Saturday, January 26, 2013

Կարևորը՝ ապահով

Հայաստանի ամերիկյան համալսարանում 2013թ. հունիսին կրթական նոր ծրագիր կմեկնարկի։ Կպատրաստվեն տնտեսագիտության մագիստրոսներ: Ծրագրի նախաձեռնությունը Կենտրոնական բանկինն է: Դասավանդվելու է անգլերենով, դասընթացների մի մասն անցկացվելու է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հրավիրվելու են արտասահմանցի հայտնի տնտեսագետներ։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է, Հայաստանի քաղաքացիների համար ուսման վարձը՝ 1,8 մլն դրամ է, արտասահմանցիների համար՝ 3,3 մլն։ Համալսարանի փոխնախագահները վստահ են, որ «ընդունելությունը կլինի խիստ մրցակցային» (տե՛ս ՍիվիլՆեթ

Sunday, January 20, 2013

«Յա Գարեգին Նժդեհ»

Գարեգին Նժդեհի մասին Հրաչ Քեշիշյանի ֆիլմի տխուր հեռանկարին առաջինն արձագանքեց «Յա Գարեգին Նժդեհ» հոլովակների շարքը։ Ֆիլմը դեռ չկա։ Ֆիլմի մասին չէ խոսքը, խոսքը միգուցե կինոքննադատներն ու պատմաբանները ասեն, չնայած՝ հազիվ թե։ «Հայ իգական սեռի» մասին ՀՀԿ-ական վերջին հրապարակումը վկա։

Saturday, January 19, 2013

Ոչինչ չգիտենք՝ ինչ անել տատիկների հետ

Հրանտ Դինքի մահվան վեցերորդ տարին անկախ ինձանից ահա թե ինչի հետ համընկավ։ Ասիական Բուքերի ցանկում ներառվել է Օրհան Փամուկի «Լռության տունը» (Sessiz Ev) և ես որոշեցի այն կարդալ։ Սկսեցի, մի գլուխ ավարտեցի։ Մինչ այդ որոշել էի ՅավրուՀրատ-ով Ռ. Մելքոնյանի թարգմանությամբ Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրս» հրատարակել։ Ու սկսեցի այն կարդալ ու սղագրել։ Ու ինձ հանկարծ բռնացրեցի մտքի վրա՝ որ էլ չեմ ուզում Փամուկ կարդալ։ Հետո լսեցի սա - Hrant Dink için Arto Tunçboyacıyan'dan ağıt - ու որոշեցի, որ պիտի գրել։ Զուտ զգացում։

Thursday, January 10, 2013

30 արծաթ ու ամեն ինչ լավ է

Հեղափոխականության փոշին կարծես նստեց, ավելի շուտ՝ ցրվեց, անէացավ (շատերը չեն համաձայնի)։ Ինքնականխորոշվեց նոր ջրբաժան՝ 2013թ. փետրվարի 18։ Ինչ կլինի դրանից հետո, վախենամ՝ Աստված էլ չգիտի։ Անքննելի են ճանապարհները, այս անգամ երևի թե՝ այն ինչ անվանվում է՝ իշխանությունների։

Saturday, January 5, 2013

Տագնապ, ահագնացող

Ճանապարհը երկար չէ, չնայած ցուրտ է, մի կես ժամ ու՝ արդեն սառցակալած։ Տհաճության զգացում չկա։ Արագ, միմյանց հաջորդող հատուկենտ ծառեր, հետո ծառերի ճյուղերի դեզ ու այգիներ, այգիներ, այգիներ։ Հեռուն չկա։ Գյուղեր, գյուղեր ու ոչ մի ծուխ։ Էլի սառը։ Ու ձյուն։ Սկզբում քիչ, հետո ավելի շատ։ Սաստկացող ցուրտ։ Քիչ-քիչ բացվող հեռու՝ հարթ ու անծայր, մինչև մոտակա սարերի անորոշ շերտը։ Ծառեր չկան, միայն դուրս պրծած շյուղեր՝ դեղին, դեղին։ Ավելի հարազատ է։

Tuesday, January 1, 2013

Ամանորյա ցնդաբանություն

«Ով հայ գիտություն, քո միակ փրկությունը արաղի մեջ է» (իմ պարգայում՝ երևի գարեջրի). սա, ի դեպ, մեջբերում է, ոչ Խրիմյան Հայրիկից, մեկից, որը երկար ու բեղուն գիտական ճանապարհ է անցել։ Այն երևի ամենա-ամենաօբյեկտիվ, ամենատեղին ու ամեն ինչ ասող գնահատականն է (ո՛չ բնորոշումը, ո՛չ որակումը), որը մինչև հիմա հանդիպել եմ։