Friday, September 30, 2011

Հոսքի մեջ կորում է պրոֆեսիոնալ մեդիան

Բովանդակություն ստեղծել, ավելի շուտ՝ արտադրել, հասու է այսօր յուրաքանչյուրին, ով մի փոքր էլ համաքայլ է իրողություններին: Թվային բովանդակություն: Սա նման է անընդհատ հոսքի, որն ամեն ինչ վերածում է մեդիայի: Մեդիան հոսքում յուրաքանչյուր մեկն է, ով կամ որը հրապարակելու հնարավորություն է ստացել: Ու քանի որ ամեն ինչ մեդիա է, ավանդական, պրոֆեսիոնալ մեդիան ավելի ու ավելի աննշան է դառնում ու նվազ հետաքրքիր: Յուրաքանչյուր ոք այսօր և՛ հեռուստատեսություն է, և՛ օրաթերթ: Ընդ որում՝ ցանկացած ճաշակի ու նախընտրության:

Thursday, September 29, 2011

Բարև՛, Ուրբաթ, ես վերադարձա :)

Վերբեռնեցի այս պատկերը ու հանկարծ մտածեցի՝ Деточкин-ը վերադարձել էր բանտից, իսկ ե՞ս, ե՞ս որտեղ էի, որտեղի՞ց եմ վերադարձել...
Վերջին պաստառումս հարազատ դարձած ցօգում (blog բառի հայերեն համարժեքը՝ © Ռուբեն Թարումյանի) վերաբերում է 2011 թ. հունվարի վերջին, ավելի ստույգ՝ հունվարի 22-ին: Այդ գրառման տակ գրել էի՝ շարունակելի: Չշարունակեցի ...

Wednesday, September 28, 2011

ՀԵՆՐԻ ՖՈՐԴԸ ԵՎ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Հենրի Ֆորդի անվան հետ կապված մի պատմություն կա: Մի օր նա որոշում է իր գլխավոր կառավարիչներին անսպասելիորեն ուղարկել արձակուրդ, որից վերադառնալուն պես նրանց մի մասը ստանում է պաշտոնանկության ծանուցում: Պատճառաբանությունը բավական տարօրինակ էր. նրանք ուղղակի անփոխարինել էին:

Friday, September 23, 2011

Ուրիշ զինվոր

Էդգար Բաղդասարյանի ու Տեր Մեսրոպի «Արարատից Սիոնը» նայեցի։ Միգուցե և ուշացած։ Միայն ռուսերենը տարբերակը կարողացա գտնել, անգլերենի ձայնի վրա։ Հայերենը շատ ավելի խորհրդավոր պիտի հնչեր այն տրամադրության վրա, որը ձևավորում էր ֆիլմը։

ԲԱՖԵԹԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՇՈՒՐՋ

While the poor and middle class fight for us in Afghanistan, and while most Americans struggle to make ends meet, we mega-rich continue to get our extraordinary tax breaks.

Warren Buffett

Այս միտքը պատկանում է Աշխարհի երրորդ ամենահարուստ մարդուն` ամերիկացի Ուորեն Բաֆեթին, ում կարողությունը կազմում է շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար (ըստ Ֆորբսի): Այն քաղված է Նյու-Յորք Թայմսում վերջերս լույս տեսած նրա հոդվածից, որտեղ Բաֆեթը ԱՄՆ Կոնգրեսին հորդորում է վերանայել գերխոշոր բիզնեսների նկատմամբ հարկային իր մեղմ քաղաքականությունը:

Thursday, September 22, 2011

«Աբառոտկի» տրամաբանությամբ

Համահայկական երրորդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայրապետական ողջույնի խոսքում «կարգ մը մտածումներ ու մտահոգութիւններ» «բաժնեց» համաժողովի մասնակիցներին։

Saturday, September 17, 2011

Не ту страну назвали ...

Հետաքրքիր բլոգներ են հանդիպում։ Կամ ես եմ նրանց գտնում, կամ իրենք՝ ինձ։ Դե այլ տարբերակ էլ չկա, եթե մեկ ուրիշը խորհուրդ չի տալիս։ Ամեն դեպքում, եթե հետաքրքիր են նրանք, ապա գրում են մոտավորապես նույնի մասին, ինչ ես, ու նույն տրամադրությամբ՝ ինչ ես։ Ու կարծես ուրախանում եմ, որ միայնակ չեմ ու մեկ-մեկ էլ ոչ թե ես եմ ոչ այն ուղու վրա, ինչ պետք է, այլ երկիրը։ Դե, գիտեք արդեն, սովորականի պես։)

Sunday, September 11, 2011

Աստված գիտի, ես չգիտեմ

Սպասում եմ, անընդհատ սպասում։ Ամեն ինչ հետաձգում, թողնում հետոյի։ Ինչի եմ սպասում, Աստված գիտի։ Չնայած ես էլ գիտեմ։ Ինչո՞ւ եմ սպասում։ Այ սա Աստված գիտի, իսկ ես չգիտեմ։ Միգուցե Աստված էլ չգիտի։

Thursday, September 1, 2011

Օգնենք դպրոցին, այն մեր կարիքն ունի

Առաջին անգամ առաջին դասարան. հերթն այս անգամ Դավիթինն (Դադայինն) էր, ու Փառք Աստուծո, ես ներկա էի։ Առավոտ, ավելի շուտ լուցաբաց, զարթուցիչի միմյանց հաջորդող զնգոցներ, նախաճաշի չհաջողված փորձ ու դեպի դպրոց։ Մաղթանքներ, մաղթանքներ, Սոնայենց դասարանի Շանթի պապիկը, որն իրանահայ է, տեղափոխվել է Հայաստան ու բոլորովին այլ կերպ է նայում երկրին։ Փառք Աստուծո, որ ես ներկա էի այս անգամ։