Wednesday, July 18, 2012

Թանձր օդի քուլաներ՝ վեր գալարվող

Չի գրվում, որովհետև չեմ ուզում։ Եթե գրվի, արդեն ինձ է նվնվոց հիշեցնելու։ Պոկվել է պետք դրանից։ Նոր հավակնություններ չկան, եթե ոչ միայն զուտ նյութական։ Դա էլ է կարևոր, երևի։ Իմաստ, բան՝ նորմալ է։ Ապագա, հեռանկարներ, բան՝ էլի նորմալ է։ Լրիվ նորմալ է։

Դզվել։ Չփնտրել։ Չմտածել։ Մթնացնել։ Ասեցի չէ՝ նվնվոց։

Ջանքեր՝ զուր, զուր, զուր։ Ինչի համար է։ Ֆա՞րս՝ իբր տեսեք-տեսեք, մենք էլ կանք։ Քանի հազար տարի էիք ասո՞ւմ։ Բա պե՞տք է ձեզ։ Պետության իմաստը՝ ինչների՞դ է պետք։ Նորմալ է, էլի։ Վա՞տ էիք ապրում։ Մեկ-մեկ կոտորվում էիք, բայց թե ո՞վ չի կոտորվել։

Ինքնանպատակ է, զուտ նյութականի պես։ Պետություն պետություն ունենալու համար։ Համալսարան համալսարան ունենալու համար։ Խոսել խոսելու համար։ Աշխատել աշխատելու համար։ Յոլա գնալ յոլա գնալու համար։ Լռվել կամ լռվցնել էլի նույն բանի համար։

Ե՞վ։


Շոգ է։ Հարթ, խանձում է, վերջը չի երևում, թանձր օդի քուլաներ են՝ դեպի վեր գալարվող, ոտքերի տաք վառված, ամենուր նույնը, կողմ չկա, հորիզոն չկա, միայն տափարակ, հեռուն չի երևում, հեռուն չի էլ կլորանում՝ հեռուն չկա, չես էլ հասկանում՝ շարժվում ես, թե էլի նույն տեղում ես, շատ եք, ամեն մեկը իր տափարակում ու մենակ։


Չորեքշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment