կամ քննարկման կամ կոնֆերանսի կամ չգիտեմ ինչի ընթացքում: Նկարելը, երբեմն ամենաարժեքավորն է, ինչ կատարվում է այդ ընթացքում: Ինչ կտեսնեք ներքևում, մտորումներ են այդպիսի մի սեմինար/համաժողովից, «Եվրոպական մասնակցային ինտեգրման» շուրջ, որի կազմակերպիչները հ/կ-ականներ են: Նրանց նկատմամբ առանձին վերբերմունք ունեմ. ստորև...

Monday, April 11, 2011

Աստված գիտի, ինչ է ուզում հոգին

Չգիտես ինչու միայն անորոշ է գրվում, ինչ գրվում է անցյալ հունիսից: Դե, ավելի շուտ գիտեմ, անցյալ հունիսին առաջին անգամ զգացի, թե ինչպիսին կարող էին լինել անցած 5 տարիները՝ մի փոքր ես ոչ ավելի ակադեմիական ու ոչ ավելի «ճիշտ» լինեի ... ու ինչպիսին են այդ տարիները հիմա: Տարբեր են ... միգուցե բարին էլ հենց դա է, միգուցե, Աստված գիտի ... Շուկան չգիտես ինչու հզոր բառի է վերածվում, շատ հզոր: Ու մտածում ես, միթե պիտի ամեն ինչ հենց այդ շուկան կարգավորի ու հենց այդ շուկան թելադրի: Չեմ ուզում, ինչքան չեմ ուզում ...

Tuesday, April 5, 2011

Երևի թե սրա մասին էի ուզում գրել ...

Ուրբաթ իրիկունները վերջերս վերածվել են երկուշաբթի-երեքշաբթի իրիկունների, չգիտեմ ինչու է այդպես ստացվում, երևի ուղեղը շատ ավելի թարմ է լինում այդ օրերին։ Անցյալ փակցվածքը գրելիս կեսից մոռացա, ինչ էի ուզում, հետո հիշեցի, բայց արդեն իսկ գրել վերջացրել էի։ Չգիտեմ, ինչքանով կստացվի այս անգամ, բայց փորձը փորձանք չէ։